Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.02.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.01.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
12.01.1994
Дата вступления в силу
12.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 1994 թվականի N 22

քաղ. Երևան

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ անտառային տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի հատուցման չափը հաշվարկելու սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(1-ին կետը խմբ. 19.02.96 N 60)

2. Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձված գումարների 50 տոկոսը փոխանցվում է հանրապետական բյուջե, որպես անտառային եկամուտ, 50 տոկոսը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության Հայաստանի անտառային պետական ծառայության ընթացիկ հաշվին` նրա համակարգի անտառապահպանության ծառայության աշխատողներին խրախուսելու և անտառապահպանության նյութատեխնիկական բազան ամրապնդելու համար:

(2-րդ կետը փոփ. 19.02.96 N 60)

3. Այդ կապակցությամբ 1994 թվականի հունվարի 1-ից`

ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հոկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի օգոստոսի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառած վնասի համար նյութական պատասխանատվության կարգի և չափերի մասին» N 641 որոշումը» N 445 որոշման 8-րդ կետից հանել «անտառախախտումներով անտառային տնտեսությանը պատճառած վնասի հատուցման համար գանձված գումարները (այդ թվում կոլտնտեսություններից, անտառային տնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկություններից (կազմակերպություններից)` կոլտնտեսային անտառներում նրանց կատարած անտառախախտումների համար) ինչպես նաև» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի փետրվարի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձումների չափը հաշվելու սակագները հաստատելու և այն պաշտոնատար անձանց պատասխանատվություն սահմանելու մասին, որոնց մեղքով թույլ են տրվել անտառախախտումներ» N 113 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ԽՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրության 41-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.1996, N 60 19.02.1996, N 22
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան