«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«10» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2001 թվականի N 739
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող և «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու ու օգտագործման տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 17.10.02 N 1643-Ն)
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային հաշիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.10.2002, N 1643-Ն | 16.11.2002, N 739 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|