Գլխավոր տեղեկություն
Номер
N 656-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.09.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.09.2023
Дата вступления в силу
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 656-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,680,230.25 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոմունիկացիոն համակարգերի մոնտաժում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02572382) 2023 թվականի օգոստոսի 23-ին կնքված՝ ՀՀ/ՆՏԻ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լվացքատան սարքավորումների միացման համար անհրաժեշտ կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 1,680,230.25 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 656-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մայիսի 22-ի N 363 - Ա որոշման համաձայն բարեգործական է որակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» Պետական ոչ առևտրային կազմակերպության կենցաղային պայմանների բարելավման նպատակով պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումների ձեռքբերման ծրագիրը։ Այժմ անհրաժեշտ է սարքավորումների միացման համար կատարել կոմունիկացիոն

համակարգերի մոնտաժման աշխատանքներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1, 680,230.25 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» Պետական ոչ առևտրային կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» Պետական ոչ առևտրային կազմակերպության պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումները կոմունիկացիաներին մոնտաժման աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, արժեքը՝ 1,680,230.25 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

էլեկտրական մալուխների անցկացում, լվացքի մեքենաների, չորանոցի և գլանային արդուկի մոնտաժում, ինչպես նաև խողովակների անցկացում և մոնտաժում։ Արժեքը՝ 1,680,230.25 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան