Գլխավոր տեղեկություն
Номер
N 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Принят
Աբովյան համայնքի ավագանի
Дата принятия
25.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
25.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 68-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը 2021 թվականի համար` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ-8

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

 

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

  

2020թ. դեկտեմբերի 25

ք. Աբովյան

 

Հավելված

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 68-Ն որոշման

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Տեղական տուրքերի անվանումը

Ավագանու կողմից սահմանված դրույքաչափը

( դրամ ) և կիրառված գործակիցը

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

 
 

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

45 000

( քառասունհինգ

հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

90 000

( իննսուն հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

բ. 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

150 000

( հարյուր հիսուն հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

գ. 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

150 000

( հարյուր հիսուն հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

դ. 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

300 000

( երեք հարյուր հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. Մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

9 000

( ինը հազար)

(կիրառվել է 3.0 գործակից)

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

15 000

( տասնհինգ հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 
 

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն

9 000

( ինը հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար

15 000

( տասնհինգ հազար )

(կիրառվել է 3.0 գործակից)

4.

Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

200 000

( երկու հարյուր

հազար )

5.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

60 000

( վաթսուն հազար )

6.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

50 000

( հիսուն հազար )

7.

Օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝

 
 

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

 

ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

6 500

( վեց հազար հինգ հարյուր )

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

10 500

( տասը հազար հինգ հարյուր)

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

13 500

( տասներեք հազար հինգ հարյուր )

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

20 500

( քսան հազար հինգ հարյուր)

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

25 500

( քսանհինգ հազար հինգ հարյուր )

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

45 500

( քառասունհինգ հազար հինգ հարյուր )

2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար

 

ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

6 500

( վեց հազար հինգ հարյուր)

 բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

10 500

( տասը հազար հինգ հարյուր)

 գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

13 500

( տասներեք հազար հինգ հարյուր)

 դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

20 500

( քսան հազար հինգ հարյուր )

 ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

25 500

( քսանհինգ հազար հինգ հարյուր)

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

45 500

( քառասունհինգ հազար հինգ հարյուր )

8.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար

525

( հինգ հարյուր քսանհինգ)

(կիրառվել է 1,5 գործակից)

9.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 
 

1) առևտրի օբյեկտների համար

50 000

( հիսուն հազար )

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

100 000

( հարյուր հազար )

3) բաղնիքների (սաունաների) համար

500 000

( հինգ հարյուր հազար )

4) խաղատների համար

1 000 000

( մեկ միլիոն )

5) շահումով խաղերի համար

500 000

( հինգ հարյուր հազար )

6) վիճակախաղերի համար

150 000

(հարյուր հիսուն հազար)

10.

Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

 
 

1) հիմնական շինությունների ներսում՝

 

ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

5 000

( հինգ հազար )

 բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

8 000

( ութ հազար )

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

11 000

( տասնմեկ հազար )

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

16 000

( տասնվեց հազար )

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

21 000

( քսանմեկ հազար )

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

31 000

( երեսունմեկ հազար )

2) ոչ հիմնական շինությունների ներսում՝

 

ա. Մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

1 000

( մեկ հազար )

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

2 000

( երկու հազար )

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

4 000

( չորս հազար )

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

8 000

( ութ հազար )

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

15 000

( տասնհինգ հազար )

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

25 000

( քսանհինգ հազար )

11.

Համայնքում ավագանու որոշմամբ սահմանված կարգին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5 000

( հինգ հազար )

12.

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 
 

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2 000

( երկու հազար )

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

3 500

( երեք հազար հինգ հարյուր )

3) սոցիալական գովազդի համար

0 ( զրո )

4) այլ արտաքին գովազդի համար

1 500

( հազար հինգ հարյուր )

5) դատարկ գովազդային վահանակների համար

375

( երեք հարյուր յոթանասունհինգ )

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը

150

( հարյուր հիսուն )

13.

Աբովյան համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

100 000

( հարյուր հազար )

14.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար

15 000

( տասնհինգ հազար )

(կիրառվել է 1,5 գործակից)

15.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

500 000

( հինգ հարյուր հազար )

16.

 Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 
 

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

2 500 000

( երկու միլիոն հինգ հարյուր հազար )

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

5 000 000

( հինգ միլիոն )

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

7 000 000

( յոթ միլիոն )

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար

10 000 000

 ( տասը միլիոն )

17.

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար

50 000

 ( հիսուն հազար )

18.

Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 
 

1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար

20 000

 ( քսան հազար )

2) հեստապարային ակումբի համար

200 000

( երկու հարյուր հազար )

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան