Գլխավոր տեղեկություն
Номер
N 1632-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2023-30.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2023
Дата вступления в силу
26.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1632-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2080-Ն որոշման 3-րդ կետում «6-ամսյա» թիվը և բառը փոխարինել «18-ամսյա» թվով և բառով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1572-Ն որոշման՝

1) NN 1, 2, 4, 5 և 6 հավելվածների աղյուսակներում «Ինն ամիս» սյունակում «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32002. Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» միջոցառման «115,900.0» թվերը փոխարինել «0.0» թվերով, «32003. Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման «507,600.0» թվերը փոխարինել «353,500.0» թվերով, իսկ «32013. ՀՀ մարզերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում կրթական կենտրոնների ստեղծում» միջոցառման «391,700.0» թվերը փոխարինել «353,500.0» թվերով.

2) N 4 հավելվածի աղյուսակում «Ինն ամիս» սյունակում «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32002. Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» միջոցառման Ջրաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի, Գեղանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի, Ոսկետափ բնակավայրի միջնակարգ դպրոցի, Ջրահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցի, Վերին Դվին բնակավայրի միջնակարգ դպրոցի, Գետազատ բնակավայրի միջնակարգ դպրոցի, Այգեստան բնակավայրի միջնակարգ դպրոցի, Արարատ գյուղի միջնակարգ դպրոցի և Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տողերում առկա թվերը փոխարինել «0.0» թվերով, իսկ «32013. ՀՀ մարզերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում կրթական կենտրոնների ստեղծում» միջոցառման «144 տեղ հզորությամբ մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծի լրամշակում (վերափոխում 200 տեղ հզորության)» տողում «38,200.0» թվերը փոխարինել «0.0» թվերով.

3) NN 5 և 6 հավելվածների աղյուսակներում «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32002. Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» միջոցառման «Արդյունքային չափորոշիչներ» բաժնի «Նախագծանախահաշվային փաստաթղթերի քանակ, հատ» տողի «Ինն ամիս» սյունակում «(9)» թիվը և նշանները փոխարինել «0.0» թվով:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 1,757.3 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` քոլեջի շենքի ուսումնական թատրոնի մասի նախասրահի տանիքի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

2) 57,218.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

3) 8,979.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ին՝ թանգարանի կաթսայատան վերազինման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

4) 11,037.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ կենտրոնին անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերման համար.

5) 31,522.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին՝ գրադարանի ցանցային սերվերների ձեռքբերման համար.

6) 33,460.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ TIMSS և PISA միջազգային ստուգատեսները կազմակերպելու համար անհրաժեշտ դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար.

7) 14,988.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին՝ հովացման համակարգի (չիլլեր) արդիականացման աշխատանքների ձեռքբերման համար.

8) 601.8 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզական գույքի ձեռքբերման համար:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ 2,512.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերման համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նպատակով.

1) կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի դեկտեմբերի 27-ին «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-22/1, 2022 թվականի դեկտեմբերի 28-ին «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման N ՀՀՔԿ-ՀՄԱԽԾՁԲ-22/8 պայմանագրերում պայմանագրերի գնի 14.91 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

2) կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի դեկտեմբերի 27-ին «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-22/1 պայմանագրում պայմանագրի գնի 20.07 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Սահմանել, որ սույն կետով նախատեսված թույլտվությունը տարածվում է մինչև վերը նշված պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման և ծառայության մատուցման ժամկետների ավարտը (2023 թվականի հուլիսի 15-ը) առկա իրավահարաբերությունների վրա:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) 2022 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N ՀՀՔԿ-ՀՄԱԽԾՁԲ-22/7 պետական գնման պայմանագրում «տեղ հզորությամբ» բառերից առաջ «144» թիվը փոխարինել «250» թվով, իսկ «խորհրդատվական» բառից առաջ «տեղակապման» բառը փոխարինել «մշակման» բառով.

2) 2021 թվականի սեպտեմբերի 23-ին N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-21/5 պետական գնման պայմանագրի՝

ա. 1-ին կետում և N 1 հավելվածում «19 համայնքներում (բնակավայրերում) տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի» բառերը փոխարինել «18 համայնքներում (բնակավայրերում) տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում 250 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի» բառերով,

բ. N 2 հավելվածը «օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման» բառերից հետո լրացնել «և 250 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի» բառերով:

8. Թույլատրել սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներն ուղղել անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերմանը` ձեռք բերվող գույքի և ծառայությունների ցանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

9. Թույլատրել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար 2023 թվականի փետրվարի 28-ին «ԼանԱր Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ԳԹԿ-ԳՀԱՊՁԲ-2023/05 պայմանագրի կատարման համար կնքել համաձայնագիր:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1632-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2023, N 1670-Ն 30.09.2023, N 1632-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան