Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 67
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.05.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.05.2023
Дата вступления в силу
25.06.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2023 թվականի

թիվ 67

քաղ. Մոսկվա

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիան, մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ համապատասխանաբար Արձանագրություն, Պայմանագիր), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է Հանձնաժողովի կողմից 2022 թվականի մայիսի 6-ի թիվ 22-216 գրությամբ, ինչպես նաև դրան հաջորդող 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 22-269 և 2022 թվականի հուլիսի 5-ի թիվ 22-304 գրություններով պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու վերաբերյալ գործը:

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով քննվող գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական պատճառաբանական մասերում՝ հավելվածին համապատասխան ներկայացված և գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ) (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ, քաղ. Կորոլյով, Պերվոմայսկի միկրոշրջան, Սովետսկայա փող., տուն 31, ՊԳՀՀ 1085018010978, գրանցման ամսաթիվ՝ 2008 թվականի օգոստոսի 28, ՀՎՆՀ 5018131074), ինչպես նաև 2022 թվականի մայիսի 22-ից մինչ 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը հանդիսացող Բելենկի-Գորդոնով Ն.Ն.-ի՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չտրամադրելու հանգամանքով պայմանավորված գործողությունները (անգործությունը) ճանաչել Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում, որի համար Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսվում է պատասխանատվություն:

2. Ճանաչել գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

3. Տուգանքների հաշվարկման մեթոդիկային ու նշանակման կարգին և Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը՝ (Հանձնաժողովի կողմից Գործերի քննության կարգին համապատասխան Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացրած, միևնույն ժամանակ Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացրած անձ ճանաչված իրավաբանական անձի կողմից տեղեկությունները (տեղեկատվությունը) առաջին անգամ չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը), և հաշվի առնելով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ նշանակել տուգանքներ՝

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ին՝ 433 333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով,

Բելենկի-Գորդոնով Ն.Ն.-ին՝ 26 641 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով:

Սույն որոշմամբ սահմանված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (տուգանքի վճարման բանկային ռեկվիզիտներ). ստացող՝ ՀՎՆՀ 7703516539, ՀԿՊԾ 770301001, միջտարածաշրջանային գործառնական ԴԳՎ (Ռուսաստանի ԴՀԾ-ի համար՝ ա/հ 04951001610), ՀԿՏՀՌԴ 45380000, ստացողի բանկ՝ Ռուսաստանի բանկի գործառնական դեպարտամենտի//միջտարածաշրջանային գործառնական ԴԳՎ, քաղ. Մոսկվա, բանկի հաշվեհամար՝ 40102810045370000002, գանձապետական հաշվեհամար 03100643000000019500, ԲՆԾ 024501901, ԲԴԾ 16111615000010000140):

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում պարտավորեցնել «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ին Հանձնաժողով ներկայացնել 2022 թվականի մայիսի 6-ի թիվ 22-216, 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 22-269 և 2022 թվականի հուլիսի 5-ի թիվ 22-304 գրությունների միջոցով պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը):

5. Հանձնաժողովին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց տեղեկացնել հետևյալի անհրաժեշտության մասին.

ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171 կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել Արձանագրության 16-րդ կետով նախատեսած տուգանքները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրացուցային օրվանից ոչ ուշ: Նշված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան:

բ) Գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն կետի «ա» ենթակետում նշված տուգանքների վճարման մասին սույն ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

6. Սույն որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի մայիսի 23-ի

թիվ 67 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 23-ի թիվ 67 որոշման

 

Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առնչությամբ 2022 թվականի օգոստոսի 29-ի թիվ 50/որոշ որոշմամբ գործ է հարուցվել տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու վերաբերյալ (այսուհետ՝ գործ)՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ (այսուհետ՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ) (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ, քաղ. Կորոլյով), Պերվոմայսկի միկրոշրջան, Սովետսկայա փող., տուն 31, ՊԳՀՀ 1085018010978, գրանցման ամսաթիվ՝ 2008 թվականի օգոստոսի 28, ՀՎՆՀ 5018131074) և նշանակվել է գործի քննության հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,

գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ս.Ս. Սումենկով, Ա.Մ. Շերբակով և Ա.Բ. Աբդիլդաևա:

Գործի քննությանը մասնակցած այլ անձինք՝

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ՝ Մ.Բ. Շեվյախով և Օ.Բ. Բելովա,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ Ե.Մ. Բրիժովա, О.О. Վասիլենկո, Օ.Վ. Գորյանովա, Վ.Օ. Գուրինով, Ա.Ա. Իսայչիկ, Ա.Ա. Կալիլով, Ա.Վ. Նովիկ, Ժ.Բ. Սագդատ, Ա.Ա. Շեմյակինա և Մ.Ա. Ֆոկինա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 цրոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի փետրվարի 17-ին գործի քննության հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկեվիչը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:

Գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը՝

2022 թվականի փետրվարի 24-ի՝ Հանձնաժողով ուղարկված թիվ 07-16/148Կ գրությամբ (մտից թիվ 3543 առ 2022 թվականի փետրվարի 28-ի) Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունից նյութեր են ստացվել, որոնք վկայում են «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և «ԲՍՏՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Գամարնիկի փող., տուն 16, բնակարան 1, տարածք 3, ԳՀ 190268712, գրանցման ամսաթիվ՝ 2001 թվականի օգոստոսի 21, ՀՎՆՀ 190268712) գործողությունների (անգործությունների) մեջ՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր նշանների, այդ թվում՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների խախտման առկայության մասին:

Նշված նյութերի լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննության նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված` անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննության կարգի (այսուհետ՝ Դիմումների քննության կարգ) 1313-րդ կետին և Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան՝ պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից և անդամ պետությունների կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ից Հանձնաժողովը 2022 թվականի մայիսի 6-ին թիվ 22-216 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-216 գրություն) պահանջել է անհրաժեշտ տեղեկություններ (տեղեկատվություն):

Թիվ 22-216 գրությունն ուղարկվել է փոստային կապի օպերատորի՝ «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ) ծառայությունների ներգրավմամբ՝ պատվիրված փոստային առաքմամբ՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով՝ 141069, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ, քաղ. Կորոլյով, Պերվոմայսկի միկրոշրջան, Սովետսկայա փող., տուն 31, ծանուցմամբ, որին տրվել է թիվ 80082872187566 փոստային նույնականացուցիչը:

Համաձայն փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2022 թվականի մայիսի 12-ին: Նշված տվյալները կարող են հաստատվել «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ն պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ թիվ 80082872187566 փոստային նույնականացուցչի:

Այսպիսով, «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն, թիվ 22-216 գրությամբ սահմանված տեղեկությունների (տեղեկատվության) պահանջին համապատասխան, այդ տեղեկությունները (տեղեկատվությունը) պետք է Հանձնաժողով ներկայացներ մինչև 2022 թվականի մայիսի 26-ը ներառյալ:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա.Վ. Պիրոժնիկովը 2022 թվականի մայիսի 26-ի թիվ 274/22 գրությամբ (մտից թիվ 10317 առ 2022 թվականի մայիսի 31-ի) հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի մարտի 10-ի «Պետական վերահսկողության (հսկողության), մունիցիպալ վերահսկողության կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների մասին» թիվ 336 որոշման համաձայն, որով սահմանվում է ստուգումների անցկացման մորատորիում, հակամենաշնորհային վերահսկողության շրջանակներում արգելվում է ստուգումների և վերահսկողական միջոցառումների իրականացումը: Ավելին, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս արգելվում է իրավաբանական անձանց հարցումներ ուղղելը: Արդեն իսկ սկսված ստուգումները պետք է դադարեցվեն: Հետևաբար, պետք է դադարեցվի նաև Հանձնաժողովի կողմից նախաձեռնված ստուգումը:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա.Վ. Պիրոժնիկովի գրության քննության արդյունքներով՝ Հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 9-ի՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի հասցեին ուղարկված թիվ 22-269 գրությամբ (այսուհետ՝ գրություն թիվ 22-269) հայտնել է այն մասին, որ 2022 թվականի մայիսի 26-ին ներկայացված թիվ 274/22 գրության մեջ (մտից թիվ 10317 առ 2022 թվականի մայիսի 31-ի) Հանձնաժողովի կողմից թիվ 22-216 գրությամբ պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) հարցման բոլոր կետերին համապատասխան ներկայացված չեն: Միևնույն ժամանակ՝ Հանձնաժողովը պարզաբանել է, որ Պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է: Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումները չեն վերաբերում Միության իրավունքի մեջ ընդգրկված ակտերին:

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 2022 թվականի մարտի 10-ի «Պետական վերահսկողության (հսկողության), մունիցիպալ վերահսկողության կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների մասին» թիվ 336 որոշումը դիտարկվող իրավահարաբերությունների իրավական կարգավորման աղբյուր չէ, և հետևաբար, հիմք չէ Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկությունների (տեղեկատվության) ներկայացումը մերժելու համար:

Նշվածը հաշվի առնելով՝ Հանձնաժողովը թիվ 22-269 գրությամբ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ին տեղեկացրել է թիվ 22-216 գրությամբ ուղղված հարցման բոլոր կետերով պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու պարտավորության մասին և ընդգծել է ավելի վաղ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) կրկնակի հարցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհրաժեշտությունը՝ այդպիսով երկարաձգելով տեղեկությունների (տեղեկատվության) ներկայացման ժամկետը:

2022 թվականի հուլիսի 5-ին Հանձնաժողովը թիվ 22-304 գրությամբ (այսուհետ՝ գրություն թիվ 22-304) ևս մեկ անգամ խնդրել է «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ին ներկայացնել թիվ 22-216 գրությամբ պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) և ընդգծել է ավելի վաղ պահանջված տեղեկությունները կրկնակի հարցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Համաձայն փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2022 թվականի հուլիսի 18-ին: Նշված տվյալները կարող են հաստատվել «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ թիվ 80085774826533 փոստային նույնականացուցչի:

Այսպիսով, «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն, Հանձնաժողովի կողմից թիվ 22-216 գրության մեջ նշված տեղեկությունների (տեղեկատվության) հարցմանը համապատասխան, այդ տեղեկությունները (տեղեկատվությունը) պետք է Հանձնաժողով ներկայացներ՝ հաշվի առնելով Հանձնաժողովի թիվ 22-269 և 22-304 գրություններին համապատասխան դրանք ներկայացնելու ժամկետի երկարաձգման:

Ի պատասխան թիվ 22-269 գրության՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 82/22 գրությամբ (մտից թիվ 13623 առ 2022 թվականի հուլիսի 20-ի) հայտնել է այն մասին, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի նկատմամբ Հանձնաժողովի ստուգիչ միջոցառումները ենթարկվում են Ռուսաստանի Դաշնությունում ներդրված ստուգումների անցկացման մորատորիումի գործողությանը, այդ թվում՝ հակամենաշնորհային վերահսկողության շրջանակներում, և պետք է դադարեցվեն: Բացի այդ՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն Հանձնաժողովին տեղեկացրել է այն մասին, որ ընկերությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությանը՝ իր օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Սակայն Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության պատասխանի օրինակը գործի քննության գծով Հանձնաժողովի նիստի ընթացքում չի ներկայացվել:

Այսպիսով, «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի կողմից թիվ 22-216, ինչպես նաև հետագա՝ թիվ 22-269 և 22-304 գրություններով Հանձնաժողովի կողմից հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) չեն ներկայացվել մինչև 2022 թվականի հուլիսի 27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում (հաշվի առնելով թիվ 22-269 և 22-304 գրություններով դրա երկարաձգումը):

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն 2022 թվականի հոկտեմբերի 11-ի ա/հ գրությամբ հայտնել է, որ Հանձնաժողովի հարցումները ոչ իրավաչափ են, քանի որ Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 2022 թվականի մարտի 10-ի «Պետական վերահսկողության (հսկողության), մունիցիպալ վերահսկողության կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների մասին» թիվ 336 որոշմամբ ներդրվել է ստուգումների իրականացման մորատորիում, այդ թվում՝ հակամենաշնորհային վերահսկողության շրջանակներում: Բացի այդ՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն ընդգծում է, որ համաձայն Արձանագրության 70-րդ կետի՝ Հանձնաժողովի ընթացակարգային գործողությունների՝ անդամ պետության օրենսդրությանը հակասելը հիմք է դրանց անցկացումից հրաժարվելու համար, ինչի առնչությամբ ընկերությունը խնդրում է կարճել գործը:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի եզրահանգումները, որոնք հղում են կատարում Արձանագրության 70-րդ կետին, չեն կարող ընդունվել, քանի որ Արձանագրության 70-րդ կետում նշում է կատարվում պետական մարմնի կողմից հիմնավորված միջնորդագրի կատարումը մերժելու մասին: Միևնույն ժամանակ, գործի քննության Հանձնաժողովը հիմնավորված միջնորդագիր չի ուղարկել, իսկ քննվող գործի առնչությամբ գնահատել է «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի կողմից տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու մերժման հիմնավոր կամ անհիմն լինելը Հանձնաժողովի հարցմամբ:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն 2022 թվականի հոկտեմբերի 26-ի ա/հ գրությամբ ներկայացրել է Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից քաղվածք և «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի կանոնադրությունը: Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում պարունակվող տեղեկությունների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 18-ից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, ինչպես նաև այն անձը, որը կարող էր առանց լիազորագրի գործել «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ իրավաբանական անձի անունից:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ի ա/հ (մտից թիվ 20624կոնֆ առ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի) գրությամբ ներկայացվել է թիվ 22-216 գրությամբ Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկությունների (տեղեկատվության) մի մասը:

Գործի նյութերի համաձայն՝ Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմին է («ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի հիմնադրման (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան), ինչպես նաև «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է (2019 թվականի հունվարի18-ի ա/հ՝ ըստ պաշտոնի նշանակելու հրամանի):

Հանձնաժողովը 2023 թվականի հունվարի 16-ին թիվ 5/որոշ որոշմամբ գործով որպես պատասխանող ներգրավել է նաև «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովին և խնդրել համապատասխան տեղեկություններ (տեղեկատվություն) տրամադրել: Նշված որոշումը 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 22-21 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով` պատվիրված փոստային առաքանիով ծանուցմամբ, որին տրվել է թիվ 80081980545084 փոստային նույնականացուցիչը, այդ թվում՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի՝ ըստ բնակության վայրի գրանցման հասցեով: Փոստային առաքումը հանձնելու ծանուցման համաձայն՝ տվյալ գրությունը հասցեատիրոջն է հանձնվել 2023 թվականի հունվարի 28-ին:

2023 թվականի հունվարի 27-ին Հանձնաժողովը թիվ 11/որոշ որոշմանը համապատասխան՝ կրկնակի տեղեկացրել է «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովին 2023 թվականի հունվարի 1-ի թիվ 5/որոշ որոշմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նշված որոշումն ուղարկվել է 2023 թվականի հունվարի 27-ի՝ թիվ 22-37 գրությամբ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիով ծանուցմամբ, որին տրվել է թիվ 80081980545268 փոստային նույնականացուցիչը, այդ թվում՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի՝ ըստ բնակության վայրի գրանցման հասցեով: Համաձայն 2023 թվականի փետրվարի 3-ի՝ փոստային առաքումը հանձնելու ծանուցման՝ առաքման փորձն անհաջող էր:

Համաձայն Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետի՝ Հանձնաժողովը հարցում է կատարում և տեղեկություն ստանում պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանումը վերահսկելուն ուղղված լիազորությունների կատարման համար:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելիս Հանձնաժողովի ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործը քննելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք) պարտավոր են Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում նրան տրամադրել այդ տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները:

Դիմումների քննության կարգի 1313-րդ կետի համաձայն՝ դիմումները (նյութերը) քննության առնելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն իրավունք ունի պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անդամ պետությունների գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Այսպիսով, Հանձնաժողովը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության՝ 2022 թվականի փետրվարի 24-ի թիվ 07-16/148Կ (մտից թիվ 3543 առ 2022 թվականի փետրվարի 28-ի) գրությամբ Հանձնաժողով ընդունված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերաբերյալ նյութերի քննության շրջանակներում, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներ) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելուն ուղղված իրենց լիազորություններն իրականացնելիս Դիմումների քննության կարգին համապատասխան և առաջնորդվելով Պայմանագրի նորմերով, «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ից պահանջել է համապատասխան տեղեկություններ:

Սակայն Հանձնաժողովի կողմից «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերաբերյալ նյութերի քննության ընթացքում պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) չեն ներկայացվել ամբողջ ծավալով և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:

Գործի քննության շրջանակներում «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն հայտնել է իր դիրքորոշումն այն մասին, որ իր գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հատկանիշներ առկա չեն:

Միևնույն ժամանակ, գործի քննությամբ զբաղվող հանձնաժողովը համարում է, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գործողություններն (անգործությունը) արտահայտվում էին նրանում, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության իրավունքի դրույթների պահպանման հնարավորություն է ունեցել, սակայն դրանց պահպանման համար անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել այն մասին, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն Արձանագրության 13-րդ կետով արգելված գործողություններ (անգործություն) է թույլ տվել, այն է՝ Հանձնաժողովի պահանջով ամբողջ ծավալով և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում տեղեկություններ (տեղեկատվություն) չի ներկայացրել:

Գործի քննության հանձնաժողովի նիստերին մասնակցել են «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, որոնց պարզաբանվել են Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված իրենց իրավունքները, ինչպես նաև դրանց իրականացման բոլոր հնարավորությունները:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի կողմից Հանձնաժողովին թիվ 22-216 գրությամբ և թիվ 22-269 և 22-304 կրկնակի գրություններով պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

Արձանագրության 16-րդ կետի 7-րդ ենթակետի երկրորդ պարբերության համաձայն՝ պաշտոնատար անձ են համարվում կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարները և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), տնտեսավարող սուբյեկտներ չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ոչ առևտրային տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող կազմակերպությունների ղեկավարները:

Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը, որը «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, հակամենաշնորհային կարգավորման ոլորտում, «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերի հիման վրա հնարավորություն ուներ պահպանելու Միության իրավունքի դրույթները, սակայն անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել դրանք պահպանելու համար, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել այն մասին, որ Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը Հանձնաժողովի պահանջով սահմանված ժամկետում տեղեկություններ (տեղեկատվություն) չի ներկայացրել՝ խախտելով Արձանագրության 13-րդ կետով նախատեսված դրույթները:

Գործի քննության շրջանակներում «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև Պայմանագրի 13-րդ կետի դրույթների խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։

Գործի քննության շրջանակներում «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովն իր գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հատկանիշների առկայության փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի կողմից թիվ 22-216 գրությամբ և թիվ 22-269 և 22-304 կրկնակի գրություններով պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողովին տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը և (կամ) նրա ներկայացուցիչները գործի քննության հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել, գործի քննության հանձնաժողովի նիստերի ամսաթիվը փոխելու միջնորդություն չեն ներկայացրել:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը և (կամ) նրա ներկայացուցիչները գործի քննության հանձնաժողովի նիստերին մասնակցության անհնարինության հարգելի պատճառի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:

Գնահատելով գործով առկա ապացույցները՝ գործի քննության հանձնաժողովը համարում է, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի մեղավորությունը հաստատվել է, իսկ նրանց գործողությունները (անգործությունը) իրավացիորեն որակվել են որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտումներ:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) համապատասխան՝ տուգանքներ է նշանակում Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու, միևնույն ժամանակ Հանձնաժողովին ակնհայտ սխալ տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10 000-ից մինչև 15 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10 000-ից մինչև 60 000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000-ից մինչև 1 000 000 ռուսական ռուբլու չափով:

«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն և ընկերության գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնովը պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) ամբողջ ծավալով և սահմանված ժամկետներում Հանձնաժողով չեն ներկայացրել առաջին անգամ: Համաձայն տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 2 հավելվածի՝ տուգանքների չափը հաշվարկելիս նշված հանգամանքը կարող է համարվել որպես պատասխանատվությունը մեղմացնող:

Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել տուգանքների չափի հաշվարկման ժամանակ, չեն բացահայտվել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: