Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-45-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.23/31(621) Հոդ.495
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.05.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.05.2008
Дата вступления в силу
24.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 22-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

2) 2-րդ մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

3) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 22

Երևան

ՀՕ-45-Ն