Գլխավոր տեղեկություն
Номер
N 554
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.09.1994-01.01.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.10.1993
Дата вступления в силу
30.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 1993 թվականի N 554

 

քաղ. Երևան 

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, և սահմանել սկսած 1993 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտը մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման վարձի չափը` տվյալ տարվա համար բյուջեից մեկ երեխայի հաշվով կատարվող միջին ծախսի 20 տոկոսի չափով:

Հանրապետությունում ուսման վարձի միջին չափը տարածել բոլոր դպրոցների վրա:

(1-ին կետը փոփ. 20.09.94 N 443)

2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների տնօրենների ներկայացմամբ իրավունք է վերապահվում`

ա) որբ և առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին լրիվ ազատել ուսման վարձից.

բ) գերազանց առաջադիմություն ունեցող երեխաների ուսման վարձը նվազեցնել կիսով չափ:

3. Սահմանել, որ ուսման վարձը 1-ին կիսամյակի համար մուծվում է մինչև դեկտեմբերի 1-ը, 2-րդ կիսամյակի համար` մինչև մայիսի 1-ը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի օգոստոսի 5-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. ապրիլի 15-ի «Հայկական ՍՍՀ մանկական երաժշտական, գեղարվեստական դպրոցներում և արվեստների դպրոցներում ուսման վարձի գանձման միասնական համակարգի մասին» N 207 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ մտցնելու մասին» N 417 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում երեխաների պահման ու ուսման համար վճարի չափի մասին» N 130 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 554
05.12.1995, N 96 01.01.1996, N 554
20.09.1994, N 443 20.09.1994, N 554
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան