ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«13» հունվարի 2021 թ. N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N//30079-2020 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 2021 թվականի բյուջեն` 96384000 (իննսունվեց միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ եկամուտներով և 96384000 (իննսունվեց միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ծախսերով` համաձայն հավելվածի։
2. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելու համար։
3. Սահմանել 50% չափաքանակ՝ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ` |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Խաչատրյան Գևորգ |
_____ |
_____ |
_____ |
Մխիթարյան Վանիկ |
_____ |
_____ |
_____ |
Մուրադյան Արտյոմ |
_____ |
_____ |
_____ |
Շահինյան Էդգար |
_____ |
_____ |
_____ |
Սարգսյան Գրիգոր |
_____ |
_____ |
_____ |
Քամալյան Վիրաբ |
_____ |
_____ |
_____ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ |
ՍԵՐԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
2021 թվականի հունվարի 13, Նորակերտ համայնք |
(հավելվածը փոփ. 01.02.21 N 04)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.02.2021, N 04 | 25.02.2021, N 02-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|