Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 94
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.08.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.08.2021
Дата вступления в силу
05.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

3 օգոստոսի 2021 թվականի

թիվ 94

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ՓՈՐՁԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ «ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԹՈՂՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

              

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 7 կարգադրության 6-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության իրագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում նախկինում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

             

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

             

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 94 որոշման

       

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում նախկինում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (այսուհետ՝ ԷԲԱՀ) լրացման առանձնահատկություններն այն ապրանքների մասով, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ անդամ-պետություններ) ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան, և որոնք, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումի հիման վրա ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված ձևով (այսուհետ համապատասխանաբար՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ, դիմում)։

2. Սույն փաստաթուղթը կիրառվում է այն իրավաբանական անձանց կողմից, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան և մասնակցում են ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծին (փորձին)՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ԷԲԱՀ-ը լրացնելիս։

3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ԷԲԱՀ-ը լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան՝ հաշվի առնելով սույն փաստաթղթով նախատեսված առանձնահատկությունները:

4. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ԷԲԱՀ-ը տրվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

5. Էլեկտրոնային առևտրի ապրանքները հայտարարագրելիս Կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում:

6. Մեկ ԷԲԱՀ-ում թույլատրվում է նշել էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումը կատարվել է ոչ ավելի, քան 500 դիմումների հիման վրա։

7. «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակը չի լրացվում:

 (7-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.03.23 թիվ 27)

8. «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի մասին տեղեկությունները (Կարգի 16-րդ կետին համապատասխան)։

81. «Նախորդող փաստաթուղթը» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

Վանդակում նշվում են՝

«09035» ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

ապրանքների հայտարարագրի գրանցման համարը (այսուհետ՝ ԱՀ), որին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքները նախկինում ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով.

նախորդող ԱՀ-ում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը.

էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից և նախորդող ԱՀ-ի 31-րդ վանդակում նշված չափման միավորից տարբերվող չափման միավորով, այդպիսի չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակը՝ նախորդող ԱՀ-ի 41-րդ վանդակում նշված լրացուցիչ չափման միավորով, եթե նախորդող ԱՀ-ի 31-րդ վանդակում նշված չէ հիմնական և լրացուցիչ չափման միավորներից տարբերվող չափման միավոր, լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

Էլեկտրոնային առևտրի ապրանքների համաքաշը (Բելառուսի Հանրապետության համար՝ զտաքաշը)՝ հիմնական չափման միավորով, եթե նախորդող ԱՀ-ի ո՛չ 31-րդ, ո՛չ 41-րդ վանդակներում նշված չէ հիմնական չափման միավորից տարբերվող չափման միավորը, հիմնական չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան։

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման ԷԲԱՀ-ում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ «—» գծիկի նշանով։

(8.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 14.03.23 թիվ 27)

9. «ԷԲԱՀ» վանդակում ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են «ԷՓ» (ԷԲԱՀ-ն՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) և «ԷԱ» (ԷԲԱՀ-ն՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով) հապավումները։

10. «Ընդհանուր տեղեկությունները» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:

1-ին սյունակում նշվում է այն դիմումի հերթական համարը, որի հիման վրա էլեկտրոնային առևտրի ապրանքները բաց են թողնվել «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան։

2-րդ սյունակը չի լրացվում։

3-րդ սյունակում նշվում է դիմումի գրանցման համարը։

4-րդ սյունակում նշվում է ինտերնետ-խանութի (ինտերնետ-հարթակի) մասին տեղեկություններ, որտեղից ֆիզիկական անձի կողմից ձեռք է բերվել էլեկտրոնային առևտրի ապրանքը (Կարգի 161 կետի «բ» ենթակետին համապատասխան)։

5-րդ սյունակում նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքը ձեռք բերող ֆիզիկական անձի մասին հետևյալ տեղեկությունները՝

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (Կարգի 14-րդ կետին համապատասխան), ինչպես նաև առկայության դեպքում՝ ֆիզիկական անձի հարկային համարը (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը, Ղազախստանի Հանրապետությունում՝ անհատական նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ անձնական նույնականացման համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը).

դիմումի համաձայն՝ ֆիզիկական անձի բնակության վայրը (Կարգի 13-րդ կետին համապատասխան)։

11. «Ապրանքների մասին տեղեկությունները» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

6-րդ սյունակում նշվում են ԷԲԱՀ-ի էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը և «/» բաժանիչ նշանից հետո՝ այդ ապրանքի հերթական համարը՝ ըստ դիմումի։

7-րդ սյունակը լրացվում է Կարգին համապատասխան։

8-րդ սյունակում նշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)՝ 10 նիշերի մակարդակով (առանց բացատների):

9-րդ սյունակում, եթե էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքի մասով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կիրառվում է լրացուցիչ չափման միավոր, ապա նշվում են լրացուցիչ չափման միավորների պայմանական նշագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան և ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով, նույնական չափման միավորով, որին համապատասխան ապրանքը հայտագրվել է ԱՀ-ում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։

10-րդ և 11-րդ սյունակներում նշվում է համապատասխանաբար էլեկտրոնային առևտրի ապրանքների համաքաշը (կգ) և զտաքաշը (կգ)։ Նշվող արժեքները կլորացվում են՝ ըստ մաթեմատիկական կանոնների, ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների ընդհանուր զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ։

12-րդ սյունակը լրացվում է Կարգին համապատասխան։

13-րդ սյունակում նշվում են արժույթների տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և էլեկտրոնային առևտրի ապրանքի մաքսային արժեքը՝ թվանշաններով՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ը՝ դիմումի գրանցման օրվա դրությամբ։ Ապրանքի մաքսային արժեքի մեծությունը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը ճշտությամբ:

 (11-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.03.23 թիվ 27)

12. «Փաստաթղթերի մասին տեղեկությունները» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

Վանդակում նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների ձեռքբերումը հաստատող տեղեկություններ և արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ։ Ընդ որում, փաստաթղթերի մասին տեղեկությունները ենթակա են վանդակում նշման՝ անկախ այն բանից, թե փաստաթուղթը փաստացի ներկայացվում է ԷԲԱՀ-ի հետ համատեղ, թե չի ներկայացվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա։

14-րդ վանդակում նշվում են՝

արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ԷԲԱՀ-ը ներկայացնելիս փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը՝

«0»՝ փաստաթուղթը ներկայացված չէ,

«1»՝ փաստաթուղթը ներկայացված է.

«04200» ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակներին համապատասխան (ինտերնետ-պատվերի ամսաթիվը և համարը նշելու համար) և ԷԲԱՀ-ը ներկայացնելիս այդպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը՝

«0»՝ փաստաթուղթը ներկայացված չէ,

«1»՝ փաստաթուղթը ներկայացված է,

15-րդ վանդակում նշվում են՝

ինտերնետ-պատվերի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով և համարը.

արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով և համարը:

13. «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում նշվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների ընդհանուր համաքաշի և անդամ պետության արժույթով ընդհանուր մաքսային արժեքի մասին տեղեկությունները՝ ըստ մեկ դիմումի:

14. «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում նշվում են ԷԲԱՀ-ում հայտագրված էլեկտրոնային առևտրի բոլոր ապրանքների գումարային համաքաշի և անդամ պետության արժույթով արժեքի մասին տեղեկությունները։

15. «B. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1-ին սյունակում նշվում է ԷԲԱՀ-ի և դիմումի համաձայն՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը, որը նշված է ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների մասին տեղեկությունները» վանդակի 6-րդ սյունակում։

«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում նշվում են ըստ էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ամբողջության վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը, որոնց բացթողումը կատարվել է ըստ մեկ դիմումի, ինչպես նաև նշվում են մաքսավճարների հաշվարկման, տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները։

16. «C» վանդակում 2-րդ վանդակի տակ ապրանքների բացթողնման մասին նշում կատարելիս նշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողնման ամսաթիվը՝ դիմումին համապատասխան:

  (հավելվածը խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.03.23 թիվ 27)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: