ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 656-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,680,230.25 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոմունիկացիոն համակարգերի մոնտաժում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02572382) 2023 թվականի օգոստոսի 23-ին կնքված՝ ՀՀ/ՆՏԻ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լվացքատան սարքավորումների միացման համար անհրաժեշտ կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 1,680,230.25 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 656-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մայիսի 22-ի N 363 - Ա որոշման համաձայն բարեգործական է որակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» Պետական ոչ առևտրային կազմակերպության կենցաղային պայմանների բարելավման նպատակով պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումների ձեռքբերման ծրագիրը։ Այժմ անհրաժեշտ է սարքավորումների միացման համար կատարել կոմունիկացիոն համակարգերի մոնտաժման աշխատանքներ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառ՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1, 680,230.25 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» Պետական ոչ առևտրային կազմակերպություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» Պետական ոչ առևտրային կազմակերպության պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումները կոմունիկացիաներին մոնտաժման աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, արժեքը՝ 1,680,230.25 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
էլեկտրական մալուխների անցկացում, լվացքի մեքենաների, չորանոցի և գլանային արդուկի մոնտաժում, ինչպես նաև խողովակների անցկացում և մոնտաժում։ Արժեքը՝ 1,680,230.25 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |