ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2017 թ. N 119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10֊րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար |
Ս. Բալասանյան |
Հավելված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թ. նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Գյումրի համայնքի ղեկավարին (այսուհետ՝ համայնքի ղեկավար) վերապահված կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք)՝ համայնքի ղեկավարը իրականացնում է օրենքում ամրագրված կամավոր լիազորություններ:
3. Համայնքի ղեկավարը կարող է իրականացնել համայնքի շահերին վերաբերող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքին, համայնքի ավագանու որոշումներին և այլ իրավական ակտերին չհակասող ցանկացած այլ լիազորություններ:
4. Օրենքով համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում՝
ա. աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.
բ. իրականացնում է միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու ուղղությամբ.
գ. իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը.
դ. աջակցում է արտակարգ իրավիճակներից (բնական և տեխնածին աղետներ) տուժած ընտանիքներին.
ե. աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը,
2) քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում՝
ա. օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.
բ. տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու ուղղությամբ.
գ. կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
դ. աջակցում է համատիրությունների կողմից սպասարկվող բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքների իրականացմանը.
ե. ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.
զ. կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.
է. կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
ը. աջակցում է համայնքային գերեզմանատների պահպանման աշխատանքները, իրականացնում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
թ. համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.
ժ. կազմակերպում է հանգստի հանրային վայրերի խնամքը և պահպանությունը, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում այդ աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը,
3) հողօգտագործման բնագավառում՝
ա. համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը.
բ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.
գ. իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներ.
դ. կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման, կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.
ե. աջակցում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպմանը,
4) առևտրի և ծառայությունների բնագավառում՝
ա. տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.
բ. տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք, տոնավաճառներ կազմակերպելու թույլտվություն.
գ. տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.
դ. տալիս է համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն.
ե. տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն,
5) կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում՝
ա. կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.
բ. կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, երիտասարդական պալատի, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, աջակցում է դրանց շահագործմանը, նորոգմանը, անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը, միջոցառումների կազմակերպմանը.
գ. ստեղծում է պայմաններ երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, անցկացման համար.
դ. աջակցում է համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը,
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում՝
ա. կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության մարզադպրոցների գործունեությունը.
բ. կազմակերպում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ.
գ. օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով աջակցում է համայնքի հավաքական թիմերի մասնակցությանը միջհամայնքային, հանրապետական և միջազգային մրցումներին.
դ. ըստ բնակության վայրի, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.
ե. նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է մարզական այլ կառույցների շինարարություն, վերանորոգում, ստեղծում է հանգստի գոտիներ.
զ. համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան խրախուսական պարգևներ է հանձնում ներհամայնքային, հանրապետական և միջազգային մրցումներում մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին,
7) սոցիալական պաշտպանության բնագավառում՝
ա. միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին.
բ. նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ.
գ. որպես «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ համագործակցում է վերջինիս մասնակիցների հետ.
դ. ապահովում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի կազմումը և իրականացումը՝ որպես առանձին ծրագիր կամ որպես համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս.
ե. սույն ենթակետում նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ համաձայն համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի և (կամ) փորձագետի եզրակացության,
8) գյուղատնտեսության բնագավառում՝
ա. կատարում է համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան իրականացնում է գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում.
գ. իրականացնում է գյուղատնտեսական զարգացման ծրագրեր, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով և այլ միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը,
9) շրջակա միջավայրի պահպանության բնագավառում՝
ա. կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, դրանց վրա գտնվող համայնքային նշանակության բնության, հատուկ պահպանվող տարածքների և այգիների պահպանությունը.
բ. ապահովում է համայնքի սեփականությունը համարվող հողերի պահպանությունը ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, արտադրական, շինարարական և կենցաղային թափոններով աղտոտումից,
10) զբոսաշրջության բնագավառում՝
ա. գույքագրում և վարում է համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային, մարդկային) գրանցամատյանը.
բ. ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան լիազոր մարմնին տրամադրում է տեղեկատվություն համայնքի զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ.
գ. համայնքում սահմանում և տրամադրում է հատուկ կայանման և կանգառի վայրեր զբոսաշրջիկների տրանսպորտային փոխադրամիջոցների համար.
դ. զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման և զբոսաշրջության կայուն զարգացման նպատակով համագործակցում է պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ.
ե. իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումներով խթանում է զբոսաշրջային կառույցների և ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը միտված միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:
5. Այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի կողմից կամավոր լիազորությունների իրականացման համար չի պահանջվում ֆինանսական միջոցների հատկացում, համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
6. Համայնքի ղեկավարին թույլատրվում է արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի (բնական և տեխնածին աղետներ) առաջացմամբ կամավոր լիազորությունների իրականացման համար հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ, բայց ոչ ավել, քան տվյալ տարվա համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 1 (մեկ) տոկոսի չափով:
7. Սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները (առավելագույն չափերը Հայաստանի Հանրապետության դրամով կամ դրան համարժեք բնաիրային, ծառայությունների տեսքով)՝
1) համայնքի սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչին կամ ընտանիքին՝ 50.000 (հիսուն հազար),
2) արտակարգ իրավիճակից (բնական, տեխնածին աղետ) տուժած բնակչին (ընտանիքին)՝ 200.000 (երկու հարյուր հազար),
3) արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամին՝ 15.000 (տասնհինգ հազար),
ա. արցախյան պատերազմի 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամին՝ 10.000 (տասը հազար).
4) 1941-1945թթ.-ի Հայրենական Մեծ պատերազմի մասնակցին՝ 15.000 (տասնհինգ հազար),
5) 1956 թվականի Հունգարիայի հեղաշրջման ճնշման մասնակցին՝ 15.000 (տասնհինգ հազար),
6) զոհված (մահացած) ազատամարտիկի, այդ թվում՝ մարտական գործողությունների և (կամ) հերթափոխի ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին՝ 20.000 (քսան հազար),
7) երկրապահ կամավորների միության անդամի (ընտանիքին)՝ 15.000 (տասնհինգ հազար),
8) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքի անդամի և (կամ) հարազատ չունեցող բնակչի հուղարկավորության համար՝ 50.000 (հիսուն հազար),
9) արգելվում է սոցիալական աջակցության տրամադրումը համայնքում հաշվառում չունեցող քաղաքացուն:
8. Ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին պարգևատրման առավելագույն չափերը (Հայաստանի Հանրապետության դրամով կամ դրան համարժեք բնաիրային տեսքով)՝ համաձայն աղյուսակի՝
Աղյուսակ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
5.000.000 (հինգ միլիոն) |
2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) |
II տեղ |
3.000.000 (երեք միլիոն) |
1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) |
III տեղ |
1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) |
750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) |
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
3.000.000 (երեք միլիոն) |
1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) |
II տեղ |
2.000.000 (երկու միլիոն) |
1.000.000 (մեկ միլիոն) |
III տեղ |
1.000.000 (մեկ միլիոն) |
500.000 (հինգ հարյուր հազար) |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
1.000.000 (մեկ միլիոն) |
500.000 (հինգ հարյուր հազար) |
II տեղ |
800.000 (ութ հարյուր հազար) |
400.000 (չորս հարյուր հազար) |
III տեղ |
500.000 (հինգ հարյուր հազար) |
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) |
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
1.000.000 (մեկ միլիոն) |
500.000 (հինգ հարյուր հազար) |
II տեղ |
800.000 (ութ հարյուր հազար) |
400.000 (չորս հարյուր հազար) |
III տեղ |
500.000 (հինգ հարյուր հազար) |
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
600.000 (վեց հարյուր հազար) |
300.000 (երեք հարյուր հազար) |
II տեղ |
400.000 (չորս հարյուր հազար) |
200.000 (երկու հարյուր հազար) |
III տեր |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
400.000 (չորս հարյուր հազար) |
200.000 (երկու հարյուր հազար) |
II տեղ |
300.000 (երեք հարյուր հազար) |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
III տեղ |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
300.000 (երեք հարյուր հազար) |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
II տեղ |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
III տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
II տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
III տեղ |
50.000 (հիսուն հազար) |
30.000 (երեսուն հազար) |
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
500.000 (հինգ հարյուր հազար) |
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) |
II տեղ |
300.000 (երեք հարյուր հազար) |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
III տեղ |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
500.000 (հինգ հարյուր հազար) |
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) |
II տեղ |
300.000 (երեք հարյուր հազար) |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
III տեղ |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
300.000 (երեք հարյուր հազար) |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
II տեղ |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
III տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
II տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
III տեղ |
50.000 (հիսուն հազար) |
30.000 (երեսուն հազար) |
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
70.000 (յոթանասուն հազար) |
II տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
III տեղ |
50.000 (հիսուն հազար) |
30.000 (երեսուն հազար) |
ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
II տեղ |
70.000 (յոթանասուն հազար) |
40.000 (քառասուն հազար) |
III տեղ |
40.000 (քառասուն հազար) |
30.000 (երեսուն հազար) |
ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
3.000.000 (երեք միլիոն) |
1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) |
II տեղ |
2.000.000 (երկու միլիոն) |
1.000.000 (մեկ միլիոն) |
III տեղ |
1.000.000 (մեկ միլիոն) |
500.000 (հինգ հարյուր հազար) |
ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
1.000.000 (մեկ միլիոն) |
500.000 (հինգ հարյուր հազար) |
II տեղ |
500.000 (հինգ հարյուր հազար) |
250.000 (երկու հարյուր հիսուն հազար) |
III տեղ |
250.000 (հինգ հարյուր հիսուն հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎՐՈՊԱՅԻ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
500.000 (հինգ հարյուր հազար) |
250.000 (հինգ հարյուր հիսուն հազար) |
II տեղ |
300.000 (երեք հարյուր հազար) |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
III տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
ԽՈՇՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Մարզիկներ |
Մարզիչներ | |
I տեղ |
200.000 (երկու հարյուր հազար) |
100.000 (մեկ հարյուր հազար) |
II տեղ |
150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) |
75.000 (յոթանասունհինգ հազար) |
III տեղ |
100.000 (մեկ հարյուր հազար) |
50.000 (հիսուն հազար) |
1) աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում առավել բարձր արդյունքներ արձանագրած մարզիկի մարզիչին յուրաքանչյուր կիսամյակի համար դրամական հավելավճարների առավելագույն չափ, ըստ արդյունքի, սահմանել՝ 300.000 (երեք հարյուր հազար),
2) սպորտային միջոցառումների կազմակերպման, իրականացման և մասնակցության համար՝ 35.000.000 (երեսունհինգ միլիոն)՝ ըստ տվյալ տարվա բյուջեի հիմքում դրված միջոցառումների ցուցակի և դրա հիման վրա համայնքի ավագանու կողմից բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում համայնքի ղեկավարի կայացրած որոշումների,
9. Մշակութային միջոցառումների կազմակերպման, իրականացման և մասնակցության համար՝ 35.000.000 (երեսունհինգ միլիոն)՝ ըստ տվյալ տարվա բյուջեի հիմքում դրված միջոցառումների ցուցակի և դրա հիման վրա համայնքի ավագանու կողմից բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում համայնքի ղեկավարի կայացրած որոշումների:
10. Համայնքի ղեկավարի կողմից կամավոր լիազորությունների իրականացման շրջանակներում շահույթ չհետապնդող կազմակերպություններին և ոչ պետական, ոչ ֆինանսական կազմակերպություններին հատկացվելիք (դրամաշնորհներ, նվիրատվություններ և սուբվենցիաներ) ֆինանսական միջոցների առավելագույն չափը սահմանվում է 5.000.000 (հինգ միլիոն) (Հայաստանի Հանրապետության դրամով կամ դրան համարժեք բնաիրային, ծառայությունների տեսքով):
11. Սույն կարգի 4-րդ կետի 1-4 և 8-10 ենթակետերում սահմանված կամավոր լիազորությունների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացվում են յուրաքանչյուր տարվա համար՝ ըստ տվյալ տարվա բյուջեի հիմքում դրված ծրագրերի:
12. Արգելվում է, որպես օգնություն, ֆինանսական միջոցներ հատկացնել Գյումրի համայնքի բնակիչ չհանդիսացող քաղաքացիներին: