Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.01.2021
Принят
Ջրվեժ համայնքի ավագանի
Дата принятия
15.01.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.01.2021
Дата вступления в силу
31.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2021 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 93-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «բ» պարբերությունում «969,851.0» թիվը փոխարինել «996,785.1» թվով, «գ» պարբերությունում «583,269.0» թիվը փոխարինել «610,203.1» թվով.

2)որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն N 1-5 հավելվածների:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

կողմ (8)

դեմ (0) ձեռնպահ (0)

ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

   

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

   

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

   

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

   

 

Համայնքի ղեկավար`

ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2021 թ. հունվարի 15

գ. Ջրվեժ

 

Հավելված N 1-5

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի

ավագանու 2021 թվականի

հունվարի 15-ի N 4-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2021 թվական: