ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 691-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 115,853,812 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2023 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 115,853,812 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 691-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնանորոգել «Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ դպրոցի սաների ուսուցումը կազմակերպելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ, 630 առաջին պողոտա |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան փողոց 30, կրթության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
115,853,812 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան փողոց 30, ՀՎՀՀ՝ 06913401) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Դպրոցի շենքի հիմնանորոգում՝ 115,853,812 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 115,853,812 դրամ արժողությամբ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վանաձորի համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը իրականացվելու է Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |