ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2018 թ. N 8-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 481-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար սահմանել տարեկան մեկնարկային վարձավճարների հետևյալ չափերը՝
Հ/Հ |
Մրցույթով օգտագործման տրամադրվող հողամասերի մակերեսները |
Տարեկան մեկնարկային վարձավճարի չափը 1 քառ. մետրի համար | |||
1 |
Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով | |||
2 |
0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի՝ 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
հողամասի կադաստրային արժեքի 45 %-ի չափով | |||
3 |
0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
հողամասի կադաստրային արժեքի 7.25 %-ի չափով |
2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում 1 քառ. մետրի համար տարեկան մեկնարկային վճարը սահմանել հողի հարկի դրույքաչափին հավասարեցրած չափով՝ հողամասի կադաստրային զուտ եկամտի 15%-ի չափով։
3. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները՝
3.1 հասարակական նշանակության օբյեկտների համար՝
3.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար 1,5
3.1.2 առևտրի և կենցաղային ծառայությունների կազմակերպման համար 1,2
3.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար 1,0
3.1.4 կրթադաստիարակչական և սպորտի բնագավառի գործունեության կազմակերպման համար 0.5
3.1.5 ավտոտեխսպասարկման կայանների կազմակերպման համար 1,2
3.1.6 տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման համար 1,0
3.2 արտադրական նշանակության օբյեկտների համար՝
3.2.1 պահեստարաններ 0,9
3.2.2 արդյունաբերական գործունեության վերամշակման արտադրության օբյեկտներ 0,75
3.3 ավտոտնակներ 0,25
3.4 օժանդակ տնտեսական շինություններ 0,5
3.5 էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրության և բաշխման օբյեկտներ 0.8
3.6 տրանսպորտի և կապի օբյեկտներ 0.8
3.7 բարեկարգման, կանաչապատման համար՝ 0,35
3.8 այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1.0
4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ
1) տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով։
2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը։
3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով։
4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն։
5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի
5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով։
6. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին» թիվ 95-Ն որոշումը։
7. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համայնքի ղեկավար` |
Ա. Հայրապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2021, N 13-Ն | 25.02.2021, N 8-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|