Գլխավոր տեղեկություն
Номер
N 1761-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.10.2023
Дата вступления в силу
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1761-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և 2017 թվականի ապրիլի 28-ի N 35/0017 պայմանագրով «Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս ք. Հ. Արզոյան փողոց 16 հասցեում գտնվող գույքից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս ք. Հ. Արզոյան փողոց 16/1 հասցեում գտնվող 36.630 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.003 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N19052023-05-0043) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2017 թվականի ապրիլի 28-ին կնքված անհատույց օգտագործման N 35/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ