Գլխավոր տեղեկություն
Номер
N 73-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2020
Принят
Վանաձոր համայնքի ավագանի
Дата принятия
17.09.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
17.09.2020
Дата вступления в силу
10.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 73-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության՝ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով՝ Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 13 674 800 (տասներեք միլիոն վեց հարյուր յոթանասունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամի փոփոխություն՝ համաձայն թիվ 1 հավելվածի։

2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 13 674 800 (տասներեք միլիոն վեց հարյուր յոթանասունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ԿՈՂՄ ( 24 )


ԴԵՄ( 3 )

 ՁԵՌՆՊԱՀ ( 1 )

Մ. Ասլանյան
Գ․ Քալանթարյան

Ա. Փելեշյան
Կ. Դավթյան

Ս. Ղամբարյան
Դ. Հակոբյան

Ա. Ավետյան

Ա. Գրիգորյան Ա. Խաչատրյան

Մ. Ապերյան

Ա. Սարգսյան Հ. Խլոպուզյան
Խ. Վարդանյան Տ. Նազարյան

 

Մ. Հովհաննիսյան
Հ. Մովսիսյան

Ք. Մարուքյան
Հ. Սիմիկյան

 

Վ. Ավագյան

Կ. Բեկչյան

 

Դ. Սիմոնյան
Ս. Մելքոնյան

Ա. Սիրադեղյան
Վ. Կռոյան

 

Ս. Ղամբարյան
Ա. Լոքյան

Ա. Կարապետյան
Ս. Աղաբեկյան
   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Մ. Ասլանյան

 

2020 թ. սեպտեմբերի 17

ք. Վանաձոր

 

 Հավելված 1-2

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի

ավագանու «17» սեպտեմբերի 2020 թ.

թիվ 73-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական: