Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.01.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2021
Принят
Ազնվաձոր համայնքի ավագանի
Дата принятия
29.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
29.12.2020
Дата вступления в силу
29.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» դեկտեմբերԻ 2020 թ. N 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 25 և 37-րդ հոդվածներով`

 

Ազնվաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի ավագանու 2020 թ-ի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 05-Ն որոշումը։

3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ

կողմ

դեմ

ձեռնպահ

Հովակիմյան Նվեր

 

-

-

Դավթյան Սեյրան

 

-

-

Բարխուդարյան Մառլեն

 

-

-

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ն. Հովսեփյան

 

Գ. Ազնվաձոր

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Լոռու

մարզի Ազնվաձոր համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 29-ի

թիվ 33-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական: