Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
31.01.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
31.01.2023
Дата вступления в силу
01.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2023 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 120-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 154 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի շրջանցումը հաստատելու նպատակով անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող բեռնատար անիվների նկատմամբ հակագնագցման տուրք ներդնելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 154 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն.

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 և 12 կետեր.

«11. Սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը տարածել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 70 990 9 ծածկագրով դասակարգվող և բեռնատար անիվների հետ հավաքակցված ձևով (լրակազմով) մատակարարվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընթացային անիվների նկատմամբ։

Սահմանել, որ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ընթացային անիվների նկատմամբ կիրառվում են հակագնագցման տուրքեր՝ սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված չափով, կախված այն բեռնատար անիվներ արտադրողից, որոնց հետ հավաքակցված ձևով (լրակազմով) մատակարարվում են այդ անիվները։

12. Սահմանել, որ հակագնագցման միջոցը սույն որոշման 11 կետում նշված ընթացային անիվների նկատմամբ չի կիրառվում այն դեպքում, երբ առկա է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հաստատում է, որ ընթացային անիվները նախատեսված են բեռնատար տեխնիկայի արտադրության համար։».

բ) նշված որոշման թիվ 1 հավելվածում՝ «Ապրանքի անվանումը» սյունակում, «1-ին կետում նշված օդաճնշական ռետինե նոր դողեր ու դողածածկեր» բառերը փոխարինել «1 և 11 կետերում նշված ապրանքներ» բառերով»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 154 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ընթացքում ամենամյա սկզբունքով իրականացնել Եվրասիական տնտեսական միության բեռնատար անիվների շուկայում գների մշտադիտարկում և դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: