ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«30» դեկտեմբերի 2020թ. N 69-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 618 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա. վարչական մաս՝ 517 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 101 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
2) ծախսերի գծով՝ 618 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա. վարչական մաս՝ 517 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 101 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը՝ համաձայն հավելված 4֊ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։
8. Սահմանել, որ.
1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ԿՈՂՄ ( 8 ) |
ԴԵՄ ( 0 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
ԳՈՌ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱՄՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԽՈՅԵՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՇՈՒՇԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ |
համայնքի ղեկավար` |
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ |
2020թ. դեկտեմբերի 30 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|