ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2020 թվականի N 112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 40 000 000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի փոփոխություն՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 40 000 000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 և թիվ 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ ( 20 ) |
|
ԴԵՄ( 0 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
Մ. Ասլանյան Գ․ Քալանթարյան |
Ա. Փելեշյան |
||
Ա. Գրիգորյան Վ. Դոխոյան |
Ք. Մարուքյան Կ. Ղուկասյան |
||
Հ. Մովսիսյան | Ա. Ավետյան | ||
Վ. Ավագյան | Ա. Սիրադեղյան |
| |
Դ. Սիմոնյան |
Հ. Սիմիկյան |
| |
Ս. Մելքոնյան | Վ. Կռոյան | ||
Ս. Ղամբարյան |
Ա. Կարապետյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ. Ասլանյան |
2020 թ. նոյեմբերի 25 ք. Վանաձոր |
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|