ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՎԱՐԴԱՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2021 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով:
Համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի 2020թվականի դեկտեմբերի 25-ի «Վարդանաշեն համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 38-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները:
01 բաժին 1 խումբ 1 դաս 5122 հոդվածին ավելացնել 1500,0 հազ. դրամ
08 բաժին 2 խումբ 3 դաս 5112 հոդվածին ավելացնել 1417,2 հազ. դրամ
2. Համայնքի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 1.172. 2հազ. դրամ գումարը ուղել ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդին 1745.0 հազ. դրամ գումարին: Ստացված գումարը 2917.2 հազ. դրամ ուղղել 2021թվականի ֆոնդային բյուջեի ծախսերի կատարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Մույն որոշմանը կցված է ՀՀ Արդարադատության նախարարության 15.02.2021թվականի թիվ 06/27.1/3505-2021 տրված փորձագիտական եզրակացությունը:
Ավագանու անդամներ`
Կողմ-3 |
դեմ-0 |
ձեռնպահ -0 | |
1. ԱՆՏՈՆՅԱՆ ՌԱԴԻԿ 2. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ 3. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԻՀՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 38-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ
1.Նախագծի վերնագրից առաջ անհրաժեշտ է նշել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված վավերապայմանները, մասնավորապես՝ ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և տեսակի անվանումը:
2.Նախագծի վերնագրից հետո «20.01.2021 թ» բառերն անհրաժեշտ է հանել:
3.Նախագծի 1-ին կետն անհրաժեշտ է խմբագրել՝ մասնավորապես «կատարել հետևյալ փոփոխությունները» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 և 2 հավելվածների» բառերով: Միաժամանակ անհրաժեշտ է վերանայել հավելվածների համարակալումը:
4.Նախագծին կից հավելվածներում ներկայացվում են օրինակելի ձևեր, ինչն արտացոլված չէ նախագծում և նախագծի վերնագրում: Ուստի առաջարկում ենք նախագծի և նախագծով հաստատվող հավելվածների դրույթները համապատասխանեցնել միմյանց:
Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝
15/02/2021 |
Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2021 թվական: