Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 44
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.03.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.03.2023
Дата вступления в силу
03.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2023 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

ՊՈԼԻՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ, ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎ ՊՈԼԻՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԿՈՄՊԼԵՔՍՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1 ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Խառնված կամ չխառնված նյութերից բաղկացած պատրաստուկները, որոնք որպես ակտիվ ազդող նյութ պարունակում են վիտամին կամ վիտամինների խառնուրդ, ինչպես նաև օժանդակ նյութեր՝ բաժնեծրարված դեղաչափված դեղաձևերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, նախատեսված են վիտամինների անբավարարությունից առաջացած կոնկրետ հիվանդությունների բուժման կամ կանխարգելման համար, որոնց օրական դեղաչափի մեջ պարունակվում է առնվազն մեկ ակտիվ ազդող նյութի քանակ, որը գերազանցում է մեծահասակների համար՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնի 5-րդ հավելվածով տվյալ նյութի համար սահմանված՝ օգտագործման վերին թույլատրելի մակարդակը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 50 000 ենթադիրքում։

2. Արտաքին օգտագործման համար նախատեսված պատրաստուկները (օրինակ՝ կրեմի տեսքով), որոնք նախատեսված են մաշկի խնամքի համար (այդ թվում՝ դրա խոնավացման, բուժման, վնասվածքների դեպքում (վերքերի, ճաքերի, արևային և ջերմային այրվածքների) վերականգնման համար), որպես ակտիվ ազդող նյութ, պարունակում են վիտամինի ածանցյալ և օժանդակ նյութեր, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3304 99 000 0 ենթադիրքում։

3. Վիտամինների խառնուրդից կազմված պոլիվիտամինային կոմպլեքսները, որոնք պարունակում են համաբուրավետիչ, սննդարար և այլ նյութեր (բացառությամբ ներերակային ներարկման համար նախատեսվածների), որոնք առաջարկվում են մեծահասակների սննդի հավասարակշռված (բալանսավորված) լրացման համար օրգանիզմի վիտամինների բարձր պահանջարկի դեպքում, որոնց օրական դեղաչափում յուրաքանչյուր առանձին վիտամինի քանակը չի գերազանցում մեծահասակների համար Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնի 5-րդ հավելվածով տվյալ նյութի համար սահմանված՝ օգտագործման վերին թույլատրելի մակարդակը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: