Գլխավոր տեղեկություն
Номер
N 1727-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2023
Дата вступления в силу
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1727-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 194-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում այդպիսի զննման արդյունքները ձևակերպվում են մաքսային մարմնի՝ մաքսային զննումն իրականացրած պաշտոնատար անձի կողմից՝

1) էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման դեպքում՝ հայտարարագրի՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց համար սահմանված դաշտում կատարելով «Մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության դրույթների խախտումներ չեն արձանագրվել» գրառումը.

2) գրավոր եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման դեպքում՝ ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի վրա մաքսային զննման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու փաստն արտացոլող համապատասխան կնիքի զետեղմամբ, իսկ կնիքի բացակայության դեպքում՝ հայտարարագրի կամ ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի վրա կատարելով «Մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության դրույթների խախտումներ չեն արձանագրվել» գրառումը և փաստաթղթերը կնքելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում համապատասխան գրառումները մուտքագրվում են նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ՝ մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային համակարգում հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամանակ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան