Գլխավոր տեղեկություն
Номер
N 658-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.09.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.09.2023
Дата вступления в силу
30.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 658-Ա

 

«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Աբգար Մարգարյանի (անձնագիր՝ FP3144338) կողմից որպես օժանդակություն «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված 2 հատ օգտագործված ուլտրաձայնային սարքավորումների և ներկերի (24 տեղ, 12,790 կգ ընդհանուր քաշով, 80,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

29.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 658-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

NN

ը/կ

Շահառուն

Քանակը

1.

«Սիսիանի բժշկական

կենտրոն» ՓԲԸ

Օգտագործված ուլտրաձայնային սարքավորում՝ 2 հատ / 7,400 եվրո/

2.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 0,9L՝ 600 հատ / 6,600 եվրո/, ներկ 9L՝ 38 հատ / 3,300 եվրո/

3.

Սիսիան համայնքի բնակչություն

Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 24 հատ / 3,300 եվրո/, ներկ 2,7՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ PANDA 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 44 հատ / 3,300 եվրո/

4.

Տաթև համայնքի բնակչություն

Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ / 3,300 եվրո/

5.

Գորիս համայնքի բնակչություն

Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ SUMARTIN 2,7L՝ 100 հատ / 3,300 եվրո/

6.

«Այբ» կրթական հիմնադրամ

Ներկ 9L՝ 81 հատ /6,600 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/

7.

«Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության

շահառուներ

Ներկ 9L՝ 44 հատ /6,600 եվրո/, 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ ASSA 20L՝ 22 հատ /3,300 եվրո/

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

29.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան