ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 79-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում արգելել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում։
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ հանդիսացող հեստապարային ակումբները պետք է գտնվեն անհատական բնակելի տներից և որոշման 1-ին կետում նշված օբյեկտներից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ԿՈՂՄ ( 27 ) |
|
ԴԵՄ( 0 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
Մ. Ասլանյան Գ․ Քալանթարյան |
Ա. Փելեշյան |
||
Ա. Գրիգորյան Ա. Սարգսյան |
Տ. Նազարյան Ա. Խաչատրյան |
||
Խ. Վարդանյան | Ք. Մարուքյան Կ. Ղուկասյան |
||
Մ. Հովհաննիսյան |
Հ. Սիմիկյան Ա. Ավետյան |
| |
Դ. Սիմոնյան |
Ա. Սիրադեղյան |
| |
Ս. Ղամբարյան |
Ա. Կարապետյան |
| |
Ս. Աղաբեկյան | Մ. Ապերյան Հ. Ղամբարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ. Ասլանյան |
2020 թ. սեպտեմբերի 17 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|