ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1612-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ` ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլը և դրա օժանդակ սարքավորումները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում ապահովել գույքի նվիրատվության մասին եռակողմ պայմանագրի կնքումը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի քաղաքապետարանի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 22-ի N 1612-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Շտապ օգնության ռեանիմոբիլի մակնիշ, նույնացման համար |
1. |
«Ջինբեյ Բրենդ» մակնիշ SY5038XJHL-M1S1BH, նույնացման համարը` LSY8CACF9JK013383 թողարկման տարեթիվը` 2018 սկզբնական արժեքը` 34,833,857 հաշվեկշռային արժեքը` 19,645,880 |
Մեքենայի օժանդակ սարքավորումներ` | |
1.1. |
Պատգարակ |
1.2. |
Պահեստային պատգարակ |
1.3. |
Էլեկտրասրտագրության ապարատ |
1.4. |
Պացիենտի մոնիթոր |
1.5. |
Թոքերի արհեստական օդափոխության սարք |
1.6. |
Ճնշումը չափող սարք |
1.7. |
Ներարկման պոմպ |
1.8. |
Վիրաբուժական արտածծիչ |
1.9. |
Առաջին օգնության համար նախատեսված հավաքածու |
1.10. |
Դեֆիբրիլյատոր մոնիթորով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|