ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2023 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 279 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 274 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 279 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 76 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 21-ի թիվ 35 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ ծածկա-գիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը. Աշխատանքների տեսակները |
Մաքսային միության տեխնիկա-կան կանոնա-կարգի տարրերը |
Մշակման ժամկետները |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխա-նատու մշակող | |
սկիզբը |
ավարտը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ընդհանուր | ||||||
1 |
55.120 01.040.55 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Եզրաբանություն և դասակարգում. Մաս 1. Վերևից բացվող բանկաներ և կափարիչներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24021-1:2022-ի հիման վրա |
2-րդ հոդված |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
2 |
13.020.60 55.020 |
Փաթեթվածք. Փաթեթվածքի երկարակեցության չափանիշների և վերլուծության մեթոդաբանությունների վերաբերյալ հաշվետվություն. ԳՕՍՏ-ի մշակում՝ CEN/TR 13910:2010-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 11-րդ կետ |
2025 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
3 |
55.020 |
Փաթեթվածք և շրջակա միջավայր. Քիմիական ռեգեներացման գործընթացներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 16218:2013-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 11-րդ կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4 |
55.020 |
Փաթեթվածք և շրջակա միջավայր. Էներգիայի վերաօգտագործում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 18605:2013-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 11-րդ կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
5 |
55.020 |
Փաթեթվածք տրանսպորտային. Փաթեթվածք տրանսպորտային՝ վերահսկվող ջերմաստիճանով, ծանրոցների առաքման համար. Մաս 1՝ Ընդհանուր պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 22982-1:2021-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
6 |
55.120 01.040.55 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Եզրաբանություն և դասակարգում. Մաս 2. Բանկաներ՝ ընդհանուր նշանակության. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 24021-2-ի հիման վրա |
2-րդ հոդված |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
7 |
55.120 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Չափերի և տարողության որոշում և որոշման մեթոդներ. Մաս 1. Բանկաներ՝ վերևից բացվող. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 90-1:1997-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետեր |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
8 |
55.120 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Չափերի և տարողության որոշում և որոշման մեթոդներ. Մաս 2. Բանկաներ՝ ընդհանուր նշանակության. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 90-2:1997-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետեր |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
9 |
55.130 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Չափերի և տարողության որոշում և որոշման մեթոդներ. Մաս 3. Բալոններ՝ աերոզոլի համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 90-3:2000-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետեր |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Փաթեթվածք պոլիմերային | ||||||
10 |
55.020 |
Փաթեթվածք սպառողական՝ պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 33756-2016-ի վերանայում |
5-րդ հոդվածի 6.3 կետ |
2024 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
11 |
55.020 |
Փաթեթվածք. Պարկեր պոլիէթիլենային՝ կոմունալ թափոնների հավաքման համար. Տեսակներ, պահանջներ և փորձարկումների մեթոդներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ EN 13592-2017-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6.3 կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
12 |
55.020 |
Շշեր պոլիէթիլենտերեֆտալատից՝ քիմիական արտադրանքի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 33221-2015-ի վերանայում |
5-րդ հոդվածի 6.3 կետ |
2026 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Փաթեթվածք ապակե | ||||||
13 |
55.100 |
Փաթեթվածք ապակե՝ կենցաղային քիմիայի ապրանքների համար. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51640-2000-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6.2 կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Փաթեթվածք թղթից | ||||||
14 |
55.020 |
Փաթեթվածք. Պարկեր թղթից՝ կոմունալ թափոնների հավաքման համար. Տեսակներ, պահանջներ և փորձարկումների մեթոդներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏԲ EN 13593-2021-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6.4 կետ |
2024 թվական |
2025 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
Փաթեթվածք գործած | ||||||
15 |
55.180.99 |
Փաթեթվածք. Փափուկ բեռնարկղեր (ՓԲ)՝ ոչ վտանգավոր բեռների համար. ԳՕՍՏ ISO 21898-2013-ի, IDT ISO 21898:2004–ի վերանայում |
5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6.6 կետեր |
2024 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Փաթեթվածք համակցված նյութերից | ||||||
16 |
55.160 |
Նյութեր փաթեթավորման՝ համակցված. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում |
5-րդ հոդվածի 6.5 կետ |
Հեռանկարային մշակում |
Հեռանկարային մշակում |
որոշված չէ |
Փայտե փաթեթվածք | ||||||
17 |
55.140 |
Փայտե փաթեթվածք. Փայտե տակառներ՝ լցնովի և չոր արտադրանքի համար. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 8777-80-ի վերանայում |
5-րդ հոդվածի 6.7 կետ |
2025 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
18 |
55.160 |
Փայտե փաթեթվածք. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ 5959-80-ի, ԳՕՍՏ 9338-801-ի, ԳՕՍՏ 9396-88-ի, ԳՕՍՏ 10131-93-ի, ԳՕՍՏ 11354-93-ի, ԳՕՍՏ 13356-84-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6.7 կետ |
2025 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
19 |
55.160 |
Արկղեր և կավարամածներ՝ փայտե. Մեխանիկական ամրության նորմեր. ԳՕՍՏ 26838-86-ի վերանայում |
5-րդ հոդվածի 6.7 կետ |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Խցանափակման միջոցներ | ||||||
20 |
55.040 79.100 |
Փաթեթվածք. Խցաններ՝ լրացուցիչ գագաթով (Т-ձև), և պաշտպանիչ թասակներ՝ ապակե շշերի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 34257-2017-ի վերանայում |
5-րդ հոդվածի 8-րդ և 9.2 կետեր |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
21 |
55.040 |
Խցանափակման միջոցներ՝ պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 32626-2014-ի վերանայում |
5-րդ հոդվածի 8-րդ և 9.2 կետեր |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
22 |
55.040 |
Մետաղական թասակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 32625-2014-ի վերանայում |
5-րդ հոդվածի 8-րդ և 9.1 կետեր |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
23 |
55.040 55.120 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Հեշտությամբ բացվող և հեշտությամբ անջատվող կափարիչներ. Դասակարգում և չափեր. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 5099:2022-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 8-րդ և 9.1 կետեր |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Փորձարկումների մեթոդներ | ||||||
24 |
55.100 79.100 |
Կեղևային խցաններ. Անջատվող 2,4,6-տրիքլորանիզոլի պարունակության որոշում. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 20752:2014-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 8-րդ կետ |
2026 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
25 |
67.240 79.100 |
Կեղև խցանային՝ շշալցված արտադրանքի խցանափակման մեջ օգտագործվելու համար ընտրված. Մաս 1. Սենսորային վերլուծություն։ Սենսորային վերլուծության մեթոդաբանություն՝ թրջոցման միջոցով. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 22308-1:2021-ի հիման վրա (ԳՕՍՏ ISO 22308-2016-ի փոխարեն) |
5-րդ հոդվածի 8-րդ և 9.3 կետեր |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
26 |
55.100 79.100 |
Կեղևային խցաններ. Մնացորդային օքսիդիչի քանակի որոշում. Տիտրման յոդաչափական մեթոդ. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 21128:2006-ի հիման վրա (ԳՕՍՏ ISO 21128-2017–ի փոխարեն) |
5-րդ հոդվածի 8-րդ և 9.3 կետեր |
2026 թվական |
2027 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
27 |
55.100 79.100 |
Կեղևային գլանաձև խցաններ. Ֆիզիկական հատկությունների որոշման մեթոդներ. Մաս 8. Մազականության որոշում. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 9727-8:2022-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 9-րդ կետ |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
28 |
83.080.01 |
Ջրային միջավայրում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Փակ շնչաչափում թթվածնի սպառումը չափելու մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14851:2019-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2024 թվական |
2025 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
29 |
83.080.01 |
Ջրային միջավայրում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Անջատվող ածխածնի երկօքսիդի անալիզի մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14852:2021-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2024 թվական |
2025 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
30 |
83.080.01 |
Վերահսկվող կոմպոստացման պայմաններում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Մեթոդ՝ անջատվող ածխաթթու գազի անալիզի կիրառմամբ. Մաս 1. Ընդհանուր մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14855-1:2012-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2024 թվական |
2025 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
31 |
83.080.01 |
Վերահսկվող կոմպոստացման պայմաններում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Մեթոդ՝ անջատվող ածխածնի երկօքսիդի անալիզի կիրառմամբ. Մաս 2. Լաբորատոր փորձարկման ժամանակ անջատվող ածխածնի երկօքսիդի ծանրաչափական չափում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14855-2:2018-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2024 թվական |
2025 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
32 |
83.080.01 |
Պլաստմասսաներ. Փորձնական փորձարկման ընթացքում կոմպոստացման որոշակի պայմաններում պլաստմասսայե նյութերի քայքայման աստիճանի որոշում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16929:2021-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2024 թվական |
2025 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
33 |
83.080.01 |
Պլաստմասսաներ. Հողում պլաստմասսաների ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման որոշում՝ շնչաչափում թթվածնի պահանջի կամ անջատվող ածխածնի երկօքսիդի քանակի չափման միջոցով. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17556:2019-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
34 |
55.020 |
Փաթեթվածք. Պարկեր. Լցված պարկերի շփման ուժի որոշում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 15119:2000-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
35 |
55.120 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Բանկաներ կլոր՝ վերևից բացվող. Բանկաներ՝ մինչև կափարիչն իրենց ամբողջական անվանական տարողությամբ որոշվող. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 10653:1993-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետեր |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
36 |
55.120 |
Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Բանկաներ կլոր՝ վերևից բացվող. Բանկաներ՝ հեղուկ գազավորված մթերքների համար՝ լցման անվանական ծավալով որոշվող. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 10654:1993-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետեր |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
37 |
55.020 |
Փաթեթվածք տրանսպորտային. Փաթեթվածք տրանսպորտային՝ վերահսկվող ջերմաստիճանով, ծանրոցների առաքման համար. Մաս 1՝ Փորձարկումներին ներկայացվող ընդհանուր պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 22982-2:2021-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 6-րդ կետ |
2023 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
38 |
55.020 |
Փաթեթվածք. Երեխաների կողմից բացվելու համար անհասանելի փաթեթվածք. Երեխաների կողմից բացվելու համար անհասանելի՝ բազմանգամյա օգտագործման փաթեթավորման համակարգերի մեխանիկական փորձարկումների մեթոդներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 13127:2012-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2–րդ, 3-րդ և 7-րդ կետեր |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
39 |
55.020 |
Փաթեթվածք. Ջրային միջավայրում էթիլենգլիկոլի պարունակության որոշում. ԳՕՍՏ-ի մշակում |
5-րդ հոդվածի 4-րդ կետ |
Հեռանկարային մշակում |
Հեռանկարային մշակում |
որոշված չէ |
40 |
19.020 |
Ջրային մոդելային միջավայրում պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներից անջատվող վինիլացետատի որոշման լուսաչափական մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակում |
5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2023 |
2025 |
Ղազախստանի Հանրապետություն |
41 |
55.020 19.020 |
Փաթեթվածք պոլիմերային՝ սննդամթերքի համար. Ջրային մոդելային միջավայրերում գազաքրոմատագրական մեթոդով բութիլ ակրիլատի որոշում. ԳՕՍՏ-ի մշակում |
5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2023 |
2025 |
Ղազախստանի Հանրապետություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|