Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 42
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
21.04.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
21.04.2023
Дата вступления в силу
04.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» ապրիլի 2023 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

«2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով 2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 5 րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով 2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ ամենամյա հաշվետվության մասին, ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթ ունեցող ակտերի փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման մասին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա, կարգավորիչ ազդեցության գնահատման ընթացակարգ Եվրասիական տնտեսական միությունում անցկացնելու համար իրավական հիմք ձևավորելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների II բաժնի 9.1.6 և 9.1.15 ենթակետերի իրագործման շրջանակներում՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել աշխատանքը՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգի կատարելագործման ուղղությամբ.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման ուղղությամբ.

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա, կարգավորիչ ազդեցության գնահատման ընթացակարգ Եվրասիական տնտեսական միությունում անցկացնելու համար իրավական հիմք ձևավորելու ուղղությամբ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան