Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
05.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.10.2023
Дата вступления в силу
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 671-Ա

 

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Սպորտը երեխաների համար» հիմնադրամի կողմից «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված մարզագույքի (134 տեղ, 4,790 կգ ընդհանուր քաշով, 2,105 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) և մարմնամարզական ներքնակների (35 տեղ, 2,310 կգ ընդհանուր քաշով, 875 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 671-Ա որոշման

 

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Քանակը

Միավորը

Միավորի գինը

(եվրո)

Ընդամենը (եվրո)

1.

Մարմնամարզական այծիկ

4

հատ

45

180

2.

Մարմնամարզական այծիկ պահոց

8

հատ

40

320

3.

Մարմնամարզական ներքնակ /մատրաս/

4

հատ

25

100

4.

Մարմնամարզական գորգ /մատրաս/` թռիչքի համար

60

հատ

5

300

5.

Մարմնամարզական տամպոլին

8

հատ

15

120

6.

Մարմնամարզական գորգ 10 մմ.

4

հատ

25

100

7.

Մարմնամարզական նժույգ

2

հատ

20

40

8.

Մարմնամարզական նստարաններ

26

հատ

15

390

9.

Ցատկահարթակ

8

հատ

25

200

10.

Ձեռնասայլակ` մարմնամարզական թռիչքի ներքնակների /մատրաս/ տեղափոխման համար

1

հատ

15

15

11.

Զուգահեռ փայտյա բարեր

2

հատ

50

100

12.

Խաղային տուփեր

1

հատ

50

50

13.

Տրապեզոիդ

4

հատ

35

140

14.

Կորֆբոլ խաղի առանց ցանցի զամբյուղ

2

հատ

25

50

 

Ընդամենը

     

2, 105

 

Փոխադրման և այլ ծախսերը կազմել են

     

4,200

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան