Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 27
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
14.03.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
14.03.2023
Дата вступления в силу
01.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2023 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման առանձին հարցերի մասին» թիվ 7 կարգադրության 6-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի մարտի 14-ի

թիվ 27 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 94 որոշման հավելված) շրջանակներում էլեկտրոնային առևտրի՝ նախկինում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկություններում՝

ա) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակը չի լրացվում:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 կետ.

«81. «Նախորդող փաստաթուղթը» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

Վանդակում նշվում են՝

«09035» ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

ապրանքների հայտարարագրի գրանցման համարը (այսուհետ՝ ԱՀ), որին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքները նախկինում ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով.

նախորդող ԱՀ-ում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը.

էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից և նախորդող ԱՀ-ի 31-րդ վանդակում նշված չափման միավորից տարբերվող չափման միավորով, այդպիսի չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակը՝ նախորդող ԱՀ-ի 41-րդ վանդակում նշված լրացուցիչ չափման միավորով, եթե նախորդող ԱՀ-ի 31-րդ վանդակում նշված չէ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից տարբերվող չափման միավոր, լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

Էլեկտրոնային առևտրի ապրանքների համաքաշը (Բելառուսի Հանրապետության համար՝ զտաքաշը)՝ հիմնական չափման միավորով, եթե նախորդող ԱՀ-ի ո՛չ 31-րդ, ո՛չ 41-րդ վանդակներում նշված չէ հիմնական չափման միավորից տարբերվող չափման միավորը, հիմնական չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան։

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման ԷԲԱՀ-ում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ «—» գծիկի նշանով։».

գ) 11-րդ կետի 5-րդ պարբերությունը լրացնել «, նույնական չափման միավորով, որին համապատասխան ապրանքը հայտագրվել է ԱՀ-ում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս» բառերով։

2. Նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը այն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու առանձնահատկությունների 11-րդ կետը, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ 95 որոշման հավելված), շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. «Նախորդող փաստաթուղթը» 11-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

Վանդակում նշվում են՝

«09035» ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքները նախկինում ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով.

ապրանքների նախորդող հայտարարագրում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը.

էլեկտրոնային առևտրի ապրանքի քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից տարբերվող և ապրանքների նախորդող հայտարարագրի 31-րդ վանդակում նշված չափման միավորով, այդպիսի չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի ապրանքի քանակը՝ ապրանքների նախորդող հայտարարագրի 41-րդ վանդակում նշված լրացուցիչ չափման միավորով, եթե ապրանքների նախորդող հայտարարագրի 31-րդ վանդակում նշված չէ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից տարբերվող չափման միավորը, լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

Էլեկտրոնային առևտրի ապրանքների համաքաշը (Բելառուսի Հանրապետության համար՝ զտաքաշը) հիմնական չափման միավորով, եթե ապրանքների նախորդող հայտարարագրի ո՛չ 31-րդ, ո՛չ 41-րդ վանդակներում նշված չէ հիմնական չափման միավորից տարբերվող չափման միավորը, հիմնական չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկությունները ենթակա են դիմումի մեջ նշման՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ «—» գծիկի նշանով:

Էլեկտրոնային առևտրի ապրանքների և ապրանքների նախորդող հայտարարագրերի գրանցման համարների միջև կապերը սահմանվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների միջև ստորադաս կապերի որոշմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: