Գլխավոր տեղեկություն
Номер
N 30
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.1996-13.09.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.1993
Подписан
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
09.02.1993
Дата вступления в силу
09.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1993 թվականի N 30

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրով բոլոր գործատուների համար 1993 թվականի հունվարի 1-ից սահմանված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 37 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 35 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 2 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշման 4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սահմանել, որ մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան) երեխաների, մինչև երեխայի երկու տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ինչպես նաև գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար տրվող նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

3. (կետն ուժը կորցրել է 28.02.96 N 64) 

4. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով: 

      (4-րդ կետը լրաց. 26.10.94 N 505) 

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 52 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 156 որոշումը:

 (նախկինում 4-րդ կետ) 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. բԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ