Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 8
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2023-23.03.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.01.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.01.2023
Дата вступления в силу
19.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2023 թվականի

թիվ 8

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիան, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննման կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ ուսուցման, ուսուցման և ստացված գիտելիքների միջանկյալ և վերջնական հսկողության կազմակերպման և անցկացման, առաջադրվող պահանջների պահպանման ստուգման, հավաստագրված հանրային հաշվապահի մասնագիտական որակավորման՝ CIPA/CPA/CPA EURASIA շնորհումն ու առկայությունը հաստատող համապատասխան հավաստագրի պատրաստման և տրամադրման ծառայությունների համալիրը (այսուհետ՝ գործ)։

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և նորմատիվ իրավական ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, որոնք ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայով և նշանակման կարգով (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկա և նշանակման կարգ)՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել «Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների պրոֆեսիոնալ կազմակերպության (այսուհետ՝ ՊՀՊ «ՂՀ ՊՀՊ») (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Սեյֆուլինի պող., տ. 597Ա, 7-րդ հարկ, գրասենյակ 703, 704, ԳՀ 91758-1910-ПОБ, ՀՎԳՀ 600300511060, գրանցման ամսաթիվը՝ 2008 թվականի ապրիլի 15, ԲՆՀ 080440011737), «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (այսուհետ՝ «ՀՀՀԵԻ» ՍՊԸ) (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Սեյֆուլինի պող., տ. 597Ա, 7-րդ հարկ, գրասենյակ 703, 704, ՀՎԳՀ 600700699647, գրանցման ամսաթիվը՝ 2014 թվականի ապրիլի 9, ԲՆՀ 140440009917), «Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորման (այսուհետ՝ «ՂՊՀԱԻ» ՀՄ) (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Իբրահիմովի փ., տ. 115Ա, 3-րդ հարկ, 305 առանձնասենյակ, ԳՀ 146235-3301-ОО, գրանցման ամսաթիվը՝ 2015 թվականի մայիսի 14, ՀՎՆՀ 01405201510190) և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Իբրահիմովի փ., տ. 115Ա, 3-րդ հարկ, 304 առանձնասենյակ, ԳՀ 127470-3301-У-е, գրանցման ամսաթիվը՝ 2017 թվականի նոյեմբերի 13, ՀՎՆՀ 00102201310152) գործողությունները (անգործությունը) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, որոնք սպառողներին մոլորության մեջ էին գցում և (կամ) կարող էին մոլորության մեջ գցել ուսուցման, ուսուցման և ստացված գիտելիքների միջանկյալ և վերջնական հսկողության կազմակերպման և անցկացման, առաջադրվող պահանջների պահպանման ստուգման, հավաստագրված հանրային հաշվապահի մասնագիտական որակավորման՝ CIPA/CPA/CPA EURASIA շնորհումն ու առկայությունը հաստատող համապատասխան հավաստագրի պատրաստման և տրամադրման ծառայությունների համալիրի անդրսահմանային շուկաներում՝ այդպիսի ծառայությունների մատուցման բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրանք արտադրողի մասով, որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթների խախտում։

2. Ճանաչել գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

3. Արձանագրության 16-րդ կետի 1-րդ ենթակետին և Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգին համապատասխան՝ նշանակել հետևյալ տուգանքները.

«ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին՝ 662 500 ռուսական ռուբլու չափով.

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին՝ 662 500 ռուսական ռուբլու չափով.

«ՂՊՀԱԻ» ՀՄ-ին՝ 662 500 ռուսական ռուբլու չափով.

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկին՝ 662 500 ռուսական ռուբլու չափով։

Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (տուգանքների վճարման համար բանկային վավերապայմանները՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից՝ ԲԴԾ 204176, ՎՆԾ 913․ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից՝ ՀՎՆՀ 02802200610325, ՀՎԳՀ ծածկագիրը՝ 004 Պերվոմայսկոյե, ստացողը՝ Պերվոմայսկի ԳՏԲ, ԲՆԾ 440201, ՂՀ ՖՆ առընթեր Կենտրոնական գանձապետարան, հ/հ 4402011001002463, վճարման եկամտային ծածկագիր 14311400):

4. «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին պարտավորեցնել դադարեցնելու կատարել գործողություններ, որոնք խախտում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները, այդ թվում՝

ա) իրականացնել CIPA հավաստագրման անցկացման համար պահանջվող ծառայությունների սպառողների և (կամ) հնարավոր սպառողների տեղեկացում «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի ծառայությունների ստացման հնարավորության մասին՝ նրանց մոտ համապատասխան ծառայություններ մատուցելու համար հավաստագրման և (կամ) այլ իրավական հիմքերի բացակայության դեպքում.

բ) տեղադրել և տարածել, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում այնպիսի տեղեկատվություն, որը նպաստում է ուսուցման, ուսուցման և ստացված գիտելիքների միջանկյալ և վերջնական հսկողության կազմակերպման և անցկացման, առաջադրվող պահանջների պահպանման ստուգման, հավաստագրված հանրային հաշվապահի մասնագիտական որակավորման՝ CIPA/CPA/CPA EURASIA շնորհումն ու առկայությունը հաստատող համապատասխան հավաստագրի պատրաստման և տրամադրման ծառայությունների համալիրի անդրսահմանային շուկաների մասնակիցների գործարար համբավին վնաս պատճառելուն։

5. «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին պարտավորեցնել կատարել հետևյալ գործողությունները.

ա) հասանելիությունից հանել նախկինում տեղադրված այն տեղեկատվությունը, որը հանգեցնում է սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված հետևանքներին.

բ) «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի հավաստագրման ծրագրերում և դրանց շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկում կատարել փոփոխություններ, որոնք բացառում են ուսուցման, ուսուցման և ստացված գիտելիքների միջանկյալ և վերջնական հսկողության կազմակերպման և անցկացման, առաջադրվող պահանջների պահպանման ստուգման, հավաստագրված հանրային հաշվապահի մասնագիտական որակավորման՝ CIPA/CPA/CPA EURASIA շնորհումն ու առկայությունը հաստատող համապատասխան հավաստագրի պատրաստման և տրամադրման ծառայությունների համալիրի սպառողներին մոլորության մեջ գցելը և (կամ) մոլորության մեջ գցելու հնարավորությունը՝ այդպիսի ծառայությունների մատուցման բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրանք արտադրողի մասով։

6. «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին պարտավորեցնել ներկայացնելու սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերի կատարման մասին տեղեկատվությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։

7. «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին տեղեկացնել, որ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171 կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Արձանագրության 16-րդ կետով նախատեսված տուգանքներն իրավախախտների կողմից վճարվում են ամբողջ չափով ոչ ուշ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշումը հարկադրաբար կատարելուն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան:

8. «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին տեղեկացնել այն մասին, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննման կարգի 45-րդ կետին համապատասխան անհրաժեշտ է տեղեկացնել Հանձնաժողովին տուգանքների վճարման մասին սույն որոշման 7-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։

9. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունվարի 17-ի

թիվ 8 որոշման

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է լրացուցիչ մասնագիտական կրթության «Հավաստագրված հանրային հաշվապահների ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Պիժեվսկի նրբ., տ. 7, շին. 2, ՊԳՀՀ 1157700015395, գրանցման ամսաթիվը՝ 2015 թվականի սեպտեմբերի 25, ՀՎՆՀ 7706427206) (այսուհետ՝ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ)՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի թիվ (ա/հ) (2020 թվականի օգոստոսի 20 մտից թիվ 13000) դիմումը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթների խախտման հնարավոր հատկանիշների առկայության և այդպիսի խախտումը կանխելու անհրաժեշտության մասին։

2020 թվականի սեպտեմբերի 10-ին Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների վերացմանն ուղղված գործողությունների կատարման վերաբերյալ առաջարկի և անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովման նախագիծը մշակելու ու ուղարկելու առնչությամբ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի քննությունը կասեցրել է, ինչի մասին կայացվել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 67/опр համապատասխան որոշումը։ Նշված առաջարկն այն անձանց կողմից չհամաձայնեցվելու առնչությամբ, որոնց գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, տվյալ դիմումի քննությունը վերականգնվել է, ինչի մասին կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 97/опр համապատասխան որոշումը։

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի դիմումի քննման արդյունքներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննություն անցկացնելու կարգի (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության (այսուհետ՝ հետաքննություն) անցկացման մասին 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 104/опр որոշումը և անցկացրել է համապատասխան հետաքննություն՝ հետևյալ անձանց առնչությամբ (այսուհետ՝ պատասխանողներ).

«Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների պրոֆեսիոնալ կազմակերպություն (այսուհետ՝ ՊՀՊ «ՂՀ ՊՀՊ») (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Սեյֆուլինի պող., տ. 597Ա, 7-րդ հարկ, գրասենյակ 703, 704, ԳՀ 91758-1910-ПОБ, ՀՎԳՀ 600300511060, գրանցման ամսաթիվը՝ 2008 թվականի ապրիլի 15, ԲՆՀ 080440011737).

«Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (այսուհետ՝ «ՀՀՀԵԻ» ՍՊԸ) (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Սեյֆուլինի պող., տ. 597Ա, 7-րդ հարկ, գրասենյակ 703, 704, ՀՎԳՀ 600700699647, գրանցման ամսաթիվը՝ 2014 թվականի ապրիլի 9, ԲՆՀ 140440009917).

«Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորում (այսուհետ՝ «ՂՊՀԱԻ» ՀՄ) (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Իբրահիմովի փ., տ. 115Ա, 3-րդ հարկ, 305 առանձնասենյակ, ԳՀ 146235-3301-ОО, գրանցման ամսաթիվը՝ 2015 թվականի մայիսի 14, ՀՎՆՀ 01405201510190).

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկ (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Իբրահիմովի փ., տ. 115Ա, 3-րդ հարկ, գրասենյակ 304, ԳՀ 127470-3301-У-е, գրանցման ամսաթիվը՝ 2017 թվականի նոյեմբերի 13, ՀՎՆՀ 00102201310152)։

Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրահանգում անել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը «Հետաքննության անցկացման ժամկետը երկարացնելու մասին» 2021 թվականի մարտի 12-ի թիվ 18/опр որոշմամբ հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան երկարաձգել է հետաքննության անցկացման ժամկետը 60 աշխատանքային օրով։

2021 թվականի հունիսի 18-ին 34/опр որոշմամբ հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ (այսուհետ՝ գործ), և ստեղծվել է դրա քննման հարցերով հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Դեպարտամենտի տնօրեն Ա. Գ. Սուշկևիչ.

գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա. Ա. Կալիև.

գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամներ՝

Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Օ. Ս. Կորոլկովա.

Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննման հարցերով բաժնի խորհրդական՝ Ե. Պ. Կրիվցուն.

Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննման հարցերով բաժնի խորհրդական՝ Բ. Տ. Իմանբեկ:

Հաշվի առնելով որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի թիվ 53/опр համապատասխան գործի քննման ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննման կարգի (այսուհետ` Գործերի քննման կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Դեպարտամենտի տնօրեն Ա. Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ.

գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Ա. Ա. Կալիև.

գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամներ՝

Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Օ. Ս. Կորոլկովա.

Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննման բաժնի խորհրդական՝ Ե. Պ. Կրիվցուն.

գործի քննմանը մասնակցած մյուս անձինք՝

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ Օ. Ս. Բերնացկայա (լիազորագրով).

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (տեսակոնֆերանս-կապի միջոցով).

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության պետ՝ Ա. Ն. Աբրամենկո.

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության խորհրդատու՝ Տ. Ի. Մելնիկովա.

Ղազախստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության ու զարգացման հարցերով գործակալության տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր փորձագետ՝ Ժ. Բ. Սագդատ.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ՝ Յա. Վ. Սկլյարովա.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային նախագծերի բաժնի պետի տեղակալ՝ Ա. Ա. Շեմյակինա.

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ Վ. Ս. Ժարինով (լիազորագրով).

պատասխանողների (նրանց ներկայացուցիչների) բացակայությամբ:

Գործի քննման արդյունքներով պարզվել է հետևյալը.

Արձանագրությանը, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ հետաքննության ընթացքում Դեպարտամենտը գրավոր հարցմամբ անդամ պետությունների մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել է դիմումի մեջ շարադրված փաստերի վերաբերյալ տեղեկատվություն։

Մեթոդիկայի 4-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները հետաքննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ, որն անցկացվում է Մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան։

Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այնքանով, որքանով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։

Մեթոդիկայի II բաժնի դրույթների համաձայն՝ շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մեթոդիկայի 4-րդ կետի յոթերորդ պարբերության հիման վրա և հաշվի առնելով 15-րդ կետի դրույթները՝ իրականացվել է ապրանքի նախնական որոշումը, և որպես ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմաններ պարզվել է հետևյալը.

CPA հավաստագրումը (Certified Public Accountant) գործընթաց է և համապատասխան ոլորտի մասնագետի որակավորման և իրավասության մակարդակը հաստատելու միջոց, որի արդյունքների հիման վրա տրվում է վկայական։ Վկայականը ստանալու և (կամ) հաստատելու համար անհրաժեշտ է որոշակի պայմանների պահպանումը, որոնք նախատեսում են ինչպես շուկայի որոշակի մասնակիցների, այնպես էլ կողմնակի կազմակերպությունների կողմից տրամադրվող՝ վճարովի և (կամ) անվճար հիմունքներով մի շարք ծառայությունների ստացում:

Միջազգային CPA հավաստագրումն անցկացվում է American Institute of Certified Public Accountants (AICPA) կողմից, որը գրանցված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես 1887 թվականին հիմնադրված և հաշվապահական հաշվառման, աուդիտի և հարկերի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներին միավորող՝ ազգային կազմակերպություն համարվող տնտեսավարող սուբյեկտ։

CPA որակավորումը թեկնածուին շնորհվում է AICPA-ի կողմից՝ քննությունների արդյունքներով, հաստատում է աուդիտի, տնտեսական իրավունքի, ֆինանսական հաշվառման, հաշվետվությունների, հարկման ոլորտներում մասնագիտական գիտելիքները և պրոֆեսիոնալ հաշվապահի որակավորումը հաստատելու միջոց է, ինչպես նաև կարող է ներառվել որպես պահանջ մասնագետ ընտրելիս:

Հաշվի առնելով այն փաստը, որ CPA հավաստագրումը մշակվել է՝ հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրության օրենսդրական և գործնական պահանջները համապատասխան մասնագիտական գործունեության մեջ, 2001 թվականին Հավաստագրված հաշվապահների և աուդիտորների միջազգային խորհրդի կողմից (որը հետագայում վերագրանցվել է «Հավաստագրված հաշվապահների և աուդիտորների եվրասիական խորհուրդ» անվանմամբ, ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում՝ «ՀՀԱԵԽ» ասոցիացիա) Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, մշակվել և ներդրվել է, այդ թվում՝ անդամ պետությունների համար հավաստագրման համակարգ, որը հաստատում է միջազգային հավաստագրված պրոֆեսիոնալ հաշվապահի որակավորումը (Certified International Professional Accountant, այսուհետ՝ CIPA):

CIPA-ն հաշվապահական հաշվառման ոլորտում մասնագիտական որակավորման հաստատման համակարգ է, որը հաշվի է առնում Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի (IFAC) կրթության ստանդարտները և Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման համաժողովի կողմից հաստատված՝ հաշվապահների պատրաստման տիպային ուսումնական ծրագիրը (ՅՈՒՆԿԹԱԴ) և նախատեսում է 7 քննության և հավաստագրման 2 մակարդակի հաղթահարման անհրաժեշտություն (հավաստագրված գործող հաշվապահ (Certified Accounting Practitioner, այսուհետ՝ САР) և միջազգային հավաստագրված պրոֆեսիոնալ հաշվապահ (CIPA)):

Գործի նյութերում ներկայացված է տեղեկատվություն՝ Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում СРА EURASIA (Ղազախստանի Հանրապետություն), CIPA (Ղրղզստանի Հանրապետություն) և CPA (Ռուսաստանի Դաշնություն) ծրագրերի առկայության և շրջանառության մասին, որոնք ուսուցման, ստացված գիտելիքների հսկողության (քննությունների), աշխատանքային փորձի պահանջներին համապատասխանության, բարձրագույն կրթության առկայության ստուգման, մասնագիտական ասոցիացիաներին կամ հաշվապահների միավորումներին մասնակցության ստուգման ծառայությունների, ինչպես նաև որակավորման բարձրացման կամ դրա պահպանման ծառայությունների և գիտելիքների, իրավասությունների և այլնի մակարդակի բարձրացմանն ուղղված ծառայությունների համալիր են։ Նշված ծրագրերին մասնակցությունը հաստատվում է համապատասխան հավաստագրերով։

Գործի նյութերի համաձայն, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության վերլուծության արդյունքներով պարզվել է, որ СРА EURASIA (Ղազախստանի Հանրապետություն), CIPA (Ղրղզստանի Հանրապետություն) և CPA (Ռուսաստանի Դաշնություն) ծրագրերի շրջանակներում հավաստագրման գործունեությունը, ներառյալ՝ համապատասխան հավաստագրման համար պահանջվող ուսուցման ծառայությունները, ինչպես նաև ստացված գիտելիքների (քննությունների) համապատասխան հսկողությունը չեն լիցենզավորվում:

СРА EURASIA (Ղազախստանի Հանրապետություն), CIPA (Ղրղզստանի Հանրապետություն) և CPA (Ռուսաստանի Դաշնություն) ծրագրերն ինչպես համապատասխան անդամ պետությունների օրենսդրության մակարդակով, այնպես էլ Միության իրավունքի մակարդակով չունեն հատուկ իրավական կարգավորում։

Համապատասխան ծրագրի պահանջների կատարումը, ինչպես նաև ստացված գիտելիքների (քննությունների) հսկողությունը հաջողությամբ անցնելը հաստատող փաստաթուղթը հավաստագիրն է։

Գործի նյութերում ներկայացված՝ նշված ծրագրերի շրջանակներում ծառայությունների մատուցման մասին պայմանագրերից հետևում է, որ համապատասխան հավաստագրում անցնելու համար անհրաժեշտ ծառայությունների համալիրը կարող է իրագործվել ինչպես մեկ պայմանագրի շրջանակներում, այնպես էլ առանձին՝ մեկ կամ տարբեր տնտեսավարող սույբյեկտների կողմից։ Ընդ որում, ծառայության մատուցման և հավաստագրման համապատասխան ընթացակարգի համար դրա բավարար լինելու հաստատումը հավաստագրի տրամադրումն իրականացնող կազմակերպության կողմից ծառայությունների համապատասխան մատակարարի ճանաչումն է։

Հաշվի առնելով վերոհիշյալը որպես ապրանքատեսակային սահմաններ անհրաժեշտ է դիտարկել ուսուցման, ուսուցման և ստացված գիտելիքների միջանկյալ և վերջնական հսկողության կազմակերպման և անցկացման, առաջադրվող պահանջների պահպանման ստուգման, հավաստագրված հանրային հաշվապահի մասնագիտական որակավորման՝ CIPA/CPA/CPA EURASIA շնորհումն ու առկայությունը հաստատող համապատասխան հավաստագրի պատրաստման և տրամադրման ծառայությունների համալիրը (այսուհետ՝ ապրանքային շուկա)։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային շուկաների շարքին դասելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետով սահմանվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակներով շուկան անդրսահմանային շուկաների շարքին է դասվում, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները երկու և ավելի անդամ պետությունների տարածքներ են ընդգրկում։ Չափորոշիչների 3-րդ կետով սահմանվել է, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, եթե տնտեսավարող սուբյեկտը, որի գործողությունները խախտում են սահմանված արգելքը, և մրցակից տնտեսավարող սուբյեկտը (մրցակիցները), որին այդպիսի գործողությունների կատարման արդյունքում վնաս է պատճառվել, կամ կարող է վնաս պատճառվել, կամ պատճառվել է կամ կարող է պատճառվել վնաս գործարար համբավին, գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում։ Նշված կետի ծանոթագրությամբ վերապահություն է արվում, որ տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող՝ Չափորոշիչների նշված դրույթները տարածվում են անձանց խմբի վրա։

Գործի նյութերի, այդ թվում՝ գործի քննման շրջանակներում ներկայացված՝ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի և պատասխանողների պարզաբանումների համաձայն պարզվել է, որ հավաստագրման անցկացման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար բացակայում են ինչպես դրանց տրամադրման տարածքի, այնպես էլ այն ստանալու մտադրություն ունեցող անձի քաղաքացիության և (կամ) գրանցման տարածքի նկատմամբ սահմանափակումները։

Այսպիսով, գնորդը (պատվիրատուն) ձեռք է բերում (պատվիրում է) ծառայություն կամ ունի ծառայություն ձեռք բերելու տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորություն կամ նպատակահարմար է գտնում գնել ծառայությունը, սակայն չունի այդպիսի հնարավորություն կամ չի համարում նպատակահարմար ձեռքբերել այն ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններից դուրս, որն ընդգրկում է երկու կամ ավելի անդամ պետությունների, այն է՝ Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները:

Ղեկավարվելով Մեթոդիկայի 26-րդ կետով, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի և 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 1-3-րդ կետերի հիման վրա, համաձայն գործի նյութերում ներկայացված տեղեկատվության, ելնելով համապատասխան հավաստագրում անցնելու համար անհրաժեշտ ծառայությունների համալիրի ձեռքբերման և տրամադրման հնարավորության առկայությունից ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակի՝ Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ ապրանքային շուկան համարվում է անդրսահմանային շուկա։

Գործի նյութերի համաձայն՝ համապատասխան հավաստագրում անցնելու համար անհրաժեշտ ծառայությունների համալիրի մեջ մտնող ծառայությունները տրամադրում են և կարող են տրամադրել՝

Ղազախստանի Հանրապետությունում՝ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն և «CPAKazakhstan» հանրային միավորումը.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ն և «ՀԱՄ» հասարակական միավորումը (այսուհետ՝ «ՀԱՄ» ՀՄ).

Ռուսաստանի Դաշնությունում՝ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը և «Հավաստագրված պրոֆեսիոնալ հաշվապահ» ոչ առևտրային գործընկերությունը (այսուհետ՝ «ՀՊՀ» ՈԱԳ)։

Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ ապրանքային շուկան համարվում է անդրսահմանային շուկա, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ն գրանցված է Ռուսաստանի Դաշնության տարածքում, իսկ պատասխանողները՝ Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների կանխումը տվյալ դեպքում գտնվում է Հանձնաժողովի իրավասության շրջանակներում։

Հաշվի առնելով այն փաստը, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների կանխման համար չկան իրավաբանորեն նշանակալի հետևանքներ՝ ապրանքային շուկայի ծավալի ու դրա կենտրոնացման ծավալի հաշվարկի մասով, նման հաշվարկներ չեն կատարվել։

Ելնելով գործի նյութերից՝ ապրանքային շուկա մուտք գործելու համար անհաղթահարելի արգելքներ չեն արձանագրվել։

Գործի նյութերի քննության արդյունքներով, այդ թվում՝ գործի քննությանը մասնակցած անձանց լսելու, ապացույցները, նշված անձանց կարծիքներն ու պարզաբանումներն ուսումնասիրելու արդյունքներով, գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների մասով, գործի քննության հարցերով Հանձնաժողովի նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը.

2015 թվականի հունիսի 15-ին «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի (CIPA ծրագրի գրանցված ապրանքային նշանների առաջին իրավատերը) և «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր (հաստատվել է Ալմաթի քաղաքի Աուէզովյան շրջանի շրջանային դատարանի 2015 թվականի հուլիսի 24-ի թիվ 2 որոշմամբ), համաձայն որի «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ին փոխանցվել են CIPA ծրագրի և նշված ծրագիրն անհատականացնող՝ թիվ 18756, 18757, IR863397 վկայականներով ապրանքային նշանների բացառիկ իրավունքները (այսուհետ՝ ապրանքային նշաններ)։

2016 թվականի դեկտեմբերի 23-ին «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն և «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն կնքել են ապրանքային նշանների և CIPA ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքների զիջման պայմանագիր։

2017 թվականի հունիսի 7-ին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ն համաձայնության եկան ապրանքային նշանների և CIPA ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքների զիջման մասին։

2017 թվականի սեպտեմբերի 8-ին «ՂՊՀԱԻ» ՀՄ-ն և JPM ASSET MANAGEMENT РТЕ. LTD (Սինգապուրի Հանրապետություն) կնքեցին ապրանքային նշանների և CIPA ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքների զիջման պայմանագիր։

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ռեեստրի տվյալների համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 12-ին գրանցվել է ապրանքային նշանների և CIPA ծրագրի նկատմամբ իրավունքի փոխանցումը (սեփականատիրոջ փոփոխություն) JPM ASSET MANAGEMENT РТЕ. LTD-ին (Սինգապուրի Հանրապետություն)։

Այսպիսով, ապրանքային շուկայի հետազոտության ժամանակահատվածի ընթացքում բազմիցս գրանցվել է ապրանքային նշանների և CIPA հավաստագրման ծառայություններ տրամադրելիս օգտագործվող՝ CIPA ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքների սեփականատիրոջ փոփոխություն։

2017 թվականից մինչ օրս ապրանքային նշանների և CIPA ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքները, ինչպես նաև դրանց օգտագործման իրավաչափության հարցերը Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դատական վեճերի առարկա են։ Դատաքննությունների մասին տեղեկատվությունը հայտնի էր գործարքների մասնակիցներին ինչպես գործարքներին նախորդող ժամանակաշրջանում, այնպես էլ հետագայում։

«ՀՀԱԵԽ» ասոցիացիան ներկայացրել է տեղեկատվություն, որի համաձայն CIPA հավաստագիր ստանալու ցանկություն ունեցող՝ ծրագրի մասնակիցների թիվը ուսումնասիրվող ժամանակաշրջանում կրճատվել է, այսպիսով՝ 2015 թվականի հունիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի, այդ թվում՝ «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամների և նրանց կողմից հավատարմագրված կազմակերպությունների հասույթը նվազել է։

«Պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների պալատ» ոչ առևտրային գործընկերությունը (այսուհետ՝ «ՊՀԱՊ» ՈԱԳ) ներկայացրել է տեղեկատվություն, որի համաձայն 2015 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում այն չի զբաղվել CIPA հավաստագրմամբ, քանի որ նշված ժամանակահատվածում հավաստագրման նկատմամբ ձևավորվել էր բացասական տեղեկատվական դաշտ, և սպառողները հրաժարվում էին տվյալ հավաստագրերը ստանալու նպատակով ուսուցումից։ Այդ պատճառով անցկացվում էր ավելի քիչ քննություն, և կրճատվել էր նաև տրամադրված հավաստագրերի քանակը։

«ՀՊՀ» ՈԱԳ-ը ներկայացրել է տեղեկատվություն, որի համաձայն CIPA ծրագիրը և ապրանքային նշանները «ՀՀԱԵԽ» ասոցիացիա վերադարձնելու հետ կապված երկարատև դատաքննությունները խաթարում են սպառողների (CIPA ծրագրով հավաստագրման մասնակիցների), գործատուների և պետական մարմինների վստահությունը ծրագրի նկատմամբ և կասկածներ հարուցում այն փաստի վերաբերյալ, որ «ՀՀԱԵԽ» ասոցիացիան և դրա անդամներն իրավունք ունեն ծառայություններ մատուցելու CIPA հավաստագրման շրջանակներում:

«ՀԱՄ» ՀՄ-ն հայտնել է նշված դատաքննությունների առկայության հետևանքով իր գործարար համբավին և CIPA ծրագրի համբավին վնաս պատճառելու մասին։

«Ղազախստանի Հանրապետության աուդիտորների պալատ» հանրային բաժնետիրական ընկերությունը նշել է, որ «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի մտավոր սեփականության (թիվ 18756 վկայականի հիման վրա CIPA ապրանքային նշանի, թիվ 863397 միջազգային գրանցման հիման վրա CIPA ապրանքային նշանի, CIPA հավաստագրման ծրագրի 1-ին և 2-րդ մակարդակների առարկաների՝ ռուսերենով ծրագրային ապահովման) վերադարձման հարցով երկարատև դատաքննությունները խաթարում են սպառողների (CIPA ծրագրով հավաստագրման մասնակիցների), գործատուների և պետական մարմինների վստահությունը և կասկածներ են հարուցում «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից նման հավաստագրում անցկացվելու իրավունքի վերաբերյալ։

«Ղազախստանի հաշվապահների և հաշվապահական կազմակերպությունների միություն» հաշվապահների պրոֆեսիոնալ կազմակերպությունը նշել է, որ ներկայումս մշտապես բախվում է CIPA («ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից մշակված և ներդրված) ծրագրի զարգացման և օգտագործման, ինչպես նաև ծրագրով հավաստագրեր տրամադրելու հետ կապված խնդիրների, քանի որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ) հայտնել է, որ «ՀՀԱԵԽ» ասոցիացիան վերոնշյալ ապրանքային նշանի սեփականատերը չէ։ Նշված հանգամանքները համապատասխան հավաստագրումն անցնելու համար անհրաժեշտ ծառայությունների համալիրն սպառողի համար համարվում են «ՀՀԱԵԽ» ասոցիացիայից նման ծառայությունների ստացումը մերժելու պատճառ։

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը և վերոնշյալ անձինք հայտնում են, որ վերևում շարադրված փաստերն ընդհանուր առմամբ կարող են վկայել այն մասին, որ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի գործողությունները՝ CIPA ծրագրի ապրանքային նշանները փոխանցելու մասին պայմանագրեր կնքելու մասով, ուղղված էին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս առավելությունների ստացմանը՝

նման գործողություններ կատարելու արդյունքում «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի մոտ հավաստագրման ծրագիրը միանձնյա օգտագործելու իրավունքի առկայության շնորհիվ, որն անվանման մեջ պարունակում է CIPA ապրանքային նշանը, որի իրավատերերը «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ն էին, ընդ որում, CIPA ծրագրի և դրան անհատականացնող ապրանքային նշանների օգտագործման իրավունքը հավասարապես պատկանում է ինչպես «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամներին, այնպես էլ նրանց կողմից հավատարմագրված կազմակերպություններին.

մրցակիցների գործարար համբավին վնաս պատճառելու շնորհիվ։

Հավատարմագրման իրենց ծրագրերի պաշտպանության համար «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն և «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը գրանցել և իրենց գործունեության մեջ օգտագործում են համանման ապրանքային նշաններ, որոնք անհատականացնում են դրանց որպես համապատասխան հավաստագրում անցնելու համար անհրաժեշտ ծառայությունների համալիր տրամադրող՝ առաջնահերթություն ունեցող անձանց։

2020 թվականի հոկտեմբերի 6-ին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն առարկություն է ներկայացրել Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայություն (այսուհետ՝ Ռոսպատենտ)՝ թիվ 562793 (EICPA) վկայականի համաձայն «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու վերաբերյալ։

Վերոհիշյալ առարկության վերաբերյալ իրավատիրոջ պատասխանում «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը նշել է, որ դիզայնի (գրաֆիկական նշագիրը, որն ավելի ուշ գրանցվել է Ռոսպատենտում որպես ապրանքային նշան՝ համաձայն 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 562793 վկայականի) ստեղծման հեղինակային իրավունքը պատկանում է Վ. Ս. Ժարինովին՝ որպես ապացույց ներկայացնելով փորձագիտական հետազոտության 2020 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 4269/21-6-20 ակտի կրկնօրինակը, որը կատարվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանն առընթեր «Դատական փորձաքննության Ռուսաստանի դաշնային կենտրոն» դաշնային բյուջետային հիմնարկի ավագ պետական դատական փորձագետի կողմից, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1711/20 եզրակացությունը։

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն թիվ 562793 վկայականի համաձայն ապրանքային նշանին պահպանություն տրամադրելու վերաբերյալ առարկությունը քննարկելու շրջանակներում նշել է, որ որպես ապրանքային նշան գրանցված պատկերը ստեղծվել է «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի համար ապրանքային նշանի դիզայնի ստեղծման 2014 թվականի մարտի 5-ի թիվ 20140305 պայմանագրով, դիզայներ Զ. Ա. Աբժանովայի հետ՝ որպես ապացույց ներկայացնելով նշված պայմանագիրը։

Ի լրումն իրավատիրոջ վերոհիշյալ առարկության պատասխանի՝ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 207-11/2020 եզրակացությունը, համաձայն որի պայմանագիր ստորագրվել է տարբեր անձանց կողմից։

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը և «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն որպես ապրանքային նշաններ գրանցել են և իրենց գործունեության մեջ օգտագործում են համանման նշագրեր (CPAEURASIA և СРА EURASIA)։

Բառային ապրանքային նշանի՝ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի գրանցման ամսաթիվը, ըստ թիվ 691746 վկայականի (CPAEURASIA), 2019 թվականի հունվարի 15-ն է (ապրանքային նշանի իրավական պահպանությունը տրամադրված է Ռուսաստանի Դաշնության տարածքում)։

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն ՄՍՀԿ տեղեկատվական համակարգի պորտալի տվյալների համաձայն (հասցեն՝ https://branddb.wipo.int/branddb/en/) թիվ 1375880 գրանցման համարի տակ գրանցված է «СРА EURASIA» համակցված ապրանքային նշանով՝ գրանցման ամսաթիվը՝ 2017 թվականի մարտի 9 (ապրանքային նշանի իրավական պահպանությունն ամբողջությամբ տրամադրված է Ղրղզստանի Հանրապետության տարածքում 2017 թվականի նոյեմբերի 23-ից, Բելառուսի Հանրապետության տարածքում՝ 2018 թվականի օգոստոսի 9-ից, Ռուսաստանի Դաշնության տարածքում պահպանվում է միայն նշանի գրաֆիկական տարրը՝ 2019 թվականի մարտի 7-ից), թիվ 62076 վկայականի համաձայն գրանցված է «СРА EURASIA» բառային ապրանքային նշանով՝ գրանցման ամսաթիվը՝ 2018 թվականի նոյեմբերի 9 (իրավական պահպանությունը տրամադրված է Ղազախստանի Հանրապետության տարածքում) և թիվ 1411295 միջազգային գրանցման համաձայն գրանցված է «СРА EURASIA» բառային ապրանքային նշանով՝ գրանցման ամսաթիվը՝ 2018 թվականի ապրիլի 16 (ապրանքային նշանի իրավական պահպանությունն ամբողջությամբ տրամադրված է Բելառուսի Հանրապետության տարածքում 2019 թվականի մարտի 7-ից, Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ 2020 թվականի օգոստոսի 6-ից՝ ըստ Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման 5 դասերի)։

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը և «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն ներկայացրել են իրենց գործունեության մեջ նշված նշագրերի օգտագործումը հաստատող տեղեկատվություն։

Գործի նյութերի համաձայն՝ CIPA ծրագրի սկզբնական մշակողը եղել է «ՀՀԱԵԽ» ասոցիացիան, ինչը հաստատվում է դրա կանոնադրությամբ և «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի և դրա անդամների կողմից ներկայացված տեղեկություններով։

CIPA եռաբաղադրիչ ծրագիրը մշակվել է հաշվապահների պատրաստման տիպային ուսումնական ծրագրի բազայի հիման վրա, որը հաստատվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) կողմից 2002 թվականին և նախատեսում է 7 քննությունների և հավաստագրման 2 մակարդակների անցում (համապատասխանաբար САР և CIPA)։

Հավաստագրված հաշվապահների և աուդիտորների միջազգային խորհուրդի անդամների ընդհանուր ժողովի կողմից հաստատված՝ 2002 թվականի հոկտեմբերի 31-ի CIPA հավաստագրման մասին հիմնադրույթին համապատասխան՝ տվյալ ծրագրով քննությունների վարչարարությունն իրականացնում է անկախ քննական ցանցը՝ Certified International Professional Accountant Examination Network (այսուհետ՝ CIPA-EN Inc.)։ Նշված հիմնադրույթի իրագործման համար յուրաքանչյուր անդամ պետությունում ստեղծվել են CIPA-EN Inc. ընկերության հավաստագրված ներկայացուցչություններ, որոնց վերապահված են քննությունների վարչարարության լիազորություններ։

Ղրղզստանի Հանրապետությունում CIPA-EN Inc. ներկայացուցչությունը հիմնադրվել է 2004 թվականին։ CIPA ծրագրի և դրան անհատականացնող ապրանքային նշանների օգտագործման իրավունքը հավասարապես պատկանում էր «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամներին և նրանց կողմից հավաստագրված կազմակերպություններին։

Պետական գրանցման վկայականի համաձայն՝ «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը ստեղծվել է 2013 թվականի փետրվարի 1-ին (2017 թվականին վերագրանցվել է)։

Կանոնադրության համաձայն՝ «ՍԻՊԱԵՆ» հիմնարկն այդ թվում իրականացնում է անկախ որակավորման քննությունների անցկացումն ու ստացված գիտելիքների գնահատման բարձր պրոֆեսիոնալ համակարգի ապահովումը։ Գործի նյութերում ներկայացված նամակներում «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը նշում է, որ իրականացնում է CIPA քննությունների վարչարարության և հավաստագրերի տրամադրման գործունեություն։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկին պատկանում են թիվ 15306 և թիվ IR1408102 ապրանքային նշանների իրավունքները, որոնք օգտագործվում են դրա կողմից CIPA ծրագրի անհատականացման համար։

Այսպիսով, անձինք, որոնք սկսել են մատուցել CIPA հավաստագրման ծառայություններ (այդ թվում՝ անդամ պետություններում), միայն «ՀՀԱԵԽ» ասոցիացիան էր, «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամները և նրանց կողմից հավաստագրված կազմակերպությունները։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկը ներկայանում է որպես CIPA ծրագրի նոր իրավատեր, որը նախկինում պատկանում էր «ՀՀԱԵԽ» ասոցիացիային։

Այսպիսով, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ http://cipaprogram.org/news/74-rebrending-mezhdunarodnoy-sertifikacii-cipa-zaregistrirovan-vsemirnoy-organizaciey-intellektualnoy-sobstvermosti.html հասցեում, անձանց անորոշ շրջանակի համար տեղադրվել էր հետևյալ բովանդակությամբ տեղեկատվական հաղորդագրություն.

«Շուրջ 20 տարի է, ինչ CIPA ծրագիրը պահպանում է իր արդիականությունը, պահանջարկը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում մասնագետների գիտելիքների և հմտությունների օբյեկտիվ և անաչառ գնահատումը երաշխավորող ծրագրի կարգավիճակը: CIPA ծրագիրը մշտապես թարմացվում է Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի, ՖՀՄՍ կոմիտեի պահանջներին համապատասխան:

Հաշվապահների պրոֆեսիոնալ հավաստագրման միջազգային ծրագիրը՝ CIPA ծրագիրը, 2018 թվականի սկզբից հայտարարել է ռեբրենդինգի մասին՝ պաշտպանությունն ու նույնականացումն ուժեղացնելու նպատակով»։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկը Ինտերնետ ցանցի իր կայքում՝ «CIPA հավաստագրերի իսկությունը» բաժնում, տեղադրել է այն հավաստագրերի օրինակները, որոնք տրամադրվել են «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի գործունեության մեկնարկից ի վեր, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ ասոցիացիան դեռ գրանցված չէր որպես իրավաբանական անձ և չէր իրականացնում CIPA ծրագրով հավաստագրման գործունեություն։

Ելնելով CIPA ծրագրի կառուցվածքի մասին տվյալների համադրությունից (ներառյալ CIPA-ի կողմից «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի և «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի հավաստագրման մասին հիմնադրույթը)՝ առաջարկվող գրականության, ուսումնական ծրագրերի, քննությունների անցկացման ամսաթվերի, քննություններին մասնակցության կարգի մասին տեղեկատվությունից հետևում է, որ CIPA ծրագիրը, որն իրագործվում էր «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի և դրա անդամների կողմից 2002 թվականից մինչև 2015 թվականը, և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից 2017 թվականի վերջից մինչև 2020 թվականն իրագործվող CIPA ծրագիրը նման են։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկի նորմատիվ փաստաթղթերը, որոնք կարգավորում են նշված հավաստագրման անցկացումը, համանման են «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի նորմատիվ փաստաթղթերին, իսկ «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի քննությունների անցկացման պլանները և բովանդակությունը (թեմաների և գնահատման չափորոշիչների մասով) համանման են «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի քննությունների անցկացման պլաններին և բովանդակությանը (աննշան փոփոխություններով)։

Այսպիսով, «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամների (մասնավորապես «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ, «ՀՊՀ» ՈԱԳ և «ՀԱՄ» ՀՄ) կողմից CIPA ծրագրի շրջանակներում տրամադրվող հավաստագրման ծառայությունները նման են։

CIPA համակցված ապրանքային նշանները՝ թիվ 18756, 18757 և IR863397 վկայականների համաձայն և թիվ 15306 և IR1408102 վկայականների համաձայն, որոնք պատկանում են «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին և կրում են «CIPA» հապավումը (թիվ 1359932 և 18757), նույնական են (դրանցում միանման պայմանանշանների և նման տառատեսակների օգտագործման պատճառով)։

«ՀՀԱԵԽ» ասոցիացիան նշել է, որ CIPA ապրանքային նշանի դիզայնը մշակվել է CIPA-EN Inc. ընկերության կողմից, որն իրականացրել է տվյալ դիզայնով ապրանքային նշանի առաջնային գրանցումը 2004 թվականին և հետագայում տվել է «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից ապրանքային նշանները գրանցվելու վերաբերյալ իր համաձայնությունը 2005 թվականին։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ դիզայնի ստեղծագործության բացառիկ իրավունքը, որը հետագայում գրանցվել է «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից որպես համակցված ապրանքային նշան՝ համաձայն թիվ 18756 վկայականի, և ըստ թիվ 8633297 միջազգային գրանցման՝ պատկանում էր CIPA-EN Inc. ընկերությանը։

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը ներկայացրել է արտոնագրային հավատարմատար Մ. Ա. Շիլովայի՝ 2021 թվականի մայիսի 23-ի թիվ 3-2021 եզրակացությունը թիվ 863397 միջազգային գրանցման համաձայն համակցված նշագրի՝ թիվ 1408102 միջազգային գրանցման համաձայն համակցված նշագրի հետ մինչև շփոթելու աստիճան նմանության առկայության մասին։ Բացի այդ, իրականացված փորձաքննության ընթացքում պարզվել է, որ թիվ 1408102 միջազգային գրանցման համաձայն գրանցված նշագիրը թիվ 863397 միջազգային գրանցման համաձայն գրանցված վերամշակված նշագիրն է։

«ՀՀԱԵԽ» ասոցիացիան հայտնել է, որ «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամների ընդհանուր ժողովը չի ընդունել որոշում CIPA ապրանքային նշանի դիզայնի փոփոխության մասին։ «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը չի ներկայացրել նրա մոտ CIPA ապրանքային նշանի դիզայնի սկզբնական կատարման վերամշակման և օգտագործման վերաբերյալ համաձայնության առկայության մասին ապացույցներ, սակայն նշել է, որ CIPA ապրանքային նշանի իրավատերն է և ինքնուրույն է գրանցել նման նշանը ՄՍՀԿ-ում։

Նոր CIPA ապրանքային նշանների իրավական պահպանությունը, համաձայն թիվ 1359932 և IR1408102 վկայականների, տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում։ Ղազախստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը մերժվել է։

Տվյալ փաստերը վկայում են այն մասին, որ թիվ 1359932 և IR1408102 վկայականների համաձայն՝ ապրանքային նշանների գրանցման մասով «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի գործողություններն ուղղված են CIPA հավաստագրման համար անհրաժեշտ ծառայությունները գրանցելու և քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առավելություններ ստանալուն՝ օգտագործելով ապրանքի (ապրանքային նշանի) անհատականացման միջոցը, որի նշագրման մեջ օգտագործվում է «CIPA» հապավումը՝ մրցակիցների ծառայություններին նմանեցնելու միջոցով իր ծառայությունների առաջխաղացման համար։

Կանոնադրության համաձայն՝ «ՀՀԱԵԽ» ասոցիացիան իրավաբանական անձ է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամակցության վրա հիմնված ասոցիացիայի ձևով։ «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կանոնադրությունը նախատեսում է անդամների 2 կատեգորիա (լիիրավ և ասոցացված) և սահմանում է, որ «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի անդամները ոչ առևտրային, ոչ կառավարական պրոֆեսիոնալ միավորումներն են, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման ոլորտում պրոֆեսիոնալ կազմակերպությունները, որոնց անդամները միջազգայնորեն ճանաչված ծրագրերով հավաստագրված անձինք են, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և (կամ) աուդիտի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց միավորումները կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անդամակցության հիման վրա հիմնված պրոֆեսիոնալ կազմակերպությունները:

Ինտերնետ ցանցում՝ cpaeurasia.org հասցեում, անձանց անորոշ շրջանակի համար «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն տեղադրել էր հետևյալ տեղեկատվությունը.

«Ղազախստանի Հանրապետությունում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը անդամակցային կազմակերպություն է, որն իրականացնում է հավաստագրում՝ СРА Eurasia ծրագրերի հիման վրա։ EICPA կառուցվածքը՝ EICPA դիտորդական խորհուրդ։ EICPA կոմիտեները՝ Որակավորման կոմիտե, Ստանդարտների հարցերով կոմիտե, Էթիկայի հարցերով կոմիտե/կարգապահական կոմիտե, Քննական կոմիտե, Վերաքննիչ կոմիտե։ Կոմիտեները ձևավորված են փորձագետներից, EICPA անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, ԱՊՀ երկրներում հաշվապահական հաշվառման, աուդիտի և ֆինանսների ոլորտում անվանի փորձագետներից։ EICPA անդամները՝ Պրոֆեսիոնալ կազմակերպություններ (լիիրավ և ասոցացված), Ուսուցանող կազմակերպություններ (ասոցացված անդամակցություն), Խորհրդատվական կազմակերպություններ (ասոցացված անդամակցություն), Աուդիտորական կազմակերպություններ (ասոցացված անդամակցություն), CAP, CIPA, СРА EURASIA հավաստագրեր ունեցող Ֆիզիկական անձինք այն երկրներից, որտեղ EICPA-ն չունի պաշտոնական ներկայացուցիչ՝ Պրոֆեսիոնալ կազմակերպություններ (ասոցացված անդամակցություն)»։

Համաձայն «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ դրա միակ անդամն ու հիմնադիրը «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն է։

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն է, որն ստեղծվել է կանոնադրական կապիտալով առևտրային իրավաբանական անձի ձևով։ Նշված ընկերակցությունում անդամակցություն նախատեսված չէ։

Ինտերնետ ցանցում՝ cpaeurasia.org հասցեում տեղադրված տեղեկատվությունը վկայում է «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կոմիտեների կառուցվածքի համանմանության մասին։ Ընդ որում, նշված կառույցների ստեղծման և գործունեության կարգավորման մասին փաստաթղթերը ներկայացված չեն։

СРА EURASIA հավաստագրման ծրագրի մասին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի կողմից ներկայացված տեղեկատվությանը համապատասխան հայտնաբերվել է CIPA հավաստագրման ծրագրերի շրջանակներում ներկայացվող պահանջների նմանություն (այդ թվում՝ այն առարկաների մասով, որոնցով հավաստագրման շրջանակներում պահանջվում է քննություններ հանձնել) և «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից տրամադրվող՝ 1-ին և 2-րդ մակարդակի CIPA հավաստագրերի և 1-ին և 2-րդ մակարդակի СРА EURASIA հավաստագրերի դիզայնի արտաքին վիզուալ նմանություն։

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի միջև 2017 թվականի փետրվարի 15-ին կնքվել է հավաստագրման փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր։ Տվյալ համաձայնագրով նախատեսվել է նշված ծրագրերով տրամադրվող հավաստագրերի փոխադարձ ճանաչում, ինչպես նաև սահմանվել է առարկաների համապատասխանություն յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր քննության պլանի շրջանակներում՝ հավաստագրման յուրաքանչյուր մակարդակի մասով։ Տվյալ համաձայնագրի III բաժնին համապատասխան՝ СРА EURASIA ծրագրի մասնակիցներին 1-ին և 2-րդ մակարդակների հավաստագրերի հետ միասին СРА EURASIA-ի կողմից կարող են տրամադրվել համապատասխանաբար 1-ին և 2-րդ մակարդակների CIPA հավաստագրեր։

CIPA ծրագրի մասնակիցներին կարող է տրամադրվել СРА EURASIA հավաստագիր քննությունները հանձնելուց հետո՝ հաշվի առնելով ծրագրերի միջև առարկաների տարբերությունը (օրինակ՝ «Բիզնես և մասնագիտական էթիկա» առարկայի քննությունը): «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում CIPA և СРА EURASIA ծրագրերով հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում տրամադրվել է 565 CIPA հավաստագիր։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկի տվյալներով 1-ին մակարդակի CIPA հավաստագրերի տրամադրման արժեքը փոխադարձ ճանաչման ընթացակարգի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար 2017 թվականին կազմել է 249 590 տենգե, 2018 թվականին՝ 1 611 350 տենգե, 2019 թվականին՝ 2 575 500 տենգե, 2020 թվականին՝ 1 750 140 տենգե։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2-րդ մակարդակի CIPA հավաստագրերի տրամադրման արժեքը փոխադարձ ճանաչման ընթացակարգի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար 2017 թվականին կազմել է 29 497 տենգե, 2018 թվականին՝ 656 565 տենգե, 2019 թվականին՝ 590 850 տենգե, 2020 թվականին՝ 1 191 762 տենգե։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված՝ 1-ին մակարդակի CIPA հավաստագրերի ընդհանուր քանակը կազմել է 243 միավոր, 2-րդ մակարդակի CIPA հավաստագրերի ընդհանուր քանակը՝ 73 միավոր։

Այսպիսով, փոխադարձ ճանաչման ընթացակարգի շրջանակներում հավաստագրերի տրամադրումից «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից ստացված համախառն եկամուտը կազմել է 8 655 254 տենգե։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված՝ 1-ին մակարդակի CIPA հավաստագրերի ընդհանուր քանակը կազմել է 233 միավոր, 2-րդ մակարդակի CIPA հավաստագրերի ընդհանուր քանակը՝ 16 միավոր։

Սինգապուրի Հանրապետությունում գրանցված ընկերությանը փոխանցելու հետևանքով «СIРА» ապրանքային նշանների օգտագործման հնարավորության բացակայության, ինչպես նաև «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից «СIРА» նոր ապրանքային նշանների գրանցման պատճառով մրցակից կազմակերպությունները («ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ և «ՀԱՄ» ՀՄ) և «ՀՀԱԵԽ» ասոցիացիան զրկվել են СIРА ծրագրով հավաստագրում իրականացնելու հնարավորությունից։

«ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2015-2020 թվականների նույն ժամանակահատվածի ընթացքում Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում СIРА ծրագրով տրամադրված հավաստագրերի քանակն էապես նվազել և հասնում էր զրոյի։ «ՀՀԱԵԽ» ասոցիացիան նշված ժամանակահատվածում տրամադրել է СIРА հավաստագրեր՝ Ղազախստանի Հանրապետությունում 1-ին մակարդակի՝ 229 միավոր և 2-րդ մակարդակի՝ 10 միավոր, Ռուսաստանի Դաշնությունում 1-ին մակարդակի՝ 4 միավոր և 2-րդ մակարդակի՝ 0 միավոր, Ղրղզստանի Հանրապետությունում՝ 0 միավոր։ Ընդ որում, 2010-2015 թվականների ընթացքում տրամադրվել է 1000-ից ավելի CIPA հավաստագրեր։

СРА EURASIA հավաստագրի հետ փոխադարձ ճանաչման վերոնշյալ ընթացակարգի արդյունքներով տրամադրված CIPA հավաստագրերի մասնաբաժինը (СРА EURASIA բոլոր հավաստագրերի մեջ) 2017 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում կազմել է 49,6 տոկոս։ 2017 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է СРА EURASIA 3-րդ մակարդակի միայն 1 հավաստագիր։

«ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ կողմից СРА EURASIA հավաստագրի և CIPA հավաստագրի 1-ին և 2-րդ մակարդակների տրամադրման արժեքը համընկնում է և կազմում է 5 834 տենգե՝ 1-ին մակարդակի հավաստագրի համար, և 8 751 տենգե՝ 2-րդ մակարդակի հավաստագրի համար։

«ՀՀԱԵԽ» ասոցիացիայի տվյալներով Ղազախստանի Հանրապետությունում տրամադրված հավաստագրերի քանակը կազմել է 1-ին մակարդակի 123 հավաստագիր (САР) և 2-րդ մակարդակի 5 հավաստագիր (CIPA)։

Տրամադրված հավաստագրերի քանակի մասին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա պարզվում է, որ Ղազախստանի Հանրապետությունում ծառայության բոլոր սպառողների հիմնական մասը ստացել է 1-ին և 2-րդ մակարդակների CIPA հավաստագրեր՝ դիմելով СРА EURASIA 1-ին և 2-րդ մակարդակների հավաստագրերի փոխադարձ վերահաստատմանը։

СРА EURASIA հավաստագրման ծրագիրը (ըստ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ տվյալների) ստեղծվել է 2017 թվականին, իսկ CIPA հավաստագրման ծրագիրը՝ 2001 թվականին։ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի կողմից ներկայացված՝ СРА EURASIA հավաստագրման ծրագրի մասին տեղեկությունների համաձայն՝ տվյալ ծրագիրը ոչ միայն մշակվել է CIPA ծրագրի հիման վրա, այլ նաև զարգացնում և լրացնում է այն։ СРА EURASIA և CIPA հավաստագրման փոխադարձ ճանաչման մասին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի միջև համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի փետրվարի 15-ին։

«ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն Ինտերնետ ցանցում՝ accountant.kz կայքում, տեղադրել է անձանց անորոշ շրջանակի համար հետևյալ բովանդակությամբ տեղեկատվական հաղորդագրություն. «СРА Eurasia հաշվապահների միջազգային հավաստագրումը շարունակում է СIРА հավաստագրման զարգացումը»։ Համանման տեղեկատվությունը տեղադրվել էր 2017 թվականի հուլիսի 14-ին Ինտերնետ ցանցում՝ «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի կայքում, անձանց անորոշ շրջանակի համար, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին СРА EURASIA հավաստագրման ծրագրի ադմինիստրատոր հանդիսացող՝ «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի կայքում անձանց անորոշ շրջանակի համար տեղադրվել է տեղեկատվություն՝ СРА EURASIA հավաստագրման վերաբերյալ։ Նշված տեղեկատվությունը նպաստում էր սպառողների մոտ այն համոզմունքի ձևավորմանը, որ СРА EURASIA հավաստագրումը համանման է CIPA հավաստագրմանը, ինչը կարող էր դրդել անձանց (սպառողների) անորոշ շրջանակին օգտվել հավաստագրման այդպիսի ծառայություններից։

«ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն Ինտերնետ ցանցում՝ cipaprogram.org կայքում՝ «Նորություններ» բաժնում, 2015 թվականի հոկտեմբերի 21-ին անձանց անորոշ շրջանակի համար տեղադրել է հետևյալ բովանդակությամբ տեղեկատվական հաղորդագրություն.

«Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտը (այսուհետ տեքստում՝ EICPA) CIPA հավաստագրման նոր սեփականատերն է և կշարունակի CIPA հավաստագրման մասով ՀՀԱԵԽ-ի աշխատանքը։ EICPA ասոցիացիան միջազգային միավորում է, որը ներառում է ԱՊՀ երկրներից հաշվապահների և աուդիտորների մի շարք պրոֆեսիոնալ կազմակերպություններ»։

«ՂՊՀԱԻ» ՀՄ-ն Ինտերնետ ցանցի uchet.kg իր պաշտոնական էջում անձանց անորոշ շրջանակի համար տեղադրել է հետևյալ բովանդակությամբ տեղեկատվական հաղորդագրություն. «ՂՀ ՊՀԱԻ»-ն Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտի (EICPA) անդամ է, СIРА ծրագրի իրավատերը»։

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկը, 2017 թվականի օգոստոսի 3-ից հանդիսանալով cipaprogram.org դոմենի ադմինիստրատոր, Ինտերնետ ցանցի cipaprogram.org հասցեում՝ «ЕIСРА», «СIРА», «СIРА հավաստագրում» բաժիններում, անձանց անորոշ շրջանակի համար տեղադրել է հետևյալ բովանդակությամբ տեղեկատվական հաղորդագրություն.

«Հավաստագրված հանրային հաշվապահների Եվրասիական ինստիտուտ: EICPA-ն կշարունակի Եվրասիական տարածաշրջանում ՀՀԱԵԽ-ի աշխատանքը՝ աջակցելու հաշվապահի և աուդիտորի մասնագիտությունների զարգացմանն ու կարգավիճակի բարձրացմանը, միջազգային մասնագիտական ստանդարտների և մասնագիտական էթիկայի ներդրմանը և օգտագործմանը, որոնք մշակվել են Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի (ՀՄՖ) և Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեի (ՀՀՄՍԿ) կողմից։ Նախանշված նպատակին հասնելու համար EICPA-ն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները. ՀՄՖ-ի առաջարկությունների հիման վրա մշակում և պահպանում է հաշվապահի և աուդիտորի մասնագիտությանը ներկայացվող որակավորման միասնական պահանջները, մասնակցում է հաշվապահների և աուդիտորների թեստավորման և ատեստավորման միասնական համակարգի ստեղծմանն ու գործունեությանը, ստեղծում է EICPA-ի գործունեության տարբեր տեսակների հարցերով կոմիտեներ, ներկայացնում է EICPA-ի անդամների շահերը միջազգային կազմակերպություններում, պետական մարմիններում և մասնավոր կառույցներում:

Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո Ձեզ անհրաժեշտ է անդամակցել EICPA անդամ հանդիսացող պրոֆեսիոնալ ասոցիացիային։ Որակավորման բոլոր պահանջները կատարելու դեպքում մասնագիտական ասոցիացիան միջնորդություն է ներկայացնում CIPAEN-ին ձեզ հավաստագիր տրամադրելու խնդրանքով»։

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն տեղեկացրել է անձանց անորոշ շրջանակին այն մասին, որ կշարունակի վերոնշյալ տարածաշրջանում ՀՀԱԵԽ-ի աշխատանքը։ Դա կարող էր նպաստել սպառողի մոտ այն համոզման ձևավորմանը, որ հաղորդագրություններում նշված՝ «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտը (EICPA) «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի իրավահաջորդն է։ Ընդ որում, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի իրավահաջորդը չէ։

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կազմակերպաիրավական ձևով ստեղծված առևտրային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է, ինչի նպատակով «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն իրավունք ունի իրականացնելու իր կանոնադրությամբ նախատեսված և օրենքով չարգելված ցանկացած տեսակի առևտրային գործունեություն:

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի կանոնադրության 3.1 կետին համապատասխան՝ «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի ստեղծման և գործունեության նպատակն է Ղազախստանի Հանրապետության տնտեսության ոլորտում կադրերի պատրաստումը կամ վերապատրաստումը, որի իրականացման համար նշված գործընկերությունն իրականացնում է կրթական գործունեություն հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության ոլորտում։

Համաձայն «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից տրամադրված տեղեկատվության՝ այն չի լիազորել «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ին հանդես գալու որպես իր ներկայացուցիչ, և վերջինս նրա իրավահաջորդը չէ, նշված գործընկերությունը նրա կողմից չի հավատարմագրվել CIPA ծրագրով հավաստագրման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար:

Ոչ ճշգրիտ, խեղաթյուրված և (կամ) իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը մարդկանց անորոշ շրջանակին կարող է մոլորության մեջ գցել սպառողներին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի՝ որպես CIPA հավաստագրման ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցող անձի գործունեության առնչությամբ:

«ՍԻՊԱԵՆ» հիմնարկը որպես իրավաբանական անձ գրանցվել է 2013 թվականին։ Ընդ որում, 2004 թվականի փետրվարի 26-ին Ղրղզստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձ գրանցվել է «Ղրղզստանի Հանրապետությունում հավաստագրված միջազգային պրոֆեսիոնալ հաշվապահների քննական ցանց» հիմնարկի ձևով ոչ առևտրային կազմակերպությունը: Այսպիսով, նշված կազմակերպությունը հայտնի է եղել շուկայում մինչև 2013 թվականին «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի՝ որպես իրավաբանական անձ գրանցվելու պահը։

Համաձայն «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի կողմից ներկայացված տեղեկատվության՝ «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը վերոնշյալ ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը չէ, և ասոցիացիան չի տվել իր համաձայնությունը տվյալ կազմակերպության հիմնադրման, ինչպես նաև cipaprogram.org կայքի գրանցման առնչությամբ։

Այսպիսով, «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից «ՍԻՊԱԵՆ» և «CIPA-EN» նշագրերի օգտագործումը կարող է ուղղված լինել «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի հետ նախկինում աշխատող CIPA-EN Inc. ընկերության ներկայացուցչությունների հետ սպառողների և շուկայի այլ մասնակիցների մոտ զուգորդումներ առաջացնելու համար։

Գործի նյութերում ներկայացված է տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) EICPA ապրանքային նշանը СРА EURASIA ապրանքային նշանով փոխարինելու վերաբերյալ ինչպես որոշակի անձանց, այնպես էլ անձանց անորոշ շրջանակում տեղեկությունների տարածման մասին՝ հետևյալ միջոցներով.

CIPA ծրագրի մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներով տեղեկատվությունն ուղարկելու միջոցով,

Ինտերնետ ցանցի cipaprogram.org հասցեում՝ «Նորություններ» բաժնում, տեղեկատվական հաղորդագրություններ տեղադրելու միջոցով։

Այսպես՝ 2017 թվականի հունիսի 12-ին no-reply@cipaprogram.org էլեկտրոնային փոստի հասցեից վերը նշված բովանդակությամբ տեղեկատվական նամակ է ուղարկվել CIPA ծրագրի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ քննություններին մասնակցելու համար գրանցվածների էլեկտրոնային հասցեներին, ընդ որում, նշված ամսաթվին cipaprogram.org դոմենի ադմինիստրատորը «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ն էր։

«ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ը գտնում է, որ նշված տեղեկատվությունը կարող էր մոլորության մեջ գցել սպառողներին՝ նոր ապրանքային նշանի անցում կատարող սուբյեկտի մասով, քանի որ տվյալ նամակագրությունը չի պարունակել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կազմակերպաիրավական ձևի մասին նշում:

Դրա հետ մեկտեղ «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի և «ՀԱՄ» ՀՄ-ի կողմից ներկայացվող նյութերից հետևում է, որ «ЕIСРА» նշագիրը և հավաստագրերի վրա համապատասխան ապրանքային նշանն օգտագործվում են հավաստագիրը տրամադրող անձին՝ Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտի ասոցիացիային նշելու համար։

2017 թվականի հունիսի 12-ին no-reply@cipaprogram.org էլեկտրոնային փոստի հասցեից ստորև նշված բովանդակությամբ վերնագրով տեղեկատվական հաղորդագրություն է ուղարկվել CIPA ծրագրի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ քննություններին մասնակցելու համար գրանցվածների էլեկտրոնային հասցեներին՝ «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտը (EICPA) հայտարարում է ռեբրենդինգի մասին»։

Նշված տեղեկատվական հաղորդագրության մեջ առկա էին նաև տեղեկություններ այն մասին, որ 2017 թվականի մայիսի 15-ից CIPA հավաստագրերը թողարկվելու են «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից տարածվող՝ СРА EURASIA նոր ապրանքային նշանի պահպանության ներքո։

Իր հերթին, ըստ 2017 թվականի հունիսի 8-ի պայմանագրի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն ապրանքային նշանների և CIPA ծրագրի բացառիկ իրավունքները փոխանցել է «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին։ Այսպիսով, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն ուղարկելու ամսաթվի դրությամբ (2017 թվականի հունիսի 29-ը) չի ունեցել CIPA հավաստագրման ծրագրի և ապրանքային նշանների բացառիկ իրավունքը, ինչպես ասվում է նշված տեղեկատվական հաղորդագրության մեջ։

2017 թվականի հունիսի 12-ին no-reply@cipaprogram.org էլեկտրոնային փոստի հասցեից «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից ծրագրի մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին է ուղարկվել տեղեկատվական հաղորդագրություն, որը պարունակում էր տեղեկատվություն այն մասին, որ «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն ապրանքային նշանի իրավատերն է (ապրանքային նշանի պատկերը ներկայացված է հետևյալ տեսքով՝ սպիտակ գույնի մեծատառերով երկնագույն ֆոնի վրա նշված է «СРА» գրառումը, որի տակ կարմիր գիծ է, որի տակ սպիտակ ֆոնի վրա կարմիր գույնի մեծատառերով նշված է «EURASIA» գրառումը), որն ուղեկցվում է «®» նշանով, ինչը վկայում է այն մասին, որ կիրառվող նշագիրը օրենքով սահմանված կարգով պահպանվող ապրանքային նշանն է։

Իր հերթին նշված նշանը միջազգային իրավական պահպանություն է ստացել միայն 2017 թվականի նոյեմբերի 23-ից՝ ՄՍՀԿ-ում դրա գրանցման օրվանից։

«ՂՊՀԱԻ» ՀՄ-ն Ինտերնետ ցանցի uchet.kg իր պաշտոնական էջում տարածում էր տեղեկատվություն անձանց անորոշ շրջանակի համար՝ CIPA հավաստագրման ծրագրի շրջանակներում «ՀԱՄ» ՀՄ-ի գործունեության մասին։ Այսպես՝ 2017 թվականի հունիսի 5-ին նշված կայքում տեղադրվել է «Ուշադրությու՛ն, CIPA ծրագրով քննությունների կեղծու՛մ» վերնագրով տեղեկատվական հաղորդագրությունը, որը պարունակում էր տեղեկություններ այն մասին, որ 2017 թվականի սկզբից «ՀԱՄ» ՀՄ-ից և «ՊՀԱՊ» ՈԱԸ-ից հետ են կանչվել Ղրղզստանի Հանրապետության տարածքում CIPA ապրանքային նշանն օգտագործելու, CIPA երկու մակարդակից կազմված համատեղ հավաստագրերի տրամադրման և հետագա աջակցության իրավունքները, ինչը չէր համապատասխանում փաստացի հանգամանքներին։

2017 թվականի հունիսի 23-ին «ՂՊՀԱԻ» ՀՄ-ն Ինտերնետ ցանցի uchet.kg հասցեում տեղադրել է տեղեկատվական հաղորդագրություն անձանց անորոշ շրջանակի համար, որը վերաբերում էր Ղրղզստանի Հանրապետությունում CIPA ապրանքային նշանների և նույնանուն հավաստագրման իրավատիրոջը։ Նշված տեղեկատվական հաղորդագրության մեջ առկա էին տեղեկություններ այն մասին, որ «ՀԱՄ» ՀՄ-ն և «ՊՀԱՊ» ՈԱԸ-ն իրավունք չունեն տրամադրելու հավաստագրեր և անցկացնելու հավաստագրում CIPA ծրագրով Ղրղզստանի Հանրապետությունում այն պատճառով, որ վերջիններիս հետ համապատասխան պայմանագիրը խզվել է։ Գործի նյութերի համաձայն՝ Ինտերնետ ցանցում նշված տեղեկատվական հաղորդագրությունները տեղադրելու և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու պահին «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ն դեռ չուներ СРА EURASIA ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունք, քանի որ նշված նշանը Ղրղզստանի Հանրապետությունում գրանցվել է 2017 թվականի նոյեմբերի 23-ին։

Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործողություններն ու երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում, մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունները բացահայտելու և կանխելու ապահովմանը։

Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ մրցակցությունը սահմանվում է որպես տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցողականություն, որի դեպքում դրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու հնարավորությունը։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ոչ բարեխիղճ մրցակցությունը, այդ թվում՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ այն արտադրողի առնչությամբ սպառողներին մոլորության մեջ գցելը, չի թույլատրվում:

Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետով արձանագրվել է, որ անբարեխիղճ մրցակցությունը տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն է, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին) կամ վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին։

Նշված նորմերի փոխկապակցված ընթերցումը վկայում է այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին) կամ վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին և արտահայտվում է ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ այն արտադրողների առնչությամբ սպառողներին մոլորության մեջ գցելով, արգելված է Միության իրավունքով։

«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10 bis հոդվածի 2-րդ կետով սահմանվել է, որ անբարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մրցակցության ցանկացած գործողություն, որը հակասում է արդյունաբերական և առևտրական գործերում արդար սովորույթներին:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում հետևյալ փաստերի համակցությունը.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտի) (անձանց խմբի) ձեռնարկատիրական գործունեության մեջ առավելությունների ձեռքբերմանն ուղղվածությունը.

անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին հակասությունը.

այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներին)՝ մրցակիցներին վնաս պատճառելը (պատճառելու հնարավորությունը) կամ նրանց գործարար համբավին վնաս պատճառելը (պատճառելու հնարավորությունը)։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետը պարունակում է անբարեխիղճ մրցակցության հնարավոր տեսակների բաց ցանկը և սպառիչ չէ, ինչի հետ կապված անբարեխիղճ մրցակցություն կարող է համարվել ցանկացած այլ գործողություն, որը համապատասխանում է Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետի պահանջներին։

Անբարեխիղճ մրցակցությունն արգելելու պատճառով տնտեսավարող սուբյեկտները, անկախ շուկայում իրենց դիրքից, տնտեսական գործունեություն ծավալելիս պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի վարքագծից, որը հակասում է օրենսդրությանը և (կամ) քաղաքացիական շրջանառության մեջ ձևավորված՝ բարեխղճության, խելամիտ և արդար վարքագծի մասին պատկերացումներին (Կոնվենցիայի 10 bis հոդված, համանման դրույթներ առկա են Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսդրության, ինչպես նաև այդ անդամ պետությունների հակամենաշնորհային օրենսդրության մեջ)։

Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց գործունեությունը ծավալելիս քաղաքացիական և այլ օրենսդրության նորմերի խախտումը, այդ թվում՝ մտավոր գործունեության կամ անհատականացման միջոցների պահպանվող արդյունքի ոչ իրավաչափ օգտագործումը, ինքնին չի նշանակում անբարեխիղճ մրցակցության ակտի կատարում։

Անբարեխիղճ մրցակցության արգելքի խախտման մասին վեճի քննության ժամանակ պետք է սահմանվի հետևյալ փաստերի համակցությունը.

տնտեսավարող սուբյեկտի կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնք կարող են ազդեցություն ունենալ մրցակցության վիճակի վրա.

տնտեսավարող սուբյեկտի կողմից ընտրված՝ շուկայում մրցակցության եղանակի տարբերությունն այն վարքագծից, որը նման իրավիճակում ակնկալվում էր իր գույքային շահը հետապնդող, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիական իրավունքների իրականացման և արդար գործարար գործելակերպի սահմանները չանցնող ցանկացած այլ սուբյեկտից.

տնտեսավարող սուբյեկտի վարքագծի ուղղվածության՝ առավելություն ստանալուն, մասնավորապես՝ գույքային շահին կամ դրա ստացման հնարավորությանը, շուկայի այլ մասնակիցների հաշվին տնտեսական գործունեություն իրականացնելիս, այդ թվում՝ գնորդների (սպառողների) ընտրության, բարեխիղճ մրցակցող այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից շուկայում ապրանքների առաջարկից առավելություններ ստանալուն, այլ նմանատիպ միջոցներով (օրինակ՝ ուրիշի գործարար համբավն օգտագործելու (նվազեցնելու)) մրցակից տնտեսավարող սուբյեկտներին վնաս պատճառելու վրա ազդեցություն ունենալու միջոցով։

Հետաքննության անցկացման և գործի քննության ընթացքում պարզվել է հետևյալը.

հավաստագրման նշված ծրագրերի և դրանց անցկացման շրջանակներում ներկայացվող ծառայությունների կառուցվածքի մասով նմանությունը, այդ թվում՝ հավաստագրման մակարդակների առկայության, հավաստագրման թեկնածուներին ներկայացվող պահանջների, մասնագիտական մակարդակի և իրավասության առկայությունը հաստատելու ժամկետների և չափորոշիչների, որակավորման մակարդակի բարձրացմանը ներկայացվող պահանջների, պրոֆեսիոնալ համայնքներում և ասոցիացիաներում անդամակցության պարտավորությունների մասով և այլն.

«ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի գործունեության կազմակերպական կառուցվածքի և «ՀՀԱԵԽ» ասոցիացիայի գործունեության կառուցվածքի մասով նմանությունը.

ծրագրերի փոխադարձ փոխարինելիությունը, որը հաստատվում է հավաստագրման ծառայությունների շուկայի մասնակիցների կողմից կնքված՝ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի առկայությամբ.

СРА EURASIA ծրագրի ներկայացումը՝ որպես CIPA ծրագիրը շարունակող և զարգացնող ծրագիր, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի միջև փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի կնքումը և իրականացումը.

СРА EURASIA հավաստագրման ծրագրի շրջանակներում տրամադրված հավաստագրերի քանակի աճը և CIPA հավաստագրման ծրագրի շրջանակներում, այդ թվում՝ փոխադարձ ճանաչման ծրագրերով տրամադրված հավաստագրերի միաժամանակյա կրճատումը.

պատասխանողների, ինչպես նաև այլ անձանց կողմից «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի դատական պաշտպանության իրավունքների իրացումը, նրանց պահանջները դատական վարույթների շրջանակներում, այդ թվում՝ մտավոր գործունեության արդյունքների, ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և (կամ) օտարման գործարքները, նշված անձանց առանձին գործողությունները և անվավեր ճանաչելու մասին որոշումները վկայում են ուսումնասիրվող ապրանքային շուկայում «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ի և պատասխանողների մրցակցային հարաբերությունների մասին։

Ելնելով շարադրվածից և ուսումնասիրելով «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի՝ իրենց գործունեության, մրցակիցների գործունեության մասին տեղեկատվության տարածման, նրանց մոտ CIPA հավաստագրված մասնագետների կոնտակտային տվյալների առկայության մասով գործողությունների վերաբերյալ գործի նյութերը, հիմնվելով մրցակցության ոլորտում Միության իրավունքի դրույթների վրա՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ պատասխանողների նշված գործողություններն ընդհանուր առմամբ ուղղված են ինչպես ինքնուրույն, այնպես էլ բոլոր պատասխանողների կազմում իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ առավելությունների ստացմանը, հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, Պայմանագրի դրույթներին, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին, հասցրել են և կարող են վնաս հասցնել «ՀՀՀԻ» ԼՄԿ ԻՈԱԿ-ին և այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներին)՝ մրցակիցներին, ինչպես նաև վնաս են հասցրել և կարող են վնաս հասցնել նրանց գործարար համբավին։

Գործի քննության շրջանակներում «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացումը։ Բացի այդ, նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ՝ իրենց գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու խնդրանքով, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշումներ։

«ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից գրավոր ներկայացվել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտումների հետ անհամաձայնության մասին դիրքորոշումներ, ինչպես նաև փաստարկներ, առարկություններ և այլ տեղեկատվություն, որոնք կցվել են գործի նյութերին, ուսումնասիրվել են և ստացել են պատշաճ գնահատական։ Գործի քննության շրջանակներում ստացվել են նաև գրավոր դիրքորոշումներ, փաստարկներ, առարկություններ և այլ տեղեկատվություն անդամ պետությունների լիազորված մարմիններից, որոնք նույնպես կցվել են գործի նյութերին, ուսումնասիրվել են և ստացել են պատշաճ գնահատական։

Ելնելով շարադրվածից՝ պարզվել է, որ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր պայմանների խախտումն արտահայտվում է վերոնշյալ գործողությունների կատարմամբ, որոնք CIPA հավաստագրման անցկացման շրջանակներում տրամադրվող ծառայությունների համալիրը սպառողներին մոլորության մեջ են գցում և (կամ) կարող են մոլորության մեջ գցել ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին-առանձին՝ այդպիսի ծառայությունների մատուցման բնույթի, եղանակի և տեղի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրանք արտադրողի մասով։

Գնահատելով գործին առնչվող հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը գտնում է, որ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի մեղքը հաստատվել է, իսկ նրանց գործողությունները Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով ճիշտ են որակված։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան, հաշվի առնելով այն փաստը, որ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի գործողություններում (անգործության մեջ) բացակայում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների չափի հաշվարկի (նշված Մեթոդիկայի թիվ 1 հավելված) ժամանակ հաշվի առնվող՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները և նշված ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, որոնք արտահայտվել են իրավախախտի կողմից մրցակցության կանոնների երկարաժամկետ խախտմամբ (1 տարվա ընթացքում կամ ավելի), «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի նկատմամբ նշանակել տուգանքներ։

Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման փաստն արձանագրելու հետ կապված, ղեկավարվելով Գործերի քննության Կարգի 45-րդ կետով՝ Հանձնաժողովի կոլեգիան գտնում է, որ «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունվարի 17-ի թիվ 8 որոշման եզրափակիչ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման և (կամ) դրա հետևանքների վերացման միջոցառումների կիրառումը կնպաստի տնտեսական գործունեություն իրականացնելիս անդամ պետությունների բոլոր տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Բացի այդ, «ՂՀ ՊՀՊ» ՊՀՊ-ի, «ՀՀՀԵԻ» ՍՊԸ-ի, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի հավաստագրման ծրագրերում և դրանց շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելը կբացառի ուսուցման, ուսուցման և ստացված գիտելիքների միջանկյալ և վերջնական հսկողության կազմակերպման և անցկացման, առաջադրվող պահանջների պահպանման ստուգման, հավաստագրված հանրային հաշվապահի մասնագիտական որակավորման՝ CIPA/CPA/CPA EURASIA շնորհումն ու առկայությունը հաստատող համապատասխան հավաստագրի պատրաստման և տրամադրման ծառայությունների համալիրի սպառողներին մոլորության մեջ գցելը և (կամ) մոլորության մեջ գցելու հնարավորությունը՝ նշված ծառայությունների մատուցման բնույթի, միջոցի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրանք արտադրողի մասով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: