ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«13» հոկտեմբերի 2020 թվականի N 64-Ն
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 84-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «353,189․4» թիվը փոխարինել «357,015․4» թվով, «բ» պարբերությունում «636,681․2» թիվը փոխարինել «640,507․2» թվով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (8) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
||
ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
||
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2020 թ. հոկտեմբերի 13 գ. Ջրվեժ |
Հավելված ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ հոկտեմբերի 13-ի N 64-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|