ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
2) առողջապահության նախարարություն.
3) արդարադատության նախարարություն.
4) արտակարգ իրավիճակների նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) բնապահպանության նախարարություն.
7) գյուղատնտեսության նախարարություն.
8) էկոնոմիկայի նախարարություն.
9) էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.
10) կրթության և գիտության նախարարություն.
11) մշակույթի նախարարություն.
12) պաշտպանության նախարարություն.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն.
14) սփյուռքի նախարարություն.
15) տարածքային կառավարման նախարարություն.
16) տրանսպորտի և կապի նախարարություն.
17) քաղաքաշինության նախարարություն.
18) ֆինանսների նախարարություն:
Հոդված 2. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-79-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|