Գլխավոր տեղեկություն
Номер
N 1750-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2023
Дата вступления в силу
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1750-Ն

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառման վարման, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1750-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված առանձին գործառնությունների իրականացման դեպքում այդպիսի գործառնություններ իրականացնող՝ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կամ ազատ պահեստի տիրապետողի կողմից մաքսային մարմիններ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված կամ այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառման վարման և մաքսային մարմիններ հաշվետվությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված գործառնությունների հաշվառումը մաքսային ընթացակարգի հայտարարատուները վարում են հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հայտարարատուների կողմից սույն կարգի 2-րդ կետին համապատասխան վարվող հաշվառումը պետք է ապահովի «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների, դրանցից ստացված արտադրանքի, թափոնների, մնացորդների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների՝ մաքսային մարմիններին տրամադրման հնարավորությունը:

4. Հայտարարատուն «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում իրականացվող գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում այն մաքսային մարմին, որի կողմից բաց են թողնվել այդպիսի մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները՝ այդպիսի մաքսային մարմնի կողմից համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ սույն կարգին կից ձևին համապատասխան:

5. Մաքսային մարմնի կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջը հայտարարատուին ներկայացվում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով:

6. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացվող պահանջի հետ մեկտեղ ներկայացվում է նաև այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար պետք է ներկայացվեն հաշվետվությունները:

7. Հաշվետվությունները ներկայացվում են մինչև մաքսային մարմնի կողմից համապատասխան պահանջի ներկայացման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա վերջին օրացուցային օրը:

8. Հաշվետվությունները մաքսային մարմին են ներկայացվում համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում, անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ապահովում է թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների մուտքագրումը էլեկտրոնային համակարգ:

10. Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

11. Հաշվետվությունները գրանցվում են մաքսային մարմնում՝ ստանալով գրանցման հերթական համար, որը բաղկացած է մաքսային մարմնի ծածկագրից, հաշվետվության գրանցման ամսաթվից և հաշվետվության հերթական համարից:

12. Մաքսային մարմնի կողմից ազատ պահեստի տիրապետողներին հաշվետվությունների ներկայացման պահանջի առաջադրման դեպքում, այդպիսի հաշվետվությունը կարող է չներկայացվել, եթե այդպիսի պահանջի ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ազատ պահեստի տիրապետողի կողմից ապահովվում է վերջինիս կողմից կիրառվող ապրանքների հաշվառման համակարգին մաքսային մարմինների հեռահար մուտքի հնարավորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված կարգով։

13. Անկախ սույն կարգով նախատեսված մաքսային մարմնի պահանջի առկայությունից, օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ, նույն հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, 215-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածով հաստատված գործողությունների իրականացման դեպքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով մաքսային մարմին են ներկայացվում սույն կարգով նախատեսված հաշվետվությունները՝ մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով ներկայացվող դիմումի հետ մեկտեղ:

14. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով ներկայացվող հաշվետվություններին կից նաև ներկայացվում են թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների վնասազերծման, թաղման, ուտիլիզացման, ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը:

15. Մաքսային մարմնի պահանջով հաշվետվությունների ներկայացման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը, իսկ 7-13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողություններ՝ հաշվետու ժամանակաշրջանում:

16. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 7-րդ կետը, իսկ 8-13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

17. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 8-րդ կետը, իսկ 7-րդ և 9-13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

18. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 10-րդ կետը, իսկ 7-9-րդ, 12-րդ և 13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

19. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 11-րդ կետը, իսկ 7-րդ և 8-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

20. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 12-րդ կետը, իսկ 7-10-րդ և 13-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով լրացվում են հաշվետվության 1-6-րդ կետերը՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ժամանակահատվածի համար, 13-րդ կետը, իսկ 7-10-րդ և 12-րդ կետերը լրացվում են, եթե իրականացվել են համապատասխան գործողությունները:

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _____/ _____/ _____

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՄ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն

_____________________________________________________________________________________________

 

2. Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կարգավիճակը հաստատող փաստաթղթի կամ ազատ պահեստի տիրապետողի ռեեստրում ներառման մասին վկայականի համարը

_____________________________________________________________________________________________

 

3. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման

միավորով

Քանակը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման միավորով

Քաշը համախառն/ զուտ

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագրում ապրանքի հերթական համարը

1

2

3

4

5

6

1

           

2

           

           

4. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները/ ԱՏԳ ԱԱ 10

նիշի մակարդակով ծածկագիրը

Քանակը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման

միավորով

Քաշը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման

միավորով

Ապրանքների արժեքը

(ՀՀ դրամով)

Հումքի անվա- նումը

Քանակը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման

միավորով

Քաշը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման

միավորով

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը և հայտարարագրում ապրանքի հերթական համարը

1

2

3

4

5

6

7

8

1

               

2

               

               

 

5. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն այլ մաքսային ընթացակարգերով ավարտելու վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը մաքսային հայտարարագրում

Այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ապրանքի հերթական համարը

մաքսային հայտարարագրում

1

2

3

4

5

6

1

           

2

           

           

 

6. Տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման

միավորով

Քանակը հիմնական չափման միավորով/ լրացուցիչ չափման միավորով

Քաշը համախառն/ զուտ

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագրում ապրանքի հերթական համարը

1

2

3

4

5

6

1

           

2

           

           

 

7. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով

 

NN

ը/կ

Թափոնների նկարագիրը

Չափման միավորը

Քանակը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման թույլտվության համարը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման փաստը հաստատող

փաստաթղթի համարը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման ամսաթիվը

1

2

3

4

5

 

1

           

2

           

           

 

8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը

մաքսային հայտարարագրում

Անվերադարձ կորուստի քանակությունը

1

2

3

4

5

6

1

           

2

           

           

 

9. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտած ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը

մաքսային հայտարարագրում

Ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից

դուրսբերման ամսաթիվը

1

2

3

4

5

6

1

           

2

           

           

 

10. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը մաքսային հայտարարագրում

Սարքավորումների շահագործման կամ անշարժ գույքի կառուցման (ստեղծման), նորոգման կամ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացման համար սպառված քանակությունը

Սարքավորման անվանումն ու շահագործման հանձնման ամսաթիվը/ անշարժ գույքի կառուցման (ստեղծման) ամսաթիվը՝ ըստ ավարտական ակտի և սեփականության

վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

1

             

2

             

             

 

11. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը մաքսային հայտարարագրում

Սարքավորումների շահագործման կամ անշարժ գույքի կառուցման (ստեղծման) համար սպառված քանակությունը

Սարքավորման անվանումն ու շահագործման հանձնման ամսաթիվը/ անշարժ գույքի կառուցման (ստեղծման) ամսաթիվը՝ ըստ ավարտական ակտի և սեփականության

վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

1

             

2

             

             

 

12. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը մաքսային

հայտարարագրում

Մեքենաների կամ սարքավորումների անվանումը/ մաքսային հայտարարագրի գրանցման համարը/ ապրանքի հերթական համարը

մաքսային հայտարարագրում

Մեքենաների կամ սարքավորումների նորոգման կամ տեխնիկական սպասարկման համար սպառված

քանակությունը

1

2

3

4

5

6

7

1

             

2

             

             

 

13. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը 10 նիշի մակարդակով

Ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ապրանքի հերթական համարը մաքսային

հայտարարագրում

Իրականացված փորձերի, փորձարկումների, հետազոտությունների, ստուգումների նկարագիրը

Իրականացված փորձերի, փորձարկումների, հետազոտությունների, ստուգումների արդյունքում ապրանքների սպառված

քանակությունը

1

2

3

4

5

6

7

1

             

2

             

             

 

Հայտարարատուի (լիազորված անձի)՝

 

 

________________________________

(անվանում)

____________________

(ստորագրություն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: