Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2023
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
04.10.2023
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
04.10.2023
Дата вступления в силу
10.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

04 հոկտեմբերի 2023 թ.

թիվ 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ««Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի փետրվարի 24-ի թիվ 03-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի։

2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 22-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 58-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23042

 

Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

Ընդհանուր մակերեսը

100

հա

 

Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, որից`

105

հա

 

ձմեռման համար

105.1

հա

 

Հիմնական աշխատողների թվաքանակը

110

մարդ

 

Այցելուների թվաքանակը, նրանցից`

115

մարդ

 

անվճար

115.1

մարդ

 

Իրականացված միջոցառումների քանակը

120

միավոր

 

Էքսկուրսիաների քանակը, որից`

125

միավոր

 

դպրոցականների համար

125.1

միավոր

 

Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը, նրանցից`

130

մարդ

 

դպրոցականների

130.1

մարդ

 

Էկոկրթության դասաժամերի քանակը, դրանցում`

135

միավոր

 

ունկնդիրների թվաքանակը

135.1

մարդ

 

Բաժին 2. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակների ու նմուշների քանակը տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը

 

միավոր

Ցուցանիշի

անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Տարեվերջին

առկա

դրանցից` գրանցված

Շարժը հաշվետու տարում

բնության պահպա-նության միջազգային միության Կարմիր ցուցակում

Հայաստանի Հանրա-պետության Կարմիր գրքում

ծնված

ձեռք բերված

այլ ելք

անկում

խոտանում

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

տեսակ-ների քա-նակը

նմուշ-ների

քա-նակը

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Ընդամենը,

(200.1+200.2+200.3+200.4+

200.5+200.6), այդ թվում`

200

                               

  անողնաշար կենդա-նիներ

200.1

                               

  ձկներ

200.2

                               

  երկկենցաղներ

200.3

                               

  սողուններ

200.4

                               

  թռչուններ, դրանցից՝

200․5

                               

    գիշատիչներ

200.5.1

                               

  կաթնասուններ, այդ թվում՝

200.6

                               

գիշատիչներ

200․6․1

                               

պրիմատներ

200.6.2

                               

սմբակավորներ

200.6.3

                               

կնճիթավորներ

200.6.4

                               

պարկավորներ

200.6.5

                               

կրծողներ

200.6.6

                               

այլ

200․6․7

                               

Բաժին 3. Ֆինանսական միջոցների մուտքերը

 

հազ. դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ֆինանսական միջոցների մուտքեր

Ա

Բ

1

Ընդամենը, այդ թվում`

300

 

ՀՀ բյուջեից (պետական, համայնքային)

300.1

 

 բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից, որից`

300.2

 

մուտքի վճարումներից

300.2.1

 

նվիրատվություններից

300.3

 

նյութական ակտիվների օտարումից, որից`

300.4

 

հիմնական

300.4.1

 

այլ

300.5

 

Բաժին 4. Ֆինանսական ծախսերը

 

հազ. դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ֆինանսական ծախսեր

Ա

Բ

1

Ընդամենը, այդ թվում`

400

 

նյութական ծախսեր

400.1

 

ոչ նյութական ծառայությունների վճարումներ, որից՝

400.2

 

գիտահետազոտական և փորձարարական

400.2.1

 

գործուղման ծախսեր

400.3

 

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

400.4

 

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման, որից՝

400.5

 

կենդանիների ձեռք բերման

400.5.1

 

այլ

400.6

 

Ղեկավար՝

_____________________________

 

_____________________________

 

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

_____________________________

 

_____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     


« ___ »____________20___թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 22-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 58-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1–կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կենդանաբանական այգու գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3․ Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվության Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքի մակերեսը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` «105» ծածկագրով տողում, որից էլ առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:

7. «110» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու հիմնական հաստիքային աշխատողների թվաքանակը:

8. «115» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից առանձնացվում է անվճար այցելուների թվաքանակը:

9. «120» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգում հաշվետու տարում իրականացված միջոցառումների քանակը:

10. «125» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:

11. «130» ծածկագրով տողում լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, նրանցից առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:

12. «135» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած էկոկրթության դասաժամերի քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է «135.1» ծածկագրով տողում:

13. Հաշվետվության Բաժին 2-ում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: «200» ծածկագրով տողը «200.1»-«200.6» ծածկագրերով տողերի հանրագումարն է, իսկ «200.6» ծածկագրով տողը՝ «200.6.1»-«200.6.7» ծածկագրերով տողերի հանրագումարը:

14. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակները և դրանց նմուշների քանակը լրացվում է սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակները և դրանց նմուշների քանակը:

15. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, այլ ելք, անկում և խոտանում, ըստ տեսակների և դրանց նմուշների քանակի լրացվում է սյունակներ 7-16-ում: Կենդանիների տեսակների և նմուշների քանակը իրարից անկախ ցուցիչներ են։

16. Հաշվետվության Բաժին 3-ի և 4-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: Ընթացիկ տարվա ֆինանսական միջոցների մուտքերի մասին տվյալները լրացվում են «300»-«300.5» ծածկագրերով տողերում:

17. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր»՝ «400.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»՝ «400.2» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.

3) «գործուղման ծախսեր»՝ «400.3» ծածկագրով տողում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»՝ «400.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

5) «400.5» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և հիմնավերանորոգման, կենդանիների ձեռք բերման ծախսերը.

6) սույն հրահանգի 17-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է «400.6» ծածկագրով տողում:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան