Գլխավոր տեղեկություն
Номер
N 697-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.10.2023
Дата вступления в силу
11.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 697-Ա

 

«ՕԳՆԻ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ՊԱՏՅԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպության կողմից 1,430,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Պրոթեզների պատյանների արտադրության համար սարքավորումների և նյութերի ներմուծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 697-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ՊԱՏՅԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է արտադրել պրոթեզների պատյաններ 3D տպիչների օգնությամբ, որոնք կտրամադրվեն 44-օրյա պատերազմի հետևանքով ստորին վերջույթների անդամահատում ստացած զինվորներին: Պատյանները պրոթեզին հաղորդում են կոկիկ տեսք, պաշտպանում են փոշուց և վնասվածքներից։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպություն (քաղ.

Երևան, Բագրևանդ 21/1, ՀՎՀՀ՝ 02840848)

4.

Ծրագիրը կատարողը

«Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպություն (քաղ.

Երևան, Բագրևանդ 21/1, ՀՎՀՀ՝ 02840848)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, սոցիալական աջակցություն

6.

Ծրագրի բյուջեն

1,430,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

44-օրյա պատերազմի հետևանքով ստորին վերջույթների անդամահատում ստացած զինվորներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Պրոթեզների պատյանների արտադրություն 3D տպիչների օգնությամբ շուրջ 1,430,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է ներկրել 3D տպիչ սարքեր, պատյանների մագնիսներ և 3D տպիչի թելեր մասնավորապես ներկրվելու են՝

2 հատ 3D տպիչ սարքեր շուրջ՝ 790,000 դրամ, 100 հատ մագնիս շուրջ՝ 630,000 դրամ

20 հատ 3D տպիչի թելեր շուրջ՝ 10,000 դրամ,

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան