ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2020 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման հավելվածի 1, 2, 3 և 6 հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ - 8 |
Դեմ-0 | Ձեռնպահ-0 |
1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ 2. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ 3. ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ 4. ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ 5. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ 6. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ 7. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ 8. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2020 թվական: