ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2021 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 06/27.2/3341–2021 գրությամբ ներկայացված փորձագիտական եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆՈՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ ՄՈՎՍԵՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ |
Այգեկ համայնքի ղեկավար |
ՎԱՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|