Գլխավոր տեղեկություն
Номер
N 1837-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.10.2023
Дата вступления в силу
27.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2023 թվականի N 1837-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

ա․ ամբողջ տեքստում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով,

բ․ 1-ին կետի «95 06 99 900ուղղ. Սպորտային աղեղներ և արբալետներ,» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«95 06 99 9000 Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղներ (27 կգուժ-ից բարձր աղեղային ուժ) և արբալետներ,»,

գ․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների բոլոր մոդելների իրացումը պետք է իրականացվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ուղեկցվի համապատասխանության նշանի մակնշմամբ և համապատասխանության սերտիֆիկատով»,

դ․ 9-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և կառուցվածքով օդաճնշիչ զենքին նմանվող արտադրանքների» բառերը, իսկ 2-րդ պարբերությունից հանել «և կառուցվածքով օդաճնշիչ զենքին նմանվող» բառերը,

ե․ 21-րդ կետում «Ե1 ընթացակարգը» բառերը փոխարինել «սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերից որևէ մեկը» բառերով, իսկ 31-րդ կետում «Ե1 համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում նշված համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերով,

զ․ 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20․1-ին կետով՝

«20․1. Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52115 ստանդարտով սահմանված պահանջներին»,

է․ 48-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով» բառերով,

ը․ IX գլխի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ պարբերություններով՝

 

«

ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52115

Հրաձգային նետողական զենքեր․ Աղեղներ ունիվերսալ սպորտային և որսորդական, աղեղներ սպորտային, աղեղներ հանգստի և ժամանցի համար և դրանց նետերը․ Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության փորձարկման

մեթոդներ

ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51549

Նետողական զենք․ Արբալետներ և աղեղներ սպորտային․

Արբալետներ և աղեղներ հանգստի և ժամանցի համար․ Տերմիններ և սահմանումներ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

26.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան