Գլխավոր տեղեկություն
Номер
N 26-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.06.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Принят
Արտաշատ համայնքի ավագանի
Дата принятия
31.05.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
31.05.2021
Дата вступления в силу
10.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 26-Ն

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով. համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի՝

«2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 70-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝».

2) որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝».

3) որոշման թիվ 1 հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ին և 4.2-րդ կետերով՝

4.1-ին կետի 1-ին սյունակը՝ «4.1», 2-րդ սյունակը՝ «Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝», 3-րդ սյունակը՝ 200000 /երկու հարյուր հազար/».

4.2-րդ կետի 1-ին սյունակը՝ «4.2», 2-րդ սյունակը՝ «Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝»,

3-րդ սյունակը՝ 200000 (երկու հարյուր հազար)».

4) որոշման թիվ 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝».

5) որոշման թիվ 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`».

6) որոշման թիվ 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արտաշատ համայնքի խորհրդանիշերը (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝».

7) որոշման թիվ 2 հավելվածի 11-րդ կետի 2-րդ սյունակում «համայնքի» բառը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Կողմ-10

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

   

ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

   

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

   

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

   

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

   

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

   

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

   

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

   

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

   

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: