Գլխավոր տեղեկություն
Номер
N 669-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
05.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.10.2023
Дата вступления в силу
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 669-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 10,277,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05554853) 2023 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 10,277,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 669-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Մանկական խաղահրապարակների տեղադրում` համայնքային զարգացման նպատակով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր, Արաքս խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայր, Մեծամոր խոշորացված համայնքի Նոր Արմավիր բնակավայր, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ բնակավայր, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայր, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Գորիս բնակավայր, Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայր՝ բնագավառը սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

10,277,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրի, Արաքս խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրի, Մեծամոր խոշորացված համայնքի Նոր Արմավիր բնակավայրի

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի մանկապարտեզներ, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Գորիս բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ, Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի մանկապարտեզ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

05.10.2023 թվական – 24. 11․2023 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1-ին փուլ - 05․10․2023 թվականից մինչև 31․10․2023 թվականը խաղասարքերի պատվիրում և պատրաստում՝ 7,000,000 դրամի չափով

2-րդ փուլ - 01.11.2023 թվականից մինչև 24.11.2023 թվականը խաղասարքերի մատակարարում և տեղադրում՝ 3,277,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Խաղահրապարակների սարքավորումների պատրաստման, տեղադրման և հին խաղահրապարակի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 10,277,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական

ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան