ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
26 հունվարի 2016 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 52-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու՝ կից ներկայացվող կարգը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2016 թվականի փետրվարի 12-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշմամբ |
ԿԱՐԳ
Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու
I. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 50-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը
Սահմանել հետևյալ կիրառման կարգը Մաքսային միության՝ ստորև ներկայացվող տեխնիկական կանոնակարգերի համար.
«Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշմամբ.
«Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 768 որոշմամբ.
«Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ.
«Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 014/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 827 որոշմամբ.
«Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ.
«Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 875 որոշմամբ.
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ.
«Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 878 որոշմամբ.
«Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 879 որոշմամբ.
«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 33 որոշմամբ.
«Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 59 որոշմամբ.
«Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 41 որոշմամբ.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2016 թվականի փետրվարի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2018 թվականի փետրվարի 12-ից ոչ ուշ։
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում 2016 թվականի փետրվարի 12-ից:
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը մինչև 2018 թվականի փետրվարի 12-ը թույլատրվում է սույն բաժնի տասնչորսերորդ պարբերության մեջ նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Նշված արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
մինչև 2017 թվականի փետրվարի 12-ը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը, որը մինչև 2016 թվականի փետրվարի 12-ը ենթակա չի եղել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.
սույն բաժնի տասնչորսերորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն բաժնի տասնութերորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության (շահագործման) ժամկետի ընթացքում։
II. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 50-րդ կետի 3-5-րդ պարբերությունների մեջ նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը
Սահմանել հետևյալ կիրառման կարգը Մաքսային միության՝ ստորև ներկայացվող տեխնիկական կանոնակարգերի համար.
«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ.
«Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 825 որոշմամբ.
«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2016 թվականի օգոստոսի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2018 թվականի օգոստոսի 12-ից ոչ ուշ։
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում 2016 թվականի օգոստոսի 12-ից.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը մինչև 2018 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է սույն բաժնի հինգերորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Նշված արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը, որը մինչև 2016 թվականի օգոստոսի 12-ը ենթակա չի եղել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.
սույն բաժնի հինգերորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն բաժնի իններորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության (շահագործման) ժամկետի ընթացքում։
III. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 50-րդ կետի 7-24-րդ պարբերություններում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը
Սահմանել հետևյալ կիրառման կարգը Մաքսային միության՝ ստորև ներկայացվող տեխնիկական կանոնակարգերի համար.
«Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011), որոնք ընդունվել են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշմամբ.
«Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 769 որոշմամբ.
«Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 770 որոշմամբ.
«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ.
«Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ.
«Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 824 որոշմամբ.
«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ.
«Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ.
«Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ.
«Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 882 որոշմամբ.
«Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 883 որոշմամբ.
«Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 32 որոշմամբ.
«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 34 որոշմամբ.
«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 57 որոշմամբ.
«Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ.
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013), որն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ.
(պարբերությունը հանվել է ԵՏՀԿ 16.07.19 թիվ 119)
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2019 թվականի օգոստոսի 12-ից ոչ ուշ։
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում 2017 թվականի օգոստոսի 12-ից.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը մինչև 2019 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է սույն բաժնի տասնիններորդ պարբերության մեջ նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Նշված արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
մինչև 2018 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը, որը մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը ենթակա չի եղել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.
սույն բաժնի տասնիններորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն բաժնի քսաներեքերորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության (շահագործման) ժամկետի ընթացքում.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 003/2011) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և տարրերի առնչությամբ (այսուհետ սույն բաժնում՝ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներ և տարրեր), վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2019 թվականի օգոստոսի 12-ից ոչ ուշ։
Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներն ու տարրերը մակնշվում են Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և տարրերի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը 2017 թվականի օգոստոսի 12-ից չի թույլատրվում.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների ու տարրերի շահագործման մեջ դնելը մինչև 2019 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների ու տարրերի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013).
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կարգավորման առարկա համարվող արտադրանքի (այսուհետ՝ կաթնամթերք) առնչությամբ, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2022 թվականի օգոստոսի 12-ը։
2017 թվականի օգոստոսի 12-ից Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին կաթնամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.
մինչև 2022 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է կաթնամթերքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ սույն բաժնի քսանիններորդ պարբերության մեջ նշված կաթնամթերքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի առկայության դեպքում։
Նշված արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
մինչև 2018 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում այն կաթնամթերքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը, որը մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը ենթակա չի եղել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման վերաբերյալ փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.
սույն բաժնի քսանիններորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված կաթնամթերքի, ինչպես նաև սույն բաժնի երեսուներեքերորդ պարբերության մեջ նշված կաթնամթերքի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։
(բաժինը փոփ., լրաց. ԵՏՀԿ 16.07.19 թիվ 119)
IV. «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 50-րդ կետի 26-րդ պարբերության մեջ նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը
Սահմանել հետևյալ կիրառման կարգը «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համար (ՄՄ ՏԿ 013/2011) (այսուհետ սույն բաժնում՝ տեխնիկական կանոնակարգ), որն ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2025 թվականի օգոստոսի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2027 թվականի հունվարի 1-ը ոչ ուշ։
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում 2025 թվականի օգոստոսի 12-ը.
Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունը և (կամ) շրջանառության մեջ դնելը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է սույն բաժնի երկրորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Նշված արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը, որը մինչև 2025 թվականի օգոստոսի 12-ը ենթակա չի եղել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.
սույն բաժնի երկրորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն բաժնի վեցերորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության (շահագործման) ժամկետի ընթացքում։
(բաժինը փոփ. ԵՏՀԿ 06.08.19 թիվ 133, ԵՏՀԿ 29.06.21 թիվ 80, ԵՏՀԿ 11.10.21 թիվ 138, 19.04.23 թիվ 49)
Հրապարակվել է կայքում 04 մայիսի 2016 թվական: