«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1136-Ն
ցեմենտներԻՆ, ցեմենտային կլինկերԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ., լրաց. 03.06.21 N 902-Ն)
1. Հաստատել ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 5 տարի հետո:
(2-րդ կետը փոփ. 06.08.09 N 910-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ցեմենտներԻՆ, ցեմենտային կլինկերԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերից պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի, սուպերսուլֆատային և նույնանման հիդրավլիկ ցեմենտների, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդների (կլինկերների) վրա (այսուհետ՝ ցեմենտներ, ցեմենտային կլինկեր)՝
|
(1-ին կետը փոփ., լրաց. 03.06.21 N 902-Ն, խմբ. 18.05.23 N 771-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ցեմենտների, ցեմենտային կլինկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
3. Ցեմենտները, ցեմենտային կլինկերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
ցեմենտ՝ փոշենման շինարարական կապակցող նյութ, որին բնորոշ են հիդրավլիկական հատկանիշներ՝ բաղկացած կլինկերից, գիպսից կամ դրա ածանցյալներից և անհրաժեշտության դեպքում հավելույթներից,
համաշինարարական ցեմենտ՝ ցեմենտ, որին ներկայացվող հիմնական պահանջը բետոնների կամ շաղախների ամրության և երկարակեցության ապահովումն է,
հայտատու` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Հայաստանի Հանրապետությունում նրանց լիազոր ներկայացուցիչը կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմնին,
ցեմենտի նյութական կազմ՝ ցեմենտում հիմնական բաղադրամասերի պարունակությունը, արտահայտված տոկոսներով ցեմենտի զանգվածից,
ցեմենտի հիմնական բաղադրամասեր՝ կլինկերը, գիպսը կամ դրա ածանցյալները, ինչպես նաև հանքային հավելույթները, որոնց զանգվածային մասը ցեմենտում կազմում է 5 %-ից ավելին,
ցեմենտի օժանդակ բաղադրամասեր՝ հանքային հավելույթներ, որոնց զանգվածային մասը ցեմենտում կազմում է 5 %-ից ոչ ավելին,
պորտլանդցեմենտ՝ ցեմենտ, որն ստացվել է ցեմենտային կլինկերի հիմքի վրա,
ցեմենտի ամրության դաս՝ ցեմենտի դասը` ըստ սեղմման ամրության,
հանքային հավելույթ՝ ցեմենտի որոշակի որակական ցուցանիշներ ապահովելու նպատակով ցեմենտին ավելացվող նյութ,
ցեմենտային կլինկեր (K)` հատուկ հումքային բաղադրությամբ խառնուրդի թրծմամբ մինչև եռակալելն ստացված հիդրավլիկ նյութ, որի զանգվածի առնվազն երկու երրորդը բաղկացած է կալցիումի սիլիկատներից (3CaOxSiO2 և 2CaO x SiO2), իսկ մնացածը բաղկացած է ալյումին և երկաթ պարունակող կլինկերային տարատեսակներից և այլ բաղադրամասերից:
Cao/SiO2 զանգվածային հարաբերությունը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս: MgO զանգվածային մասը կլինկերում պետք է լինի կլինկերի զանգվածի 5 %-ից ոչ ավելի,
պուզոլան (P, Q)՝ սիլիկատային և (կամ) ալյումոսիլիկատային նյութեր, որոնք ըստ ծագման լինում են բնական կամ արդյունաբերական թափոններից, չունեն ինքնուրույն շաղկապման ունակություն, սակայն կալցիումի հիդրօքսիդի (Ca(OH)2) առկայությամբ սովորական նորմալ պայմաններում դանդաղ ամրանում են` առաջացնելով կալցիումի հիդրոսիլիկատներ և ալյումինատներ: Ռեակցիոնաունակ սիլիկահողի (SiO2) զանգվածային մասը պետք է լինի զանգվածի 25 %-ից ոչ պակաս,
հատիկավորված դոմնային խարամ (S)՝ ստացվում է արագ սառեցնելով համապատասխան խարամի հալվածքը, որն առաջանում է դոմնային վառարանում թուջի հալեցումից, բաղկացած է առնվազն երկու երրորդով ապակե խարամից (CaO + MgO + SiO2) և պատշաճորեն ակտիվացման դեպքում օժտված է հիդրավլիկ հատկություններով,
վառելիքային մոխիր (V, W)՝ նյութ, որն ստացվում է փոշենման ածուխի այրման ընթացքում հեռացվող փոշեգազային խառնուրդից, փոշենման մասնիկների էլեկտրաստատիկ կամ մեխանիկական ընտրմամբ, որոնք լինում են սիլիկատաալյումինատային կամ սիլիկատակրային,
գլիեժ կամ թրծած շերտաքար (T)՝ բնական նյութերի բաղադրությունից և արտադրման գործընթացից կախված, հիմնականում երկկալցիումի սիլիկատ և միակալցիումի ալյումինատ տեսակի կլինկերային տարատեսակներ պարունակող այրվող շերտաքար,
միկրոսիլիկահող (L)՝ ոչ պակաս 85 % ամորֆ SiO2 պարունակող հավելույթ,
կրաքար (LL)՝ նյութ, որում կալցիումի օքսիդի բաղադրությունից հաշվարկված կալցիումի կարբոնատի (CaCO3) բաղադրությունը պետք է կազմի զանգվածի առնվազն 75 %-ը,
ցեմենտի խմբաքանակ՝ մեկ կազմակերպությունում նմանատիպ պայմաններում և նույն տեխնոլոգիայով արտադրված, մեկ տեսակի և ամրության դասի, մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով ձևակերպված որոշակի քանակի ցեմենտ:
(4-րդ կետը լրաց. 19.12.19 N 1838-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
III. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 18.05.23 N 771-Ն)
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցեմենտների, ցեմենտային կլինկերի արտադրությունը, փոխադրումը և իրացումն առանց համապատասխանության գնահատման:
(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 03.06.21 N 902-Ն, փոփ., լրաց. 18.05.23 N 771-Ն)
6․ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ցեմենտները, ցեմենտային կլինկերը պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով։
(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, խմբ. 03.06.21 N 902-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Ըստ սեղմման ամրության` ստանդարտ 28-օրական հասունացմամբ ցեմենտները բաժանվում են 22,5; 32,5; 42,5; 52,5 դասերի:
(7-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն)
8. Ըստ սեղմման ամրության` վաղ 2 կամ 7 օրական հասունացմամբ յուրաքանչյուր դասի ցեմենտները, բացառությամբ 22,5 դասի ցեմենտների, բաժանվում են երկու ենթադասերի՝ նորմալ ամրացող (N) և արագ ամրացող (R)՝ սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակին համապատասխան:
(8-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն)
9. Ըստ նյութական կազմի` ցեմենտները դասակարգվում են հինգ հիմնական տեսակների՝
1) CEM I-պորտլանդցեմենտ,
2) CEM II-պորտլանդցեմենտ հանքային հավելույթներով (պորտլանդ - կոմպոզիցիոն ցեմենտ),
3) CEM III-խարամապորտլանդցեմենտ,
4) CEM IV-պուզոլանային ցեմենտ,
5) CEM V-կոմպոզիցիոն ցեմենտ:
Ըստ ցեմենտային կլինկերի և հավելույթների պարունակության` CEM II, CEM III, CEM IV և CEM V դասերը բաժանվում են A, B և C ենթատեսակների:
(9-րդ կետը փոփ. 18.05.23 N 771-Ն)
10. Ցեմենտների բաղադրությունը պետք է համապատասխանի N 1 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 1
Ցեմենտի տեսակը |
Ցեմենտի անվանումը |
Ցեմենտի կրճատ նշագիրը |
Ցեմենտի բաղադրությունը, % զանգվածից | |||||||||
հիմնական բաղադրամասերը | օժան- դակ բաղա- դրա- մասեր | |||||||||||
պորտ- լանդցե- մենտա- յին կլինկեր |
դոմ- նային խարամ |
պուզոլան | վառելիքային մոխիր |
գլիեժ կամ թրծած շերտա- քար |
միկրո- սիլի- կահող |
կրա- քար | ||||||
բնա- կան |
արդ- յունա- բերա- կան |
սիլի- կա- տա- յին |
կրա- քա- րային | |||||||||
K |
S |
P |
Q |
V |
W |
T |
L |
LL | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
CEM I |
Պորտլանդ- |
CEM I |
95-100 | - | - | - | - | - | - | - | - | 0-5 |
CEM II | Պորտլանդ- ցեմենտ խարամով |
CEM II/ A-S | 80-94 | 6-20 |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
CEM II/ B-S | 65-79 | 21-35 | - | - | - | - | - | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ պուզոլանով |
CEM II/ A-P | 80-94 | - | 6-20 | - | - | - | - | - | - | ||
CEM II/ B-P | 65-79 | - | 21-35 | - | - | - | - | - | - | |||
CEM II/ A-Q | 80-94 | - | - | 6-20 | - | - | - | - | - | |||
CEM II/ B-Q | 65-79 | - | - | 21-35 | - | - | - | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ վառելիքային մոխիրով |
CEM II/ A-V | 80-94 | - | - | - | 6-20 | - | - | - | - | ||
CEM II/ B-V | 65-79 | - | - | - | 21-35 | - | - | - | - | |||
CEM II/ A-W | 80-94 | - | - | - | - | 6-20 | - | - | - | |||
CEM II/ B-W | 65-79 | - | - | - | - | 21-35 | - | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ գլիեժով կամ թրծած շերտաքարով |
CEM II/ A-T | 80-94 | - | - | - | - | - | 6-20 | - | - | ||
CEM II/ B-T | 65-79 | - | - | - | - | - | 21-35 | - | - | |||
Պորտլանդ- ցեմենտ միկրոսիլիկա- հողով |
CEM II/ A-L | 80-94 | - | - | - | - | - | - | 6-20 | - | ||
CEM II/ B-L | 65-79 | - | - | - | - | - | - | 20-35 | - | |||
Պորտլանդ- ցեմենտ կրաքարով |
CEM II/ A-LL | 80-94 | - | - | - | - | - | - | - | 6-20 | ||
CEM II/ B-LL | 65-79 | - | - | - | - | - | - | - | 21-35 | |||
Պորտլանդ կոմպոզիցիոն ցեմենտ |
CEM II/ A-M | 80-94 | 6-20 | |||||||||
CEM II/ B-M | 65-79 | 21-35 | ||||||||||
CEM III | Խարամապորտ- լանդցեմենտ |
CEM III/ A | 35-64 | 36-65 | - | - | - | - | - | - | - | |
CEM III/ B | 20-34 | 66-80 | - | - | - | - | - | - | - | |||
CEM III/ C | 5-19 | 81-95 | - | - | - | - | - | - | - | |||
CEM IV | Պուզոլանային ցեմենտ |
CEM IV/ A | 65-89 | - | 11-35 | - | - | - | ||||
CEM IV/ B | 45-64 | - | 36-55 | - | - | - | ||||||
CEM V | Կոմպոզիցիոն ցեմենտ |
CEM V/ A | 40-64 | 18-30 | 18-30 | - | - | - | - | |||
CEM V/ B | 20-38 | 31-50 | 31-50 | - | - | - | - |
11. Ցեմենտի պայմանական նշագրումը պետք է պարունակի`
ցեմենտի անվանումը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի,
ցեմենտի կրճատ նշագիրը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի,
ցեմենտի ամրության դասը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի,
ցեմենտի ամրության ենթադասը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետի:
12. Ցեմենտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 2
Ամրության դասը |
Ծռման ամրությունը, ՄՊա/ ոչ պակաս (28 օր հասունացմամբ) |
Սեղմման ամրությունը, ՄՊա, օր հասունացմամբ |
Կապակցումը |
Ծավալի փոփոխման հավասարաչափությունը (ընդարձակում), մմ, ոչ ավելի | |||||
վաղ ամրություն |
ստանդարտ ամրություն |
սկիզբը, րոպե, ոչ շուտ |
սկիզբը, րոպե, ոչ ուշ |
վերջը, ժամ, ոչ ուշ | |||||
2 օրական, հասունացում, ոչ պակաս |
7 օրական հասունացում, ոչ պակաս |
28 օրական հասունացում | |||||||
ոչ պակաս |
ոչ ավելի | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
22.5N |
- |
- |
11.0 |
22.5 |
42.5 |
45 |
- |
10 |
10 |
32.5N |
5.5 |
- |
16.0 |
32.5 |
52.5 |
45 |
- |
10 | |
32.5R |
5.5 |
10.0 |
- |
- |
45 |
10 | |||
42.5N |
6.0 |
10.0 |
- |
42.5 |
62.5 |
45 |
- |
10 | |
42.5R |
6.0 |
20.0 |
- |
- |
45 |
10 | |||
52.5N |
6.5 |
20.0 |
- |
52.5 |
- |
45 |
- |
10 | |
52.5R |
6.5 |
30.0 |
- |
- |
45 |
10 |
Ցեմենտի աղացվածքի մանրությունը N 008 մաղի վրայի մնացորդը |
ոչ ավելի, քան 15 % |
||
Ցեմենտներում տեսակարար մակերեսը՝ համաձայն Բլեյնի մեթոդի |
ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և ոչ ավելի, քան 4000 սմ2/գ |
|
(աղյուսակը խմբ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
(12-րդ կետը խմբ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
13. Ցեմենտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված նորմերին, իսկ ցեմենտային կլինկերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 4 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 3
Ցուցանիշի անվանումը | Ցեմենտի տեսակը |
Ցեմենտի ամրության դասը |
Ցուցանիշը, % |
Զանգվածի կորուստը շիկացման ժամանակ, ոչ ավելի |
CEM I CEM III |
բոլոր դասերը | 5,0 |
Չլուծվող մնացորդ, ոչ ավելի | CEM I CEM III |
բոլոր դասերը | 5,0 |
Ցեմենտում ծծմբի օքսիդի (VI) |
CEM I CEM II CEM IV CEM V |
22,5N 32,5N 32,5R 42,5N |
1,5-3,5 |
42,5R 52,5N 52,5R |
1,5-4,0 | ||
CEM III | բոլոր դասերը | ||
Ցեմենտում քլոր-իոնի (Cl՛) զանգվածային մասը, ոչ ավելի |
բոլոր տեսակները |
բոլոր տեսակները |
0,1 |
Աղյուսակ N 4
|
|
(աղյուսակը լրաց. 03.06.21 N 902-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
(13-րդ կետը փոփ. 19.12.19 N 1838-Ն, խմբ., լրաց. 03.06.21 N 902-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
14. CEM III տեսակի ցեմենտներում քլոր -իոնի պարունակությունը կարող է լինել 0,1 %-ից ավելի: Այդ դեպքում քլոր -իոնի պարունակությունը պետք է նշված լինի փաթեթվածքի վրա և ապրանքաուղեկից փաստաթղթում:
15. Ցեմենտի որակի մակարդակի համապատասխանության հավաստումը պետք է իրականացվի ԳՕՍՏ 31108 «Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ» ստանդարտի 7-րդ բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:
(15-րդ կետը փոփ. 18.05.23 N 771-Ն)
V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 03.06.21 N 902-Ն)
16. Ցեմենտներում բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը պետք է լինի 370 Բկ/կգ-ից ոչ ավելի:
17. Ցեմենտի արտադրության, փոխադրման, փաթեթավորման, իրացման և պահման ժամանակ աշխատանքային գոտում մարդու կյանքի և առողջության անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանվում են պետական գրանցում ստացած (16.05.2005 թ. թիվ 10009372) «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը` ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 սանիտարական կանոններով և նորմերով:
(17-րդ կետը փոփ. 18.05.23 N 771-Ն)
17.1. Ցեմենտների մեջ արգելվում է ավելացնել օժանդակ բաղադրիչներ, հատուկ կամ տեխնոլոգիական հավելումներ, որոնք կարող են նվազեցնել ցեմենտի որակական հատկանիշները:
(17.1-ին կետը լրաց. 03.06.21 N 902-Ն)
VI. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
(վերնագիրը լրաց., փոփ. 03.06.21 N 902-Ն)
18. Ցեմենտները, ցեմենտային կլինկերը փոխադրում են տրանսպորտի բոլոր տեսակի միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների՝ փաթեթավորված վիճակում կամ առանց դրա:
(18-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
19. Փաթեթավորված ցեմենտները, ցեմենտային կլինկերը փոխադրվում է ունիվերսալ տրանսպորտային միջոցներով (ծածկված վագոններով, ավտոմեքենաներով և այլն), տրանսպորտային փաթեթներով, կոնտեյներներով կամ պարկերով: Տրանսպորտային փաթեթի նետտո-զանգվածը պետք է լինի 2000 կգ - ից ոչ ավելի: Պարկի քաշը ցեմենտների, ցեմենտային կլինկերի հետ միասին չպետք է գերազանցի 50 կգ-ը, ցեմենտի միջին զանգվածի թույլատրելի բացասական շեղումը փաթեթում նշված զանգվածի մեջ չպետք է լինի ավելի, քան զտաքաշի -1 %-ը:
(19-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
20. Առանց փաթեթվածքի փոխադրման ժամանակ ցեմենտները և ցեմենտային կլինկերը պետք է բեռնառաքվեն հատուկ նշանակության փոխադրամիջոցներով (հատուկ սարքավորված մեքենաներ, ավտոցեմենտատարներ, ցեմենտատար վագոններ, նավեր):
(20-րդ կետը խմբ. 03.06.21 N 902-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
21. Ցեմենտների և ցեմենտային կլինկերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որտեղ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝
1) արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն.
2) արտադրանքի պայմանական նշագիրը կամ լրիվ անվանումը.
3) խմբաքանակի համարը և բեռնառաքման ամսաթիվը.
4) արտադրանքում հանքային հավելույթների տեսակը և քանակը.
5) արտադրանքի ամրության դասը.
6) արտադրանքի երաշխիքային ժամկետը.
7) փաթեթվածքում արտադրանքի զտաքաշը,
8) բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ Aէֆ ակտիվությունը.
9) փոխադրամիջոցի համարանիշը.
10)համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը.
11) համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը:
(21-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, խմբ. 03.06.21 N 902-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
22. Փաթեթավորման համար օգտագործում են 5 կամ 6 շերտանի կարված կամ սոսնձված թղթապարկեր, անջրանցիկ ներդիրով փափուկ կոնտեյներներ կամ այլ խոնավությունից և աղտոտումից ցեմենտները, ցեմենտային կլինկերը հուսալիորեն պաշտպանող փաթեթվածք:
(22-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
23. Ցեմենտները, ցեմենտային կլինկերը պետք է պահվեն առանձնացված` ըստ տեսակների և ամրության դասերի, առանց փաթեթվածքի՝ սիլոսներում կամ այլ փակ տարողություններում, իսկ փաթեթավորված վիճակում՝ չոր շինություններում: Չի թույլատրվում տարբեր տեսակների և դասերի ցեմենտների, ցեմենտային կլինկերի խառնումը, ինչպես նաև աղտոտումը կողմնակի խառնուկներով և խոնավացումը:
Չի թույլատրվում առանց փաթեթվածքի ցեմենտների, ցեմենտային կլինկերի պահումն ամբարային տիպի պահեստներում:
(23-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
24. Պահման ժամանակ ցեմենտի պարկերը դասավորում են հատուկ տակդիրների վրա՝ 1,8 մ-ից ոչ ավելի բարձրության վրա:
25. Արտադրողը պետք է երաշխավորի ցեմենտի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, դրա փոխադրման և պահման կանոնների պահպանման դեպքում, բայց ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում սկսած բեռնառաքման օրվանից:
VII. ՄԱԿՆՇՈՒՄԸ
(վերնագիրը լրաց., փոփ. 03.06.21 N 902-Ն)
26. Պարկերով փաթեթավորված ցեմենտի մակնշումը կատարվում է յուրաքանչյուր պարկի վրա` ցանկացած մասում: Փափուկ կոնտեյներով փաթեթավորված ցեմենտի մակնշումը կատարվում է պիտակի վրա, որը ներդրվում է փափուկ կոնտեյների վրա գտնվող հատուկ գրպանի մեջ:
27. Մակնշումը պետք է լինի պարզ և դյուրընթեռնելի և պարունակի հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը,
բ) ցեմենտի պայմանական նշանագիրը և (կամ) լրիվ անվանումը,
գ) ցեմենտի սեղմման ամրության դասը,
դ) արտադրման տարեթիվը, ամիսը,
ե) փաթեթվածքում ցեմենտի զտաքաշը,
զ) համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը:
(27-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
28. Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց (այդ թվում` առանց փաթեթավորման փոխադրման դեպքում) պետք է ուղեկցվի համապատասխան պիտակով, որտեղ նշվում են սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետում սահմանված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ցեմենտի խմբաքանակի համարը և առաքման ամսաթիվը: Պիտակն ամրացվում է տրանսպորտային միջոցին, մատչելի տեղում՝ փոխադրման ժամանակ պիտակի պահպանվածությունն ապահովող ցանկացած ձևով:
Ցեմենտի փաթեթվածքի վրա պետք է նշված լինի «Պահպանել խոնավությունից» նշանը՝ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված բեռների մակնշման ստանդարտին համապատասխան:
VIII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն, 03.06.21 N 902-Ն)
29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, ցեմենտային կլինկերի խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`
1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.
2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների, ցեմենտային կլինկերի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` նաև օգտագործվող գովազդային նյութերում:
(29-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 19.12.19 N 1838-Ն, խմբ. 03.06.21 N 902-Ն, փոփ. 18.05.23 N 771-Ն)
30. (կետն ուժը կորցրել է 18.05.23 N 771-Ն)
31. (կետն ուժը կորցրել է 18.05.23 N 771-Ն)
32. (կետն ուժը կորցրել է 18.05.23 N 771-Ն)
33. (կետն ուժը կորցրել է 18.05.23 N 771-Ն)
34․ Սերիական արտադրության համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը կատարվում է ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի:
Խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը կատարվում է ըստ արտադրման ժամկետի, բայց ոչ ավելի, քան պիտանիության ժամկետն է:
(34-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, 03.06.21 N 902-Ն)
35. (կետն ուժը կորցրել է 18.05.23 N 771-Ն)
36. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
(36-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
37. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է հայտատուին, արտադրողին և գրավոր ծանուցում է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին:
(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 03.06.21 N 902-Ն)
IX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 03.06.21 N 902-Ն)
38. Ցեմենտների, ցեմենտային կլինկերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(38-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 03.06.21 N 902-Ն)
39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների, ցեմենտային կլինկերի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(39-րդ կետը փոփ. 03.06.21 N 902-Ն, փոփ., լրաց. 18.05.23 N 771-Ն)
XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը փոփ. 03.06.21 N 902-Ն)
Ստանդարտների նշագիրը և կետերը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
ԳՕՍՏ 5382 | Ցեմենտներ և ցեմենտի արտադրության նյութեր. Քիմիական անալիզի մեթոդներ |
ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների |
ԳՕՍՏ 25094 | Հավելույթներ ակտիվ հանքային ցեմենտների համար. Փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30108 | Նյութեր և շինվածքներ շինարարական. Բնական ճառագայթաակտիվ նուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվության որոշումը |
ԳՕՍՏ 30744 | Ցեմենտներ. Փորձարկման մեթոդներ բազմաֆրակցիոն ավազի օգտագործմամբ |
ԳՕՍՏ 30515 |
Ցեմենտներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 31108 |
Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ |
(ցանկը լրաց. 18.05.23 N 771-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն, լրաց., փոփ. 19.12.19 N 1838-Ն, լրաց., փոփ., խմբ. 03.06.21 N 902-Ն, 18.05.23 N 771-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |