Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 60
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.04.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.04.2018
Дата вступления в силу
27.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2018 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

 

ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ ՏԱՐԲԵՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել ժամացույցների արտադրության համար օգտագործվող կոմպլեկտավորող տարրերի առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 64Դ-66Դ ծանոթագրություններով.

«64Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 60 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

65Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 60 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

66Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 5%-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 60 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ:»:

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 27.10.20 թիվ 137)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018

թվականի ապրիլի 24-ի

թիվ 60 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

 

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

9111 20 000 0

-

կորպուսներ՝ ոչ թանկարժեք մետաղից, այդ թվում՝ գալվանական եղանակով ոսկեջրած կամ արծաթաջրած

864Դ)

9111 80 000 0

-

 կորպուսներ՝ այլ

865Դ)

9111 90 000 0

-

 մասեր

865Դ)

9113 20 000 0

-

ոչ թանկարժեք մետաղից, այդ թվում՝ գալվանական եղանակով ոսկեջրած կամ արծաթաջրած

1366Դ)

9113 90 000 9

- -

այլ

1366Դ)

9114 10 000 0

-

զսպանակներ, ներառյալ` բարակ մետաղալարից զսպանակները

1066Դ)

9114 30 000 0

-

թվացույցներ

1064Դ)

9114 40 000 0

-

թիթեղներ և կամրջակներ

1066Դ)

9114 90 000 1

- -

քարեր

1066Դ)

9114 90 000 9

- -

 այլ

1065Դ)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: