ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 671-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Սպորտը երեխաների համար» հիմնադրամի կողմից «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված մարզագույքի (134 տեղ, 4,790 կգ ընդհանուր քաշով, 2,105 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) և մարմնամարզական ներքնակների (35 տեղ, 2,310 կգ ընդհանուր քաշով, 875 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4,200 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 671-Ա որոշման |
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Նկարագրությունը |
Քանակը |
Միավորը |
Միավորի գինը (եվրո) |
Ընդամենը (եվրո) |
1. |
Մարմնամարզական այծիկ |
4 |
հատ |
45 |
180 |
2. |
Մարմնամարզական այծիկ պահոց |
8 |
հատ |
40 |
320 |
3. |
Մարմնամարզական ներքնակ /մատրաս/ |
4 |
հատ |
25 |
100 |
4. |
Մարմնամարզական գորգ /մատրաս/` թռիչքի համար |
60 |
հատ |
5 |
300 |
5. |
Մարմնամարզական տամպոլին |
8 |
հատ |
15 |
120 |
6. |
Մարմնամարզական գորգ 10 մմ. |
4 |
հատ |
25 |
100 |
7. |
Մարմնամարզական նժույգ |
2 |
հատ |
20 |
40 |
8. |
Մարմնամարզական նստարաններ |
26 |
հատ |
15 |
390 |
9. |
Ցատկահարթակ |
8 |
հատ |
25 |
200 |
10. |
Ձեռնասայլակ` մարմնամարզական թռիչքի ներքնակների /մատրաս/ տեղափոխման համար |
1 |
հատ |
15 |
15 |
11. |
Զուգահեռ փայտյա բարեր |
2 |
հատ |
50 |
100 |
12. |
Խաղային տուփեր |
1 |
հատ |
50 |
50 |
13. |
Տրապեզոիդ |
4 |
հատ |
35 |
140 |
14. |
Կորֆբոլ խաղի առանց ցանցի զամբյուղ |
2 |
հատ |
25 |
50 |
Ընդամենը |
2, 105 | ||||
Փոխադրման և այլ ծախսերը կազմել են |
4,200 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |