Գլխավոր տեղեկություն
Номер
N 1651-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2023
Дата вступления в силу
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1651-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ և 67-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Վերակազմակերպել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Վերակազմակերպման արդյունքում ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական սոմատիկ և մանկական վիրաբուժական բաժանմունքները՝ յուրաքանչյուրը 35 մահճակալ հզորությամբ, կշարունակեն գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ 50 մահճակալ հզորությամբ, կգործի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի շենքում:».

2) 8-րդ կետին հաջորդող աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

« Կազմակերպության

անվանումը

Բաժանմունքները

Մահճակալների թիվը

Գյումրու բժշկական

կենտրոն

թերապևտիկ

50

սրտաբանական

50

վիրաբուժական (ներառյալ՝

100

ընդհանուր վիրաբուժական`

 

անոթային, ակնաբուժական քիթ-

 

կոկորդ-ականջաբանական,

 

նեյրովիրաբուժական,

 

ուռոլոգիական,

 

վնասվածքաբանական)

 

վերակենդանացման և

(8 թերապևտիկ,

հետվիրահատական ինտենսիվ

6 վիրաբուժական)

բուժման

 

մանկաբարձագինեկոլոգիական

50

բաժանմունք

 

ուռուցքաբանական

12

ինֆեկցիոն

40

մանկական սոմատիկ

35

մանկական վիրաբուժական

35

վերակենդանացման և

(6 մանկական

հետվիրահատական ինտենսիվ

թերապևտիկ և

բուժման

4 մանկական

 

վիրաբուժական)

 

ԸՆԴԱՄԵՆԸ

372

Հոգեկան առողջության

կենտրոն

հոգեբուժական

65

Ընդամենը` Գյումրի

քաղաքում

 

437»:

 

2. Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան