Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
14.03.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
14.03.2023
Дата вступления в силу
16.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ (ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։

2. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2023 թվականի մարտի 14-ի թիվ 33 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: