Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2021
Принят
Արևաշատ համայնքի ավագանի
Дата принятия
30.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
30.12.2020
Дата вступления в силу
29.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԵՎԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի գրությունը և պետական փորձաքննության եզրակացությունը

 

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով` 56773.6 հազար դրամ, ծախսերի գծով` 56773.6 հազար դրամ, դեֆիցիտը /պակասորդ/ 0 հազար դրամ` համաձայն հավելվածի:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/` համաձայն հատված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասորդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն հատված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 6-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:

9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել չափաքանակների 50 տոկոսը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ`

Աղեկյան Սամվել

Առաքելյան Արփինե 

Բաբլոյան Ալիսա 

Կարապետյան Ռոբերտ 

Հակոբյան Աղվան 

Վարդանյան Ժիրայր 

Ստեփանյան Ալիկ

ԿՈՂՄ ԴԵՄ ՁԵՌՆՊԱՀ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Կ. Տ.

 

գ. Արևաշատ

ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

  ՈՒ Ղ Ե Ր Ձ

 

 ԱՐԵՎԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ԲՅՈՒՋԵԻ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և « Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներով Ձեր քննարկմանն է ներկայացվում Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեն:

Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեն կազմվել է համայնքի ղեկավարի հնգամյա ծրագրի դրույթներին համապատասխան:

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Արևաշատ համայնքի 2021 թ. բյուջեով կանխատեսվել են

եկամուտներ` Ընդամենը 56773,6 hազար դրամ;

Արևաշատ համայնքի 2021 թ. բյուջեով սեփական եկամուտները կանխատեսվել է 12935,0 հազար դրամ: Պետական բյուջեից տրվող դոտացիան` 43838,6 հազար դրամ:

2021 թվականին հարկերի գծով նախատեսվել է 10400,0 հազար դրամ, որից 700,0 հազար դրամ շենք. շին. գույքահարկ, 5000,0 հազար դրամ հողի հարկ և 4700,0 հազար դրամ փոխադրամիջոցների գույքահարկ:

Կանխատեսման համար հիմք է հանդիսացել գույքահարկի և հողի հարկի հաշվարկման և գանձնման հաշվարկները:

Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարների գծով` տեղական տուրքեր նախատեսվել է 175,0 հազար դրամ:

Պաշտոնական դրամաշնորհների գծով` դոտացիա 43838,6 հազար դրամ` հիմք «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը:

Այլ եկամուտների գծով նախատեսվել է 960.0 հազար դրամ:

Տեղական վճարների գծով նախատեսվել է 1400,0 հազար դրամ:

Եկամուտները ըստ եկամտատեսակների` կից հատված 1-ին համապատասխան` կից տեղեկություններ: Նախորդ 2019 թվականի փաստացի կատարված, 2020 թվականի հաստատված և 2021 թվականի նախատեսված եկամուտների համեմատականը կցվում է (համեմատական 1):

 

ԾԱԽՍԵՐ

Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեով ծախսերը

նախատեսվել են` Ընդամենը 56773,6 հազար դրամ,

այդ թվում`

Ընթացիկ ծախսերի գծով` 56773,6 հազար դրամ:

Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման կցվում է (հատված 2,3,6):

Համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը հաշվարկելիս առաջնորդվել ենք 2019-2020թ, բյուջեի փաստացի կատարված և 2021թ. սպասվելիք ծախսերով:

 ԾԱԽՍԵՐԸ ԲԱՇԽՎԵԼ ԵՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 01 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 32900,0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

01բաժին 1 խումբ 1 դաս ` «Օրենսդիր և գործադիր մարմիններ» ծրագրով նախատեսվել է 32900,0 հազար դրամ:

01բաժին 3 խումբ 3 դաս` «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 50,0 հազար դրամ` համակարգչային ծառայությունների համար:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 04 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 541,5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

04 բաժին 2 խումբ 1 դաս Անասնաբուժական ծախս 541.5

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 05 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1600.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրով 1600.0 հազար դրամ` համայնքում աղբաթափության ծրագիր իրականացնելու համար:

 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)

06 ԲԱԺԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1200.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

06 բաժին 4 խումբ 1 դաս` « Փողոցների լուսավորում» ծրագրով 1200.0 հազար դրամ:

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 08 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 6592 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

08 բաժին 2 խումբ 3 դաս` « Մշակույթի տներ, ակումբներ» ծրագրով 4292,0 հազար դրամ:

08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակույթային հիմնարկներ» ծրագրով 2300,0 հազար դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են համայնքային նշանակության միջոցառումների գծով ծախսերը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 10 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 2000,0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

10 բաժին 7 խումբ 1 դաս` «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 2000,0 հազար դրամ

Այս ծրագրում ընդգրկվել են թաղման ծախսերի մասնակի հատուցման համար, սոցիալապես անապահով խավերին մասնակի օգնության, կազմակերպություններին աջակցության և նվիրատվության համար  ծախսերը: Օգնությունները տրվում են տարին մեկ անգամ` համայնքի ղեկավարի որոշմամբ` քաղաքացիների դիմումների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ ԲԱԺԻՆ 11.1.2 11890.1

Նախորդ 2018 թվականի փաստացի կատարված, 2020 թվականի հաստատված և 2021 թվականի նախատեսված ծախսերի` գործառնական և տնտեսագիտական դասակարգման, դիֆիցիտի, մարման աղբյուրների, առանձին ցուցանիշների համեմատականները կցվում են (համեմատական 2,3,4,5,6):

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐևԱՇԱՏ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան